User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Քվեարկողներ
148. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 31.08%
  • Ոչ

    87 58.78%
  • Դժվարանում եմ պատասխանել

    15 10.14%
Էջ 28 64-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 955 հատից

Թեմա: Օտարալեզու դպրոցներ Հայաստանում

  1. #406
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իդեպ, գիտե՞ք, որ օտարալեզու մանկապարտեզներ կան՞
    Հիմնականում, այստեղ ապրող արտասահմանցիների երեխաներն են գնում, բայց մի քանի –ի երեխաներ էլ կան

    Ինչու օրենքով չարգելենք օտարալեզու մանկապարտեզները՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. #407
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդեպ, գիտե՞ք, որ օտարալեզու մանկապարտեզներ կան՞
    Հիմնականում, այստեղ ապրող արտասահմանցիների երեխաներն են գնում, բայց մի քանի –ի երեխաներ էլ կան

    Ինչու օրենքով չարգելենք օտարալեզու մանկապարտեզները՞
    Իսկ ինչու՞ ես կարծում, որ օրենքով արգելված չէ:
    Այլ հարց, որ պիտի որ ազգային փոքրամասնությունների ու այլ երկրների քաղաքացիների համար իրավունք լինի, բայց այս -ի երեխաների նման մանկապարտեզ գնալն ամենայն հավանականությամբ օրենքից դուրս է: Հիմա կփորձեմ ճշտել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #408
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ ես կարծում, որ օրենքով արգելված չէ:
    Այլ հարց, որ պիտի որ ազգային փոքրամասնությունների ու այլ երկրների քաղաքացիների համար իրավունք լինի, բայց այս -ի երեխաների նման մանկապարտեզ գնալն ամենայն հավանականությամբ օրենքից դուրս է: Հիմա կփորձեմ ճշտել:
    Դե պետք չի ծայրահեղությունների դիմել, մանկապարտեզը կրթություն չի տալիս, ընդամենը լեզուներն է մի քիչ բացում, ես ինքս մի տարի գնացել եմ ռուսական մանկապարտեզ, փառք աստծո որակական փոփոխությունների չեմ ենթարկվել՝ բացասական իմաստով։ Բայց էստեղ մի բայց կա, քանի որ երեխաները հնարավոր է, որ հիմնական կրթությունը և հմտությունները ստանում են մանկապարտեզում, իսկ դրանից հետո արդեն սկսվում է կարիեռայի ճանապարհը, նրանց համար իրոք կարող է դա շատ վտանգավոր լինել։
    When life gives you lemons, make lemonade

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (24.05.2010)

  5. #409
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լավ, ուրեմն հիմա կոնկրետ:
    Նախ ասեմ, որ հանրակրթությունն իր մեջ ներառում է թե նախադպրոցական կրթությունը (մանկապարտեզներ), թե միջնակարգ, լրիվ ու ընդհանուր կրթությունը (դպրոցներ, վարժարաններ և այլն):

    Մեջբերում եմ լեզվի մասին գործող օրենքից.
    ՀՈԴՎԱԾ 2.
    ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

    Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

    Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:

    Հայաստանի Հանրապետության տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
    ...
    Մեջբերում եմ հանրակրթության մասին գործող օրենքից.
    Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը
    ...
    9. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

    10. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
    Սա սահմանում է, որ Հայաստանում կարող են լինել թե՛ օտար լեզվով դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ դասարաններ հայալեզու դպրոցներում, բայց որոնք նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար:

    Եվ Հայաստանում կան թե՛ դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ որոշ դպրոցներում այլալեզու դասարաններ: Սրանք նախատեսված են կոնկրետ խմբի մարդկանց համար ու Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիների ուսումը նման տեղերում անօրինական է, բայց այո՛, որոշ տեղերում օրենքը խախտվում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.05.2010), Tig (24.05.2010)

  7. #410
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ ջան, կիսատ պռատ հայը ի՞նչ կապ ունի… Ես էլ, կինս էլ «կիսատ պռատ հայ ենք», բայց հասկանում ենք պահի լրջությունը ու մեզ լիարժեք հայ համարելով դեմ ենք արտահայտվում այս ապապետական մտածողություն ունեցող մտահղացմանը: Օրինակ թե իմ թե կնոջս համար ռուսերենը շատ հարազատ լեզու է, բայց հայերենից հաստատ հարազատ չի դառնա: Հայերենը պիտի մեր աչքի լույսի պես պահենք…
    Ախր…

    հ.գ. Մեկա, Չուկի տեղադրած հոդվածի հեղինակի նման՝ ես էլ չեմ հասկանում
    Տիգ ջան, կիսատ պռատ հայ ասելով նկատի չունեմ խառնածիններին: Սա առանձին թեմա է, ես կտրականապես դեմ եմ ասիմիլյացիային, բայց խառը ամուսնությունները ոչ մի լուրջ վտանգ չեն կարող ներկայացնել եթե զույգերը ապրում են Հայաստանի ներսում: Էս դեպքում մենք ենք ասիմիլացնում, այլ ոչ թե մենք ենք ասիմիլյացիայի ենթարկվում, ինչպես դա տեղի է ունենում դրսի հայերի դեպքում:

    Կիսատ պռատ հայը նա է, ով ապրելով Հայաստանի ներսում օտար լեզուն ավելի բարձր է դասում, քան Հայաստանի պետական լեզուն: Իսկ խառնածինների դեպքում այդ մոտեցումը կարծես բնական է, քանի, որ նրանք ընդամենը կիսով չափ են հայ, բնական է, որ արյան մեջ կարող է գլուխ բարձրացնել ինչպես հայկական, այնպես էլ օտար գենը: Խառնածինը ցանկացած պահի կարող է որոշել եւ մշտական բնակության տեղափոխվել իր երկրորդ հայրենիք: Ես նշեցի, որ դեմ չեմ խառը ամուսնություններին Հայաստանի ներսում, բայց Հայաստանի ներկայիս սոցիալ տնտեսական վիճակը շատ եւ շատ խառնածինների կարող է ստիպել ազգային պատկանելության հարցում ընտրություն կատարել ոչ ի նպաստ Հայաստանի: Սա առանձին եւ բավականին լուրջ թեմա է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.05.2010)

  9. #411
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե պետք չի ծայրահեղությունների դիմել, մանկապարտեզը կրթություն չի տալիս, ընդամենը լեզուներն է մի քիչ բացում, ես ինքս մի տարի գնացել եմ ռուսական մանկապարտեզ, փառք աստծո որակական փոփոխությունների չեմ ենթարկվել՝ բացասական իմաստով։ Բայց էստեղ մի բայց կա, քանի որ երեխաները հնարավոր է, որ հիմնական կրթությունը և հմտությունները ստանում են մանկապարտեզում, իսկ դրանից հետո արդեն սկսվում է կարիեռայի ճանապարհը, նրանց համար իրոք կարող է դա շատ վտանգավոր լինել։
    Իրականում սա ծայրահեղացում չէ: Հայտնի է, որ երեխայի ձեւավորման հիմնավոր փուլը մինչեւ 5-6 տարեկանն է, շատ երեխաներ սկսում են ուշ խոսել միայն այն պատճառով, որ տանը երկու լեզու է օգտագործվում, նրանք պարզապես չեն կողմնորոշվում, թե որ լեզվով սկսեն խոսել: Հայ րեխային օտարալեզու նախակրթական հաստատություն ուղարկելը, իրականում, հնարավոր է որ լուրջ սթրես հանդիսանա նյարդային համակարգի նորմալ ձեւավորման համար, այստեղ պետք են լուրջ հոգեբանական հետազոտություններ, պարզելու համար թե երկլեզու միջավայրը ինչ ազդեցություն է գործում երեխաների ձեւավորման վրա, եւ ի՞նչ տարբերություն կա միալեզու եւ երկլեզու միջավայյրում մեծացած երեխաների միջեւ: Փաստը մնում է փաստ, որ երկլեզու միջավայրում մեծացած երեխաները կարող են միչեւ 3 տարեկանը չխոսել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (24.05.2010)

  11. #412
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, ուրեմն հիմա կոնկրետ:
    Նախ ասեմ, որ հանրակրթությունն իր մեջ ներառում է թե նախադպրոցական կրթությունը (մանկապարտեզներ), թե միջնակարգ, լրիվ ու ընդհանուր կրթությունը (դպրոցներ, վարժարաններ և այլն):

    Մեջբերում եմ լեզվի մասին գործող օրենքից.

    Մեջբերում եմ հանրակրթության մասին գործող օրենքից.


    Սա սահմանում է, որ Հայաստանում կարող են լինել թե՛ օտար լեզվով դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ դասարաններ հայալեզու դպրոցներում, բայց որոնք նախատեսված են ազգային փոքրամասնությունների համար:

    Եվ Հայաստանում կան թե՛ դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ որոշ դպրոցներում այլալեզու դասարաններ: Սրանք նախատեսված են կոնկրետ խմբի մարդկանց համար ու Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիների ուսումը նման տեղերում անօրինական է, բայց այո՛, որոշ տեղերում օրենքը խախտվում է:
    Չուկ, նաև մի բան ես մոռացել։ Այն երեխաները, ովքեր բնակվել եւ ուսում են ստացել ուրիշ երկրներում, եւս իրավունք ունեն գնալ օտարալեզու դասարաններ։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #413
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում սա ծայրահեղացում չէ: Հայտնի է, որ երեխայի ձեւավորման հիմնավոր փուլը մինչեւ 5-6 տարեկանն է, շատ երեխաներ սկսում են ուշ խոսել միայն այն պատճառով, որ տանը երկու լեզու է օգտագործվում, նրանք պարզապես չեն կողմնորոշվում, թե որ լեզվով սկսեն խոսել: Հայ րեխային օտարալեզու նախակրթական հաստատություն ուղարկելը, իրականում, հնարավոր է որ լուրջ սթրես հանդիսանա նյարդային համակարգի նորմալ ձեւավորման համար, այստեղ պետք են լուրջ հոգեբանական հետազոտություններ, պարզելու համար թե երկլեզու միջավայրը ինչ ազդեցություն է գործում երեխաների ձեւավորման վրա, եւ ի՞նչ տարբերություն կա միալեզու եւ երկլեզու միջավայյրում մեծացած երեխաների միջեւ: Փաստը մնում է փաստ, որ երկլեզու միջավայրում մեծացած երեխաները կարող են միչեւ 3 տարեկանը չխոսել:
    Չամիչ ջան, չգիտեմ թե դա որքանով է փաստ, բայց իմ օրինակով ասեմ: Ճիշտա մեր տանը գերակշռելա հայերենը, բայց ռուսերեննելա մեծ տեղ ունեցել ու ասեմ որ ես 1 տարեկանից երկու լեզուներով էլ սկսել եմ խոսալ… կարծում եմ սա անհատական խնդիրա: Եվ հետո նայած թե ծնողները ինչպես են վերաբերվում մայրենի լեզու ասվածին ու ինչ օրինակ են հանդիսանում իրենց երեխաների համար:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. #414
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, նաև մի բան ես մոռացել։ Այն երեխաները, ովքեր բնակվել եւ ուսում են ստացել ուրիշ երկրներում, եւս իրավունք ունեն գնալ օտարալեզու դասարաններ։
    Անշուշտ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #415
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշուշտ
    Տարընթերցեցի:
    Ինձ թվաց այլ երկրների քաղաքացիների մասին է խոսքը:
    Խնդրում եմ ցույց տուր օրենք, որն այդ հարցը կարգավորում է: Ինձ նման բան հայտնի չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (24.05.2010)

  16. #416
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ Հայաստանում կան թե՛ դպրոցներ, թե՛ մանկապարտեզներ, թե՛ որոշ դպրոցներում այլալեզու դասարաններ: Սրանք նախատեսված են կոնկրետ խմբի մարդկանց համար ու Հայաստանի Հանրապետության հայ քաղաքացիների ուսումը նման տեղերում անօրինական է, բայց այո՛, որոշ տեղերում օրենքը խախտվում է:
    Չեմ կարծում, որ անօրինական է: Ազգությունը չի նշվում մարդու անձնագրում կամ որևէ այլ փաստաթղթում: Ո՞նց ես ապացուցելու, որ այդ "օրինախախտը" ազգությամբ հայ է:

  17. #417
    Լիարժեք անդամ Հայաստան-Վրաստան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    111
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը, հայ ազգին նորից ռուսիֆիկացնելու միջոց է:

  18. #418
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, կիսատ պռատ հայ ասելով նկատի չունեմ խառնածիններին: Սա առանձին թեմա է, ես կտրականապես դեմ եմ ասիմիլյացիային, բայց խառը ամուսնությունները ոչ մի լուրջ վտանգ չեն կարող ներկայացնել եթե զույգերը ապրում են Հայաստանի ներսում: Էս դեպքում մենք ենք ասիմիլացնում, այլ ոչ թե մենք ենք ասիմիլյացիայի ենթարկվում, ինչպես դա տեղի է ունենում դրսի հայերի դեպքում:

    Կիսատ պռատ հայը նա է, ով ապրելով Հայաստանի ներսում օտար լեզուն ավելի բարձր է դասում, քան Հայաստանի պետական լեզուն: Իսկ խառնածինների դեպքում այդ մոտեցումը կարծես բնական է, քանի, որ նրանք ընդամենը կիսով չափ են հայ, բնական է, որ արյան մեջ կարող է գլուխ բարձրացնել ինչպես հայկական, այնպես էլ օտար գենը: Խառնածինը ցանկացած պահի կարող է որոշել եւ մշտական բնակության տեղափոխվել իր երկրորդ հայրենիք: Ես նշեցի, որ դեմ չեմ խառը ամուսնություններին Հայաստանի ներսում, բայց Հայաստանի ներկայիս սոցիալ տնտեսական վիճակը շատ եւ շատ խառնածինների կարող է ստիպել ազգային պատկանելության հարցում ընտրություն կատարել ոչ ի նպաստ Հայաստանի: Սա առանձին եւ բավականին լուրջ թեմա է:
    Դե Չամիչ ջան, երկու ընտրություն կա այս հարցը լուծելու համար։
    1. Կազմակերպում են "Բարդուղիմեոսյան" գիեշեր, բոլոր կիսատ–պռատ հայերին, քո ասած, հավաքում ենք, տանում լցնում ենք գազի կամեռաները, խեղդամահ ենք անում, վերջում էլ վառում ենք, որ մեր սւորբ ազգը չպղծեն։
    2. Բոլոր խառնածինների համար արտադրում ենք շղթա ու ձեռնաշղթա, մի հատ մեծ պադվալ ենք սարքում լեզվի տեսչության շենքի նկուղում ու բոլորին տանում ենք էդտեղ պատերից կապում ենք շղթաներով, որ մեր սուրբ երկրից չգնան։
    Դե կամ էլ՝ մի գիշերում սաղին հավաքում, լցնում ենք ինքնաթիռ ուղարկում ենք իրանց երկրորդ հայրենիքները, որ հանկարծ չդառնան "շուռ–տված"

    Մեկ էլ՝ եկեք քաղաքաղիական պատերազմ սկսենք ու "մաքրենք" մեր արյունը։

    Չամիչ ջան, սա ուղղակի շարունակում եմ, քո ասածների հետ կապ չունի։
    Իդեպ, շատ հայասերներ անընդհատ բողոքում են, որ հայերը "օտարամոլ" են դառել, միաժամանակ օգտագործելով արտահայտություններ. "Անգլերենը շան լեզու ա, ռուս ա, բայց լավ մարդ ա, չինացիք շուն են, նեգռները– կապիկ են, հայերն էլ աշխարհի ամենամաքուր ազգն են"։
    Նման դեպքերում, մտածում ես, որ եթե մարդը իր լեզվի ու ծագման բարձրությունը ցույց տալու համար ուրիշինն ա իջեցնում, կամ էլ ուրիշին ա պիտակավորում, դա մենակ ցույց ա տալիս իրա թուլության ու թերարժեքության բարդույթի մասին։
    Ինչի պետք ա խելքը գլխին մարդը ասի հայերենը անգլերենից լավն ա, անգլերե որ խոսում են, ոնց որ շու հաչա։
    Հայերենը էնքանով ա մեկ ուրիշ լեզվից լավ կամ վատը, որքանով մեր մայրենին ա, ռուսի համար էլ՝ նույն պատճառով ռուսերենն ա լավը ու հայերենն ա 0–ական նշանակության։
    Բայց առաջինը, մինչև խոսել սովորելը, մարդ պետք ա խելք ու շնորհք սովորի, որ ուրիշ լեզուներին անուններ չկպցնի, ինչպես նաև միջազգային, միջանձնային ատելություն չսերմանի ու իր ազգին սովորեցնի հարգել մյուս ազգերին։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.05.2010)

  20. #419
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայաստան-Վրաստան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը, հայ ազգին նորից ռուսիֆիկացնելու միջոց է:
    Սկսնակ ջան, արի մի բան ճշտենք օտարալեզուն միայն ռուսաֆիկացումը չի: Ռուսաֆիկացիան արդեն արված է:

  21. #420
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարընթերցեցի:
    Ինձ թվաց այլ երկրների քաղաքացիների մասին է խոսքը:
    Խնդրում եմ ցույց տուր օրենք, որն այդ հարցը կարգավորում է: Ինձ նման բան հայտնի չէ:
    Օրենքը չգիտեմ, բայց փաստը մնում է փաստ, որ իմ ծանոթներից մի քանիսը գնացել են դպրոց Ռուսաստանում, իսկ վերադառնալուց հետո ընտրություն են ունեցել, այսինքն, նրանց էլ է թույլատրվել ռուսական դասարան հաճախել։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Էջ 28 64-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեջբերումներ օտարալեզու գրականությունից
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 14.02.2014, 01:41
  2. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  3. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  4. Կինեմատոգրաֆի ազգային դպրոցներ
    Հեղինակ՝ Philosopher, բաժին` Կինո
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.04.2009, 21:46
  5. մարտարվեստների դպրոցներ ակումբներ
    Հեղինակ՝ Sirop, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.03.2009, 01:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •