User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 174 հատից

Թեմա: Այս կինոն ինձ դուր չի եկել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրինապահ քաղաքացին/Law Abiding Citizen



    Էս վերջերս ակումբցիներից մեկը հարցրեց, կինոն տեսե՞լ եմ, թե չէ, ես էլ ասի հա, ու դուրս շատ ա եկել: ԿՆԵՐԵՔ, խաբել եմ, ես ուրիշ կինոյի հետ էի խառնել

    Ինչ վերաբերվում է ֆիլմին, հետաքրքիր կոնցեպցիա էր, կյանքից հիասթափված, Կոմս Մոնտե Քրիստոյի ու Օլդբոյի անտագոնիստի նման վրիժառու կերպար, ով ամեն գնով փորձում ա արդարություն հաստատել: Մենակ թե ֆիլմը հեչ լավ չէր ստացվել, վայրենությունն ու դաժանությունը չափից դուրս շատ էր, անիմաստ ու անհասկանալի, հակադիր կերպարներից ոչ մեկը սիմպատիա չէր առաջացնում, իսկ վրիժառության մեթոդները էնքան կոմիկական ձևով էր արված, որ երբեմն մոտս ծիծաղ էր առաջացնում:

    Բայց դուք սպասեք, ամենավե՜րջը ֆիլմի վե՜րջն էր, այ դա իսկականից վե՜րջն էր... Երևի սցենար գրողը զուգարանի վրա տնքնելիս ա եղել, երբ որոշել ա, որ ֆիլմի հերոսներից մեկը ժամանակի մեջ ա ճանապարհորդելու ու մի քանի րոպեում իրարից բավականին հեռու գտնվող շենքերից մեկից մյուսն ա տեղափոխվելու... Հմդաաաա... Բրավո

    Մի խոսքով կարող էր շատ լավ ու հետաքրքիր ֆիլմ լիներ, բայց ափսոս Ավելի մեծ հաճույքով ևս մեկ անգամ Օլդբոյ կնայեմ ու կհիանամ մարդու ուղեղի հնարամտության վրա
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (03.06.2010), Rhayader (03.09.2010), Sagittarius (16.08.2010), Starkiller (02.08.2011), Ֆրեյա (13.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչ էլ ,որ լինի,այս կինոն չնայեք,նու պագադին նայեք ավելի լավնա ,սենց ապուշություն հոլիվուդից չէի սպասում,այս տիպի,սա աշխարհում ստեղծված բոլոր ժամանակների ամենավատ կինոնան:Չ նայեք
    Повелитель стихий / The Last Airbender
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.08.2010), Starkiller (02.08.2011)

  5. #3
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինապահ քաղաքացին/Law Abiding Citizen



    Էս վերջերս ակումբցիներից մեկը հարցրեց, կինոն տեսե՞լ եմ, թե չէ, ես էլ ասի հա, ու դուրս շատ ա եկել: ԿՆԵՐԵՔ, խաբել եմ, ես ուրիշ կինոյի հետ էի խառնել

    Ինչ վերաբերվում է ֆիլմին, հետաքրքիր կոնցեպցիա էր, կյանքից հիասթափված, Կոմս Մոնտե Քրիստոյի ու Օլդբոյի անտագոնիստի նման վրիժառու կերպար, ով ամեն գնով փորձում ա արդարություն հաստատել: Մենակ թե ֆիլմը հեչ լավ չէր ստացվել, վայրենությունն ու դաժանությունը չափից դուրս շատ էր, անիմաստ ու անհասկանալի, հակադիր կերպարներից ոչ մեկը սիմպատիա չէր առաջացնում, իսկ վրիժառության մեթոդները էնքան կոմիկական ձևով էր արված, որ երբեմն մոտս ծիծաղ էր առաջացնում:

    Բայց դուք սպասեք, ամենավե՜րջը ֆիլմի վե՜րջն էր, այ դա իսկականից վե՜րջն էր... Երևի սցենար գրողը զուգարանի վրա տնքնելիս ա եղել, երբ որոշել ա, որ ֆիլմի հերոսներից մեկը ժամանակի մեջ ա ճանապարհորդելու ու մի քանի րոպեում իրարից բավականին հեռու գտնվող շենքերից մեկից մյուսն ա տեղափոխվելու... Հմդաաաա... Բրավո

    Մի խոսքով կարող էր շատ լավ ու հետաքրքիր ֆիլմ լիներ, բայց ափսոս Ավելի մեծ հաճույքով ևս մեկ անգամ Օլդբոյ կնայեմ ու կհիանամ մարդու ուղեղի հնարամտության վրա
    առանց նույնիսկ կարդալու միանգամից շնորհակալություն տվեցի,
    կարդալուց հետո միայն կավելացնեմ՝ ավելացնելու բան չունեմ

    սկիզբը խոստումնալից էր, լավ պլատֆորմ էր կարգին կինո նկարելու համար, բայց հետո լրիվ համը դուրս եկավ, անկապ անիմաստ ֆիլմ ստացվեց, առանց որևէ ասելիք

    Triangle

    կներեք արտահայտությանս համար, ապուշ ֆիլմ ա, ափսոսում եմ կյանքիս մեկ ու կես ժամը, որ այդ ֆիլմի վրա ծախսեցի,

    տիպիկ ամերիկյան «թրիլլեր» որը իբրև թե փորձել է բարդ փիլիսոփայական թեմա քննարկի,

    իսկ կինոյի աղջկա կերպարը նշանակման վայրոտ կերպար, հատուկ ամերիկյան ուժաստիկներին՝ հոգնած դեմքի արտահայտությամբ փխրուն աղջնակ, որի շուրջը եթե մադիկ նույնիսկ աղիքներից կախվեն, իրա դեմքի արտահայտությունը չի փոխվի, ու վերջիմ ինքը պտի անպայման սկսկի սաղին մորթել, հա ու ինքը պտի անպայման ունենա մի հատ դաուն ընկերուհի

  6. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    խի՞ են մեկ-մեկ ամերկացիկ սենց դեբիլ ու ֆանտազիայից զուրկ նորմալ ֆիլմերը վերցնել ու փչացնելը ամենասիրելի գործն ա հոլիվուդում,

    չեմ դիտել այս ֆիլմը, ու կտրականապես հրաժարվում եմ դիտել,

    հ.գ. ուղղակի ջղայնացած եմ ու ավելիհարմար թեմա չգտա

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (21.09.2010), Ռուֆուս (21.09.2010)

  8. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ բողոքի թեմա է, էսա ես էլ իմոնց մասին գրեմ:
    Ինչպես Ռուֆուսն է ասում, եթե ֆիլմը դուրս չի գալիս, կեսից կանջատեմ, ինչի եմ մինչև վերջ նայում: Բայց այ եթե հատուկ վեր եմ կացել իր խաթր գնացել եմ կինոթատրոն, կեսից հաստատ դուրս չեմ գա ու ինքս ինձ հա հույս կտամ, որ մի քիչ էլ նայեմ, հետաքրքիր կդառնա...

    Ու էդպես մի քանի ֆիլմ կա, որ կինոթատրոնում նայել եմ ու դուրս գալուց քիչ է մնացել քացով խփեմ էկրանին՝ գոռալով. «Հե՜տ տվեք մեր փողերը»:

    "I Am Legend"
    Գեդինը մտնեք դուք ձեր լեգենդներով: Ուիլ Սմիթն էր էս անգամ լեգենդը: Բրյուս Ուիլիսը ծերացել էր, հիմա արդեն Ուիլ Սմիթն էր աշխարհը կործանումից փրկում: Կեցցե՜ հզոր ամերիկյան ոգին. որ իրենք չլինեին, ինչ էր լինելու աշխարհի վերջը:
    Էդ հլը հեչ, փրկում են, լավ են անում: Բայց դուք հլը նայեք՝ ինչից են փրկում: Էդ անտեր վիրուսից արնախում զոմբի դռանալու թեման լրիվ տարել է Հոլիվուդին: Որ բռնեմ հաշվեմ, երևի արդեն մի տասը ֆիլմ եմ տեսել էդ սյուժեով: Դե եթե ենթադրենք, որ դրանցից ամենահաջողը "Resident Evil"-ն է, ու պիտի որ դրանով վիրուսավորված զոմբիների թեման սպառվեր, էլ ավել ի՞նչ կա էդ թեմայով խոսելու, ապա լրիվ քեզ հիմարի դերում ես զգում, երբ նորից նույն սցենարով ֆիլմ են դեմ տալիս՝ իբր մի նոր հայտնաբերություն:

    "Burn After Reading"
    Նենց մի սրտի թրթիռով էի գնում էս ֆիլմին: Հոյակապ դերասանների մի ամբողջ փունջ: Բայց էդ ինչ հիասթափվել հիասթափվեցի... Սցենարը ահավոր էր, խաղը՝ անհեստական: Անիմաստ, հիմար, տուֆտա կինո: Burn after watching!!! Ու տեղ հասկացա, որ եթե մի ֆիլմում էդքան աստղ են իրար գլխի հավաքում, մտածում են՝ էլ ուրիշ ոչ մի բան անել պետք էլ չի. մեկա լիքը կլինեն կինոթատրոնները: Էլ ինչ սցենար, ինչ բան...
    Դրանում մի անգամ էլ եմ համոզվել՝ "Ocean's Twelve"-ը նայելիս: Ի դեպ "Ocean's Eleven"-ը շատ էի հավանել ու երբ ոգևորված նայեցի հաջորդ մասը, բերանս բաց մնաց. ոնց-որ Հոլիվուդի լավ դեմքերով հավաքվել, գջլտվում էին իրենք իրենց համար. թե դու ինչ ես նայում՝ ո՜ւմ ոտքերին է...

    Հիշեմ, էլի կգրեմ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.09.2010, 13:49:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (21.09.2010), Yellow Raven (03.11.2010)

  10. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, շնորհակալություն չուզեցա դնել գրառմանդ տակ

    Լեգենդը ինձ էլ դուր չեկավ, հերթական ամերիկյան տուֆտա «մի մարդ փրկում է աշխարհը» ծեծված թեմայով անկապ ֆիլմ էր..

    Բայց այ Burn After Reading-ը ինձ դուր եկավ, ես ընդհանրապես Քոեն եղբայրների շատ մեծ երկրպագու եմ: Դե չէի ասի, որ ֆիլմը գլուխգործոց ա, կամ իրենց լավագույն ֆիլմն ա, բայց իրենց բնորոշ սև հումորը ֆիլմում կար, ինչը ինձ լրիվ բավարարում էր
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (02.11.2010)

  12. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այ Burn After Reading-ը ինձ դուր եկավ, ես ընդհանրապես Քոեն եղբայրների շատ մեծ երկրպագու եմ: Դե չէի ասի, որ ֆիլմը գլուխգործոց ա, կամ իրենց լավագույն ֆիլմն ա, բայց իրենց բնորոշ սև հումորը ֆիլմում կար, ինչը ինձ լրիվ բավարարում էր
    Թո՜ւ, անշնորհք մարդ:
    Ժողովուրդ, սաղդ գնացեք էդ կինոն նայեք, էկեք ասեք՝ բա դա նայելու բա՞ն էր:
    Ես էս հարցը սենց չեմ թողնի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.09.2010, 20:26:

  13. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Թո՜ւ, անշնորհք մարդ:
    Ժողովուրդ, սաղդ գնացեք էդ կինոն նայեք, էկեք ասեք՝ բա դա նայելու բա՞ն էր:
    Ես էս հարցը սենց չեմ թողնի:
    Ինձ թվում ա, կինոն նայելուց առաջ լավ չես պատկերացրել, թե ինչ ես նայում: Երևի լուրջ, հոգեբանական ֆիլմ էիր սպասում, կամ էլ ցանցառ կոմեդիա, դրա համար էլ դուրդ չի եկել: Իսկ ինքը ղժժ սև կոմեդիա է դաժանության ու տուպոյության տարրերով:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (27.09.2010), Rhayader (22.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էս կինոն անգի՛ր գիտեմ
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 540
    Վերջինը: 03.09.2013, 14:36
  2. Ի՞նչն է ձեզ դուր գալիս Լա Լիգայում
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.04.2011, 01:55
  3. Ժամանակակից կինոն
    Հեղինակ՝ Erevan, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 02.11.2007, 12:08
  4. Ժամանակակից կինոն
    Հեղինակ՝ Erevan, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 24
    Վերջինը: 30.10.2007, 21:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •