Խոստացածի համաձայն այսօր ևս նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին և Հայ ազգային կոնգրեսի մի խումբ երիտասարդներ փորձել են Ազատությա հրապարակում անցկացնել իրենց բողոքի ակցիան:
Սակայն, ի տարբերություն երեկվա միջադեպի, այսօր երիտասարդներին չհաջողվեց մտնել Ազատության հրապարակ, քանի որ քաղաքացիական եւ ոստիկանական հագուստով բազմաթիվ անձինք փակել էին հրապարակի մուտքը և արգելել երիտասարդներին մտնել այնտեղ:
Սկսվել է քաշքշուկ, որն ուղեկցվել է հարվածներով եւ հայհոյանքներով:
Այդ քաշքշոցի ժամանակ Վարդգես Գասպարիին բերման են ենթարկել ոստիկանական բաժին:
Կոնգրեսի երիտասարդներից Աշխեն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ միջադեպից դեռ կես ժամ առաջ կոնսերվատորիայի այգում նկատել է այդ նույն քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր իրար հետ խոսել են ու ասել հետևյալը. «գնում ենք լևոնականների վրա»:
Իսկ երեք ժամ ոստիականությունում պահելուց հետո, Վարդգես Գասպարիին բաց թողեցին:
Էջանիշներ