razmik21-ի խոսքերից
Տեր Հայր շատ հետաքրքիր էր ինձ համար ինչու եք մի դեպքում ժխտում այլ եկեղեցիների հավատացյալների փրկվելը՝ ՀԱԵ համարելով միակը, իսկ վերջին գրառման մեջ երբ պետք էր Ձեր պնդումը հիմնավորել, սկսեցիք խոսել այլ եկեղեցիներում հավատացյալների փրկության մասին… Սա երկակի ստանդա՞րտ է…
Ինչու ՞ մի դեպքում առաջնային են համարում ազգային-"եկեղեցական" ավանդույթներն ու դրանցից բխող մտածելակերպը, իսկ մյուս դեպքում երբեմն առաջնային համարում Աստվածաշունչը.... Կարծում եմ, որպես "հոգևորական" պետք է կողմորոշվեք թե, որ տրամանբանությամբ եք առաջնորդվում. նախ Դուք և հետո առաջնորդում մյուսներին:
Կա՛մ Աստվածաշունչ, կա՛մ ազգային ավանդական արժեքներ, որոնք շատ հարցերում ուղղակի չեն համընկնում:
Ես Ձեզ բազմիցս հարց եմ տվել, թե որո՞նք են այլ եկեղեցիների (խոսքս իրական աղանդների մասին չէ) գործունեության "սխալները", որոնցից ելնելով պատասխանատվություն եք վերցնում աղանդ անվանել դրանց: Եվ Դուք պատասխանել եք ընդամենը, որ այդպես եք անվանում նրա համար որովհետև "օտարածին" են, ոչ ազգային, ոչ առաքելական…
Մինչև Ձեր մեջ բերված գրառումը կարծում էի Դուք առաջնորդվում եք ավանդական արժեքներով, այլ ոչ թե Սուրբ գրքով, սակայն այս գրառումից հետո հարց առաջացավ, իրո՞ք Աստվածաշնչով եք առաջնորդվում, թե երբեմն արդարանալու համար մեջբերումներ եք օգտագործում…
Հարգանքներս...
Էջանիշներ