Օրհնեցեք Տեր-Հայր:
Շատ հասկանալի և ընդունելի է Ձեր կարծիքը, թե՛ եկեղեցու դիրքորոշման, թե՛ բոլոր միջոցներով լավը պահելու Ձեր բոլոր գրառումներն ու կարծիքները, բայց թույլ տվեք չհամաձայնել:
Դուք, ցանկացածի պես շատ լավ գիտակցում եք, որ այնտեղ ավտոլվացման կամ ինչ որ այլ նպատակային ուղղվածության կառույցի գոյությունը պայմանավորված է մեր պետության մեջ ամենավճռորոշ ու ազդեցիկ երկու պայմանով՝ ՓՈՂ և ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, սակայն բոլորը խոսքները մեկ արած խոսում են դրա մասին, նույնը ասաց Տեր Կոմիտասը, նույնը երեկ շանթի եթերում ասում էր Դիվանապետը, նույնը կրկնում եք դուք, ինչու՞ չկա անհատական կարծիքներ, ինչու՞ բոլորը "կառչում" են երիտասարդական պալատից, ինչու է դա դարձել մատի փաթաթան և իվերջո ինչու՞ է եկեղեցին իրեն թույլ տալիս մտածել, որ եթե ուրշները քանդել են ես էլ կարող եմ քանդել: Միթե՞ եկեղեցին ու ժողովուրդը մեկ ամբողջություն չեն:
Եթե այդքան անհրաժեշտ է եկեղեցի երևանում և այդ ավտոլվացման կետը այդքան ազդել է մեզ բոլորիս վրա, եկեք ուրշ տեղ եկեղեցի կառուցենք, ավտոլվացման կետն էլ վերացնելու համար քայլեր ձեռնարկենք:
Հարցերս շատ են հենց գրառմանս մեջ, բայց ամենակարևոր հարցս հետևյալն է. չե՞ք կարծում, որ նամանատիպ քայլերով ու իշխանությունների հետ "դաշինք կնքելով" այոսօրիս արդեն իսկ մեծամասամբ հիասթափված ժողովրդին էլ ավելի են վանում եկեղեցուց, չեք կարծում, որ այս պարագայում նման որոշում կայացնելը սխալ էր:
Շնորհակալ եմ կանխավ:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում բոլոր կոպիդ բառերիս համար, բայց առավել հարմարները չգտա:
Էջանիշներ