User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Հայկական երազանք (armenian dream)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական երազանք (armenian dream)

    Էս ակումբը մի հետաքրքիր կախարդական բան ունի իր մեջ, ինչու եմ այդպես կարծում? Քանի որ ակումբ մտնելիս կարծես մտքերդ, գրառում անելուդ ցանկությունը, լավ տրամադրությունը, գաղափարները միանում են իրար և ցանկանում ես կիսվես ու կիսվես: Այ այս թեման հենց այդպիսին է, Ես ու մեր Սմոուքը զրուցարանում խոսում էինք սրանից նրանից, տարբեր թեմաներից, մեկ էլ ինչ-որ ձևով մտքովս անցավ հայկական երազանք կատեգորիան: Այ օրինակ ԱՄՆ-ում ասում են ամերիկյան երազանք, իհարկե մեծ տերությունա ինքը ունի բացառիկ առավելություններ, ցանկություններ ունենալու, երազանքներ ունենալու թույլտվություն: Իսկ մենք հայերս կարծես դարերով միշտ տանջանքների միջով ենք անցնում, օրվա հացի խնդիրը, թշնամիները, ներքին խայտառակ առանձնացումը մեզ հայերից ավելի տխուր, ավելի թույլ ավելի անպաշտպան է դարձրել, իսկ ինչու չի կարող կովկասի ամենահին, բազմադարյա պատմություն ունեցող հայ ազգը իր երազանքը ունենալ: Ես իհարկե այս պահին մտածում եմ թե որն է կամ որոնք են հայկական երազանքները, սակայն կարծես պատասխան չոևնեմ դեռ, եկեք այստեղ , ակումբում, այս բաժնում համախմբենք հայերիս երազանքները և առանձնացնենք դրանցից ամենաէականները:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (24.06.2010), My World My Space (24.06.2010), Tig (25.06.2010), Գաղթական (25.06.2010)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հայկական ամենամեծ երազանքը ինձ թվում ա պիտի սա լինի. բոլոր թուրքերը քոչում են նորից Միջին Ասիա, ամեն մեկի թևի տակ մի-մի ազերի թուրքօղլի....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (24.06.2010), einnA (24.06.2010), Tig (25.06.2010), Արևածագ (25.06.2010), Գաղթական (25.06.2010), Գեա (24.06.2010), Նաիրուհի (02.11.2010), ՆանՍ (02.11.2010)

  5. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    հայկական ամենամեծ երազանքը ինձ թվում ա պիտի սա լինի. բոլոր թուրքերը քոչում են նորից Միջին Ասիա, ամեն մեկի թևի տակ մի-մի ազերի թուրքօղլի....
    Գիտես ինչպես իհարկե , երազանքներից մեկնա, սակայն իմ կարծիքով երազանք կատեգորիան ավելի խորն է, այ հետաքրքիր է տալ վերջինիս պայմանական սահմանումը, ինչպես անհատի, այնպես էլ հասարակության մակարդակով:

  6. #4
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անկեղծ ինչ ինձ հիշում եմ երազելիս (իսկ ինձ ինչ հիշում եմ, երազում եմ ) միշտ երազում եմ Անին տեսնել մերը (անվանս հետ երևի կապ ունի, բայց դե Անիի մեջ խտացված ողջ Արևմտյան Հայաստանը նկատի ունեմ): Մի օր անգամ դոկումենտալ ֆիլմ էին ցույց տալիս, 5 տարեկան էի, մենակ տանը նստել լացում էի, թարսի պես մաման եկավ տեսավ ու մինչև հիմա ասում ա, որ էն գլխից էլ էտ մտքին եմ եղել... երազանքս չի փոխվել, մենակ սպասում եմ կատարվի...
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (24.06.2010), Hayazn (24.06.2010), Գաղթական (25.06.2010), Նաիրուհի (02.11.2010), ՆանՍ (02.11.2010), Սամսար (25.06.2010), Ֆոտոն (25.06.2010)

  8. #5
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սխալ կլինի կարծել , որ Հայկական երազանք չկա : Իրականում այն կա և մի հատ չի , շատ է , իսկ նրանցից ամենաառաջնաինը և գլխավորը , երեխաներին իրենց նպատակին հասցնելն է :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  9. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hayazn-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ կլինի կարծել , որ Հայկական երազանք չկա : Իրականում այն կա և մի հատ չի , շատ է , իսկ նրանցից ամենաառաջնաինը և գլխավորը , երեխաներին իրենց նպատակին հասցնելն է :
    Կարծում եմ՝ դա ավելի շուտ նպատակ է, քան երազանք։ Մի քիչ նեղ անձնական է հայկական երազանք կոչվելու համար։

    Ենթադրում եմ, որ «հայկական երազանք» ասելով՝ հասկանում ենք լայն՝ ազգային իմաստով, երազանք, որը բոլոր հայերինն է՝ անկախ ամեն ինչից, ոչ թե առանձին անհատներինը։ Իսկ էդպիսին, իմ պատկերացմամբ, միայն հայկական հողերի վերադարձն է՝ Արևմտյան Հայաստանի ու Ղարաբաղի։ Մնացած բոլոր երազանքներն, իմ կարծիքով, անձնական են ու անհատական, ոչ թե հայկական։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (25.06.2010), Tig (25.06.2010), VisTolog (25.06.2010), Գաղթական (25.06.2010), Նաիրուհի (02.11.2010), ՆանՍ (02.11.2010), Ֆոտոն (25.06.2010)

  11. #7
    Avandapah Hayazn-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Los
    Տարիք
    64
    Գրառումներ
    542
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ դա ավելի շուտ նպատակ է, քան երազանք։ Մի քիչ նեղ անձնական է հայկական երազանք կոչվելու համար։

    Ենթադրում եմ, որ «հայկական երազանք» ասելով՝ հասկանում ենք լայն՝ ազգային իմաստով, երազանք, որը բոլոր հայերինն է՝ անկախ ամեն ինչից, ոչ թե առանձին անհատներինը։ Իսկ էդպիսին, իմ պատկերացմամբ, միայն հայկական հողերի վերադարձն է՝ Արևմտյան Հայաստանի ու Ղարաբաղի։ Մնացած բոլոր երազանքներն, իմ կարծիքով, անձնական են ու անհատական, ոչ թե հայկական։
    Այս թեման առաջարկողը նշելէ ամերիկյան երազանքի մասին , որը ինչպես հայտնի է ձեզ « լրիվ վճարված անշարժ գույք ունենալն է » ինչը կարելի է լինել ավելի նեղ անձնական քան սա : Հետևաբար հարցը առաջ քաշողի միտումները ըմբռնելով և նյութի բուն ուղղությունից չշեղվելու , ակընկալիքով ներշնչված , շարադրված իմ կարծիքը , հակված չէ կարծիք առաջացնելու այն մասին , որ ինքս ծանոթ չեմ ավելի վսեմ երազանքների :
    Աղքատը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի երկար , իսկ հարուստը ցանկանում է ապրել գոնե մեկ օր ավելի լավ :

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (24.06.2010), Արևածագ (24.06.2010), Գաղթական (25.06.2010)

  13. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով «ամերիկայան երազանք» ասվածը հիմնականում էմիգրանտներին է վերաբերում. հաստատվել այնտեղ, տուն ու տեղ ունենալ, բանկավճարային քարտեր, դառնալ ԱՄՆի լիիրավ քաղաքացին, բիզնեսում հաջողության հասնել: Նրանց երազանքում հոգևոր արժեքները կարծես թե տեղ չունեն:
    Բայց մեր երազանքների «ասպետները» ,համենայն դեպս իմինը, նա է, ով ոչ միայն իր համար է հասել նյութական բարեկեցության, այլև Հայաստանում մի ողջ մարզկենտրոնի ճամփաներն է սարքում, հիվանդանոց է հիմնում, գոնե մանկապարտեզի մի տարվա սնունդն է ապահովում: Իմ կարծիքով, շատ շատերի մեջ է նստած այս զգացումը, որ միայն քո ապահով գոյությունը շատ քիչ է, որ սիրտդ հանգիստ լինի:
    Իսկ Հայաստանը... «Հայաստա՛ն աշխարհ, Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր, Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես …»: Կապուտիկյանի խոսքերն են, բայց շատ դիպուկ է ասված հայերիս ու Հայաստան - երկրի փոխհարաբերության մասին: Այդ պատճառով , անկախ նրանից՝ որտեղ էլ գտնվելիս լինենք, մեր երազանքների գագաթնակետում Հայաստանի լավագույն ու զորավոր գոյությունն է:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (24.06.2010), Tig (25.06.2010), Գաղթական (25.06.2010), ՆանՍ (02.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Առաջին հայկական ճակատ / First Armenian Front
    Հեղինակ՝ Nareco, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 25.03.2013, 23:56
  2. http://open-dream.do.am/
    Հեղինակ՝ muzser, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 32
    Վերջինը: 18.03.2011, 18:29
  3. Հայկական FTP-ներ, (armenian ftp)
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.10.2008, 23:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •