Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Կավիճների վրա իրոք չարժի փող ծախսել, էֆեկտիվ չեն: Ռեյդը մի քանի տարի ա մեզ փրկում ա, թե չէ բնակարանը կդառնար կենդանաբանական այգի

Նախ պետք է գտնեք, թե միջատները որտեղից են գալիս, մեր մոտ մրջյունները մեզ հյուր են այցելում վերևի բնակարանից՝ բաղնիքի խողովակների օգնությամբ, Ռեյդը փչում եմ խողովակների վրա, խոհանոցի ամբողջ տարածքում (հատկապես զիբիլի ամանի հատվածում) ու ամբողջ բնակարանի պլինտուզների վրա: Հետո ավելի լավ ա բոլոր պատուհանները բացել ու մի քանի ժամով տնից բացակայել, թե չէ էդ հոտից շատ հանգիստ կարելի ա թունավորվել Եթե Ռեյդից հետո էլի միջատներ են գալիս, ուրեմն իրենց սկզբնաղբյուրը լավ չեք գտել Չգիտեմ, մեզ որ հլը Ռեյդն ա փրկել, ավելի էֆեկտիվ միջոց չեմ հանդիպել:
Ճիշտն ասած չգիտեմ թե դրանք որտեղից են գալիս որովհետև բոլոր սենյակներում էլ կան: Ճիշտ է ամենաշատը խոհանոցում են ու բաղնիքում, բայց դե չեմ կարող ասել թե մնացած տեղերը այդտեղից են գնում: Իսկ էտ Ռեյդը եթե պատուհանները բաց թողնեմ արդյոք չի թուլանա ազդեցությունը: Մեկել ինձ հետաքրքրում է թե ինչքան ժամանակ է մնում դրա ազդեցությունը կոնկրետ փչած տեղանքի վրա: Ասենք եթե փչել եմ պլենդուզին 1 օր կամ 2 օր հետո դեռ կմնա՞ ազդեցությունը, որ միջատը քայլի վրայով ու սատկի՞ :