Չէ, ասում ենք մարդանման կապիկներ, քանի որ կարգաբանությամբ մարդը էդ ընտանիքին ա պատկանում, իսկ որ ասում ենք կապկազգի` իրականից արդեն վիրավորական ա թվում, պարզվումա կապիկներն ունեն ազգ, մենք էլ էդ ազգից ենք

Փաստորեն, դու մտածում ես, որ մարդը ի սկզբանե եղել է և էս տարիների ընթացքում ընթացել է նրա էվոլյուցիա՞ն. իսկ մարդը սկզբնական վիճակում ինչպիսի՞ն է եղել, որ էսքան տարիների ընթացքում ենթարկվել է էվոլյուցիայի: Իսկ մյուս կենդանիները նույնպես եղե՞լ են ավարտուն վիճակում և էվոլյուցիան ընթացել է միայն նրանց ցեղերի կամ ընտանիքների ներսում:
Գայլ ջան, իսկ ինչի չհամարել, որ գիտակցության զարգացումը, ինչպես նաև մարդուն բնորոշ հատկանիշների առաջացումը կապկանմաններից մինչև մարդ, կատարվել է նաև ինչ- որ գերբնական ուժի առկայությամբ: Էս դեպքում արդեն շտկվումա մի շատ խոշոր հակասություն Աստվածաչնչի ու էվոլյուցիոն տեսության միջև:
Գայլ ջան, լավ, ենթադրենք հզոր է, բայց դա չի նշանակում, որ ինքը չէր կարող առաջանալ ավելի «թույլերից», հետո էլ բնությունը հզորություն տանել չի կարողանում, եթե էսպես մարդը շարունակի, հաստատ բնությունը ցույց կտա «կտօ տուտ գլավնիհ», չնայած արդեն ցույցա տալիս

: Հիմի անցանք մի այլ թեմայի, գիտակցության առկայությունը այլ կենդանիների մոտ: Ինչի ա թվում, թե մյուս կենդանիները գիտակցությունից զուրկ են, նրանց մոտ գիտակցություն չկա, նրանց մոտ ամեն բան «բնազդի» վրա է: Դե հիմա տես, ինչպես կարող էր գիտակցությունը այդպես արագ առաջանար մարդու մոտ, ոչնչից: Իսկ եթե մի փոքր ուշադիր ենք նայում, դեռ անողնաշարավորների մոտ` հասարակական միջատները ունեն գիտակցության տարրեր, ութոտնուկները ու կաղամարներն էլ ու էլի մի շարք կենդանիներ, /էլ չեմ ասում ողնաշարավորների մոտ/, երբ նայում ես նրանց վարքը հասկանում ես, որ գիտակցության գոնե մի փոքր տարր առկա է

Հ.Գ. Հեռավորության պահը լավա ասել

Էջանիշներ