Այո
Ոչ
Դժվարանում եմ պատասխանել
Նախօրոք նշեմ, որ դեմ եմ օտարացվելուն, բայց դա չի նշանակում, որ պետք է խոսել ինչ-որ բաներից, միայն թե արդարացնել: Պետական շահը քո երկրի հասարակության ազատ ընտրության իրավունքի համար առողջ երկիր ստեղծելն է, պետական շահն ու իմ իրավունքը մի գիծ է, ոչ թե մեկը բարձր, մեկը ցածր, մյուսը մտացածին:
Չամրապնդված ու չապահովված, համամիտ եմ
Հավես չունեմ օրենքներ փորփրելու: Չգիտեմ օրենք, որ արգելում է:![]()
Իսկ ես գիտեմ Կատկա ջան, գրեթե բոլոր երկրների օրենքները պարտադրում են հանրակրթությունը կազմակերպել պետական լեզվով: Բացառություններն էլ վերաբերվում են տվյալ երկրների ազգային փոքրամասնություններին, ում պետությունն իրավունք վերապահում է սովորել մայրենի լեզվով (նույն իրավունքը վերապահում են նաև ՀՀ լեզվի ու հանրակրթության մասին օրենքները): Իսկ այլ լեզուներով ուսուցում թույլատրող երկիր փորձիր գտնել: Լավ է չէ՞ ասելը «Հավես չկա»: Առաջիկայում կպատրաստենք մի կայք, որում կներկայացնենք նաև տարբեր երկրների օրենքները, որպեսզի այսպես վերացական չխոսեք ու մարդկանց շփոթության մեջ գցեք այդ հնչելի «համամարդկային իրավունք» խոսքերով, առանց նայելու, ուսումնասիրելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, վերջին շեշտադրումդ ավելորդ էր:Գուցե ավելի տեղյակ ես ու ես էլ հավես չունեմ, դրա համար, նշիր մի երկիր, որտեղ արգելվում կամ որ երկրի օրենքում է գրված, որ ես պարտադիր պետք է հաճախեմ հայկական/իմ դեպքում/ դպրոց եւ ոչ թե ռուսական: Դա իմ ընտրության խնդիրը չէ՞: Գուցե պետությունը պարտադիր պետք է հանրակրթությունը կազմակերպի պետական լեզվով, բայց... ես հո ազատ եմ ընտրությանս մեջ:
Քանի որ մի երկիր ուզեցիր, դնում եմ էս պահին ձեռիս տակ ընկածը՝ Վրաստանի հանրակրթության մասին օրենքի Հոդված 4-ից, կրթության լեզուն.
Երբ կայքը բացենք, կտամ հղումը, որտեղ կարելի կլինի գտնել բազում երկրների օրենքները:1. Հանրակրթական հաստատություններում կրթելու լեզուն վրացերենն է, իսկ Աբխազիայի ինքնավար հանրապետությունում – Վրացերեն կամ Աբխազերեն:
2. Աբխազիայի ինքնավար հանրապետության այն հանրակրթական հաստատություններում, որտեղ կրթությունը իրականցվում է պետական լեզուներից որևէ մեկով, մյուս լեզվի ուսուցումը պարտադիր է:
3 Վրաստանի քաղաքացիները, որոնց մայրենի լեզուն վրացերենը չէ, իրավունք ունեն ստանալ ամբողջական ընդհանուր կրթություն իրենց մայրենի լեզվով, ազգային կրթական ծրագրին համապատասխան, օրենքով նախատեսված ընթացակարգով: Այդ հանրակրթական հաստատություններում պարտադիր է պետական լեզվի, իսկ Աբխազիայի ինքնավար հանրապետությունում՝ երկու պետական լեզուների ուսուցումը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ