Չամիչ ջան, կան համապատասխան գիտություններ, որոնք զբաղվում են ազգ, ցեղ, էթնոս, ժողովուրդ և նման տարաբնույթ այլ հասկացությունների ուսւմնասիրությամբ, պատկերացրու, որ դրանք լրիվ տարբեր բաներ են, արմենոիդ գանգի կառուցվածքը չի նշանակում հայ ազգ, նույնիսկ հայ ժողովուրդը չի նշանակում հայ ազգ, ի միջի այլոց դպրոցում անցնում են Հայոց պատմություն, Հայ ժողովրդի պատմություն, բայց Հայ ազգի պատմություն չեն անցնում, տեսնես՝ ինչու՞Իսկ տեսնես, 19-րդ դարի հայերը հայ ազգ եղե՞լ են, իսկ ի՞նչ է պետք ազգ կոչվելու համար, քրդերը ա՞զգ են: Ազգ և պետություն հասկացություններն ինչու՞ են այդքան հաճախ իրար հետ օգտագործվում, իսկ ժողովուրդ հասկացությունը ոչ, այդ դեպքում բուրգեր կառուցողները կարծես պետություն ունեին, տեսնես ինչու՞ ազգ չէին, հասրակակական հարաբերությունների կարգավորման ի՞նչ համակարգ է պետք ունենալ ազգ կոչվելու համար: Ի վերջո, էսօր մենք պետություն ունենք, ա՞զգ ենք, իմհկ՝ այո, բայց ուշադրություն դարձրե՞լ ես, հաճախ են ասում՝մենք ազգ չենք, ազգ չեն դառնա, բայց երբեք չեմ լսել ասեն, ժողովուրդ չենք, ժողովուրդ չենք դառնա, տեսնես՝ ինչու՞:
Էջանիշներ