Էս ակումբը մի հետաքրքիր կախարդական բան ունի իր մեջ, ինչու եմ այդպես կարծում? Քանի որ ակումբ մտնելիս կարծես մտքերդ, գրառում անելուդ ցանկությունը, լավ տրամադրությունը, գաղափարները միանում են իրար և ցանկանում ես կիսվես ու կիսվես: Այ այս թեման հենց այդպիսին է, Ես ու մեր Սմոուքը զրուցարանում խոսում էինք սրանից նրանից, տարբեր թեմաներից, մեկ էլ ինչ-որ ձևով մտքովս անցավ հայկական երազանք կատեգորիան: Այ օրինակ ԱՄՆ-ում ասում են ամերիկյան երազանք, իհարկե մեծ տերությունա ինքը ունի բացառիկ առավելություններ, ցանկություններ ունենալու, երազանքներ ունենալու թույլտվություն: Իսկ մենք հայերս կարծես դարերով միշտ տանջանքների միջով ենք անցնում, օրվա հացի խնդիրը, թշնամիները, ներքին խայտառակ առանձնացումը մեզ հայերից ավելի տխուր, ավելի թույլ ավելի անպաշտպան է դարձրել, իսկ ինչու չի կարող կովկասի ամենահին, բազմադարյա պատմություն ունեցող հայ ազգը իր երազանքը ունենալ: Ես իհարկե այս պահին մտածում եմ թե որն է կամ որոնք են հայկական երազանքները, սակայն կարծես պատասխան չոևնեմ դեռ, եկեք այստեղ , ակումբում, այս բաժնում համախմբենք հայերիս երազանքները և առանձնացնենք դրանցից ամենաէականները:


Մեջբերել


) միշտ երազում եմ Անին տեսնել մերը (անվանս հետ երևի կապ ունի, բայց դե Անիի մեջ խտացված ողջ Արևմտյան Հայաստանը նկատի ունեմ): Մի օր անգամ դոկումենտալ ֆիլմ էին ցույց տալիս, 5 տարեկան էի, մենակ տանը նստել լացում էի, թարսի պես մաման եկավ տեսավ ու մինչև հիմա ասում ա, որ էն գլխից էլ էտ մտքին եմ եղել... երազանքս չի փոխվել, մենակ սպասում եմ կատարվի...


:

Էջանիշներ