Ժողովուրդ մեր տանը բազմանում են մի քանի տեսակի միջատներ, արդեն մենք գժվել ենք դրանց ձեռքը: Առկա են և տառականներ և մրջյուններ և ականջմտնուկներ , սև ինչ որ տարօրինակ փոքրիկ բլոճներ , մլակատիպ բաներ, հենց պատուհանը մի քիչ բացում ենք ներս են հրավիրվում թիթեռները: Երևի բարձր հարկերում ապրողները նման խնդիրներ չեն ունենա, երնեկ իրենց
:
Օգտագործել ենք սպիտակ կավիճատիպ դեղերից, որոշակի ազդեց մրջյունների վրա, բայց կարճ ժամանակով՝ 3րդ օրը նորից եկան : Գնեցինք Ռեյդ անունով միջատասպան միջոց , միջատների վրա փչելուց անմիջապես սատկում էին : Ամբողջ տունը փչեցինք ահագին սատկեցին, բայց էլի պարզվեց ամբողջը չի, իսկ Ռեյդը վերջացավ այդքանով: Դրանից էլ նենց թունավոր հոտ է գալիս, չգիտեմ կարելի է՞ հաճախ օգտագործել : Եթե որևէ ավելի հարմար էֆեկտիվ ու անվնաս միջոց գիտեք խնդրում եմ խորհուրդ տվեք:
Էջանիշներ