Էս ի՞նչ գեղանձն թեմա գտա
Կոշիկի մասին կարդացի лента.ру -ում: Հետաքրքիր գտածո ա: Էդ կոշիկից հին ու հետաքրքիր շատ բաներ են գտել, բայց կոնկրետ կոշիկ ավելի հին չեն գտել:
Ինչ վերաբերվում ա էդ գտածոն ազգային հարստություն համարելուն:
Չգիտեմ 5500 տարի առաջ ովքեր են ապրել էդ տարածքում, բայց էդ ապրողները թեկուզ 1000 տարի հետո չեն կարողացել գոնե կես բուրգ կառուցել: Եթե հպարտանում ենք, որ բուրգերից 1000 տարի առաջ մենք մոդայիկ կոշիկներով էինք ֆռֆռում, ապա հեչ հպարտանալու չի, որ էդ տարիների ոտաբոբիկները 1000 տարի հետո էնքան են զարգացել, որ բուրգ ու տաճարներ են սարքել, որոնք պահպանվել են մինչև օրս, իսկ ամենահին կոշիկը ստեղծողների սերնդները 5500 տարի անց Թուրքիայից են կոշիկ ներմուծում:
Էջանիշներ