Կան ֆիլմեր, որ բոլորս գոնե մեկ անգամ տեսել ենք: Կան օսկարակիր ֆիլմեր. լավն են, ոչինչ: Փառատոնային ֆիլմեր, արտհաուզ ֆիլմեր... Ֆիլմեր, որ IMDB-ի Top250-ում են և, անկասկած, գլուխգործոց են: Եվ կան ֆիլմեր, որ ոչ մի մրցանակի չեն արժանացել, ոչ մի ցուցակում տեղ չունեն, և սակայն՝ բոլորս անգիր, ծայրից-ծայր գիտենք: Դրանց սցենարի ամեն տողն ասացվածք է, երաժշտության ամեն նոտան՝ ժողովրդական ու սիրված: Առաջարկում եմ այս թեմայում արժանին մատուցել այդ լավագույն ֆիլմերին: Որպես օրինակ՝ նշեմ, ասենք, 3+2, Ոսկե ցլիկը կամ Կովկասի գերուհին: Շարունակե՛ք, խնդրում եմ: Я требую продолжение банкета! Թե չէ՝ ե՜ս, Փարսադանի տղա Մուրա՛դս, գամ հասնեմ ստե՜ղ, ու ինձ ասեն նյեեե՞տ:
Հ.Գ. Թեման ինձ համար խիստ ցավոտ է:
Էջանիշներ