Արթ ջան, «Ով ենք մենք» հարցին պատասխանելու համար ոչ տրեխն ա պիտանի, ոչ էլ տրուսիկը: Բայց պատկերացրու, որ եթե տրուսիկ գտնենք՝ 5500 տարեկան, դա էլ լուրջ գտածո կլինի, որ հնարավորություն կտա լիքը ուրիշ բաներ իմանալ մարդկության անցյալից, պատկերացնել իրենց մշակույթը (որովհետև այո՛, կոշիկն ու հագուստը հենց մշակույթ են, ինչպես որ մեր հիմիկվա հագուկապն ա մեր մշակույթի մի մասը): Արթ, ես քո տեսակետները հրաշալի հասկանում եմ, ուղղակի դու ու էլի մի քանիսը այս թեմայում հակառակ ծայրահեղության (որովհետև քո ասածներն իսկապես ծայրահեղություն եմ համարում) տեսակետից հանդես գալով էն մյուս ծայրահեղությանը (ազգայնական, անիմաստ ծայրահեղությանը) ավելորդ խոսելու տեղ եք տալիս: Իմ համեստ կարծիքով:
Իսկ տրեխն արժեքավոր է մարդկության պատմությունն ուսումնասիրելու համար, ինչպես որ արժեքավոր են աշխարհի ցանկացած կետում գտնված մյուս հնությունները, կլինեն կաշվե կամ բուսական ծագումով կոշիկներ, թե գազանների դեմ կռվելու համար նախատեսված զենքեր (նետեր, աղեղներ, նիզակներ), կամ հողագործական գործիքներ, կամ շինություններ, կամ չգիտեմինչեր:
Էջանիշներ