Եվս մեկ հատված գրքից: Վերջը ամբողջ գիրքը թարգմանելու եմ դառնամ թարգմանիչ:
_______________________________________________________________________________
Մարդիկ մեծ մասամբ մտածում են այն մասին թե ինչ չեն ուզում, հետո էլ զարմանում են, թե ինչպե՞ս ստացվեց, որ այն ինչից խուսափում են անընդհատ հայտնվում է իրենց կյանքում:
Մեր հասարակության մեջ դարեր ի վեր մոլեգնում է մի համաճարակ, որը ժանտախտից ավելի սարսափելի է: Այդ համաճարակը կովում է՝ «չեմ ուզում»: Մարդիկ մտածում են, գործում են եւ ուղորդում են իրենց ուշադրությունը այն բանի վրա ինչը չեն ուզում:
Ձգողականության օրենքը անաչառ է, նա չի տարբերում չարը բարուց, նա պարզապես ընդունում է ձեր մտքերը եւ վերադարձնում է ապրումների եւ իրադարձությունների ձեւով:
Եթե դուք կենտրոնանում եք այն բանի վրա ինչը չեք ուզում, օրինակ՝ « ես չեմ ուզում, ուշանալ, միայն թե չուշանամ» , ձգողականության օրենքը չի հասկանում, որ դուք դա ուզում եք: Ձգողականության օրենքը չի տարբերում ուզելը կամ չուզելը, երբ դուք կենտրոնացած եք ինչ որ բանի վրա, կապ չունի թե ինչի ուղղությամբ, դուք դարձնում եք այն իրականություն:
Դուք հորինում եք ձեր կյանքը եւ այն դառնում է իրականություն:
Դուք ունեք ընտրելու հնարավորություն: Դուք ուզում ե՞ք հավատալ , որ ձեր կյանքում ամեն բան պատահականության արդյունք է եւ ցանկացած վատ բան կարող է ցանկացապ պահի տեղի ունենալ: Դուք ուզու՞մ եք հավատալ, որ հանգամանքների վրա չունեք իշխանություն, թե ուզում եք հավատալ, որ ամեն բան ձեր ձեռքերում է: Դուք ունեք ընտրելու հնարավորություն, ինչ էլ որ ընտրեք, կդառնա ձեր կյանքի փորձառությունը:
Էջանիշներ