Ահա, էդ ապացույցն էլ կա: Էվոլյուցիայում միաբջիջներից առաջացան բազմաբջիջները (էս ընգրկումա տրոհման փուլը, միաբջիջ զիգոտից` բազմաբջիջ բլաստուլա, մարդու զարգացման ժամանակ), առաջին բազմաբջիջները եղել են միաշերտ խոռոչավոր կենդանի օրգանիզմներ ու հենց բլաստուլան էդպիսի կառուցվածք ունի: Հետո առաջացան երկշերտ կենդանի օրգանիզմները մի շերտի ձևափոխման արդյունքում (զարգացման գաստրուլայի փուլ), հետո առաջացավ միջին շերտը` մեզոդերմը, հետո սկսեցին տարբեր հյուսվածքներ դիֆերենցվել, առաջացավ քորդան, որը սկիզբ դրեց քորդավորներին (մարդու զարգացման ժամանակ էլ է քորդան ավելի ուշ առաջանում) և այսպես շարունակ...
Իր ժամանակին Հեկկելը ու Մյուլլերը հաստատեցին որ` «Անհատական զարգացումը, նույն տեսակի զարգացման կրճատ կրկնօրինակն է»
Ֆրեյա, բայց ինձ չգիտես ինչի թվումա, թե քո տեսած սաղմի զարգացման նկարները Հեկկելի կեղծած նկարներն են եղել
Ինչ վերաբերում է գենետիկային: էվոլյուցիայի հիմքը գեների, կամ գենոմի այլ տեղամասերի պատահական փոփոխություններն են (վերևում էլ եմ նշել), փոփոխությունը կատարվում է, եթե այն բարենպաստ է ու հարմարվում է արտաքին միջավայրի պայմաններին, փոփոխված վիճակով շարունակում է իր գոյությունը. դա արդեն էվոլյուցիա է: Իսկ փոփոխված գեների հիմնական մասը պահպանվում է, չնայած որ չի արտահայտվում, հետևաբար յուրաքանչյուրիս մեկ բջջի մեջ, ոչ միայն պարունակվում է կոնկրետ մեր բոլոր բջիջներին հատուկ ամբողջ ինֆորմացիան, այլև մեր էվոլյուցիայի ընթացքում եղած գեների մի մասը… եթե կոնկրետ ինչ-որ մեխանիզմա հետաքրքրում, կփորձեմ ասել

(շատ երկար գրառում եղավ

)
Էջանիշներ