DavitH (17.05.2010), h.s. (17.05.2010), Yellow Raven (17.05.2010), Ապե Ջան (17.05.2010)
Բարսելոնա
Մեսսին այս մրցաշրջանում 42 գոլ խփեց ընդհանուր առմամբ,ֆանտաստիկա![]()
h.s. (17.05.2010)
Բարսելոնա, չեմպիոն![]()
Շնորհավորում եմ իսկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին![]()
Yellow Raven (17.05.2010)
Անդրադառնալով 2009թ. - ին մեկնարկած Լա Լիգային, փորձենք կատարել համեմատություններ. անցած 2009/2010 մրցաշրջանում Բարսելոնա ընդդեմ Ռեալ Մադրիդ հակամարտությանը:
Անցած ամառվա բացված տրանսվերային պատուհանի ժամանակ Բարսելոնան ի տարբերություն իր հավեժ վոխերիմ թշնամի Ռեալ Մադրիդի եղավ ավելի համեստ: Բարսելոնա եկավ բոլոր ֆուտբոլասերներին քաջ հայտնի, Ինտերի գլխավոր ռմբարկու,հարձակվող՝ Զլատան Իբրահիմովիչը: Փոխարենը թիմից հեռացավ Բարսելոնայի ռմարկուներից (իհարկե ոչ միայն ռմբարկու) Սամուել Էտօ - ն: Իհարկե բոլորին հայտի էր Էտօի հեռացման պատճառը: Այսպիսով Բարսելոնա եկավ ևս մի հարձակվող, ակնկալիքներով որ ավելի պետք է ուժեաղնալ հարձակման գիծը: Իբրահիմովիչի տրանսվերը կարող ենք համարել որոշ չափով կայացած տրանսվեր: Չասենք շատ շուտ, բայց համենայնդպես Իբրան հարմարվեց թիմի խաղին, գտավ իր խաղը և սկսեց գնդակոծել Բարսաի մրցակիցներից շատերին: Նույնը չէի ասի Էտօի մասին: Սևամորթը Ինտերում իհարկե ունի իր տեղը, բայց ինչքան էլ նա լավ հանդես գալիս է Ինտերում, միևնույն է իր այդ խաղը չխաղաց Ինտերում: Էս պարագայում կարող ենք ասել որ ֆուտբոլիստը տարիքն արդեն առել է, բայց ոչ, նա Բարսայում ցույց էր տալիս աննկարագրելի դիտարժան ֆուտբոլ: Ինչու նա Ինտերում չղաղաց այնպես, ինչպես խաղում էր Բարսելոնայում. դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Բարսելոնա եկավ նաև Չիգիրինսկին, որը այդպես էլ չկարողացավ հարմարվել թիմի խաղին, չկարողացավ գտնել իր խաղը, և հիմնականում նա իր տեղը զբաղեցրեց պահեստայինների շարքում:
Բարսելոնայի դեղին արդեն 2-րդ տարին կանգնած է երիտասարդ մարզիչ (ի դեպ Բարսելոնայի նախկին սան) Պեպ Գուարդոլիան: Պեպը կարողացավ կազմակերպել թիմային գեղեցիկ ու արդյունավետ խաղ: Նայելով իր տարիքին ու այդպիսի մեծ հաջողություններին, թ՞ե մարզչական և թ՞ե ֆուտբոլային ասպարեզում. ուղղակի միայն երազել կարելի է, այդ տարիքում ու այդպիսի տիտղոսներ: Այս տարվա Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը Բարսելոնան այդքան էլ լավ հանդես չեկավ: Կիսաեզրաթակիչում Բարսելոնան դուրս մնաց հետագա պայքարից: Դժվարանում եմ ասել թե ինչը պատճառ հանդիսացավ, բայց փաստը մնում է փաստ: Դուրս մնաց նաև Իսպանիայի կուբկի պայքարից: Աձսպիսով Բարսելոնան ցուցադրելով գեղեցիկ, դիտարժան արդյունավետ և հաղթական ֆուտբոլ տիրացավ Իսպանական Լա Լիագի գավաթին:
Համաձայն Goal.com կայքի վարկածի` «Բարսելոնայի» ուկրաինացի լեգիոներ Դմիտրի Չիգրինսկին ընդգրկվել է իսպանական Պրիմերայի 2009-2010թթ. մրցաշրջանի վատագույն խաղացողների խորհրդանաշական հավաքականում:
Չիգրինսկու տրանսֆերը կարելի է համարել եվրոպական մրցաշրջանի ամենաանհաջողներից մեկը: Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» նախկին կենտրոնական պաշտպանը «Բարսա» է տեղափոխվել 25 մլն եվրոյի դիմաց, ինչից հետո կատալոնացիների կազմում հանդես է եկել մոտ 10 հանդիպումներում:
«Խերեսի» հետ սարսափելի խաղը, որի ժամանակ նա չէր կարողանում նույնիսկ պահել գնդակը, կարող է դառնալ Չիգրինսկու վերջին խաղը իսպանական թիմում: Ամենայն հավանականությամբ, Գվարդիոլան մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը նրան ետ կուղարկի Արևելյան Եվրոպա:
Պրիմերայի հակահավաքականում Չիգրինսկուն մենակ չեն թողել «Տեներիֆեի» դարպասապահ Սերխիո Արագոնեսեսը (74 գոլ 38 խաղում), պաշտպաններ Ռաֆայել Սաստրեն («Սպորտինգ»), Գոնսալո Ռոդրիդեսը («Վիլյառեալ»), Դավիդ Պրիետոն («Խերես»), կիսապաշտպաններ Շունսուկե Նակամուրան («Էսպանյոլ»), Լուի Գարսիան («Ռասինգ»), Ժարմեն Պենանը («Սարագոսա»), հարձակվողներ Բեն Սախարը («Էսպանյոլ») և Մանուչոն («Վալյադոլիդ»), ինչպես նաև Տիերի Անրին «Բարսելոնայից»:
Աղբյուրը
Yellow Raven (19.05.2010), Լեո (20.05.2010)
Լոնդոնի «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը դիմել է թիմի ղեկավարությանը և խնդրել վաճառել իրեն «Բարսելոնային»:
Օրերս Ֆաբրեգասը մեկնել է Լոնդոն` քննարկելու իր ապագա ծրագրերը անգլիական ակումբի հետ:
«Բարսելոնայի» սանը բազմիցս նշել որ մի օր նա վերադառնալու է «Կամպ Նոու», և այժմ, ըստ Սեսկի, այդ պահը հասունացել է: Ընդ որում, լոնդոնցիների ավագը ուզում է լուծել բոլոր հարցերը մինչև աշխարհի առաջնության սկիզբը, որին նա մասնակցելու է Իսպանիայի հավաքականի կազմում: Ֆաբրեգասը խնդրել է ղեկավարությանը վաճառել իրեն կատալոնացիներին 30-35 մլն ֆունտ ստերլինգով:
«Ես շատ կուզեի տեղափոխվել«Բարսելոնա», - հայտարարել է նա, - ընդ որում, ես այդ որոշումը կայացրել եմ անկախ այն բանից` ուզում է «Բարսան» ձեռք բերել ինձ թե ոչ:
Կապտա-նռնագոյնների արձագանքը հետևեց ակնթարթորեն. ակումբի պաշտոնական կայքում հայտնվեց նախագահ Ժոան Լապորտայի հետևյալ հայտարարությունը. «Հիանալի է, որ հենց ֆուտբոլիստն է առաջինը խոսել դրա մասին: Եթե քարտուղար Չիկի Բեգիրիստան համաձայն լինի նման պայմաններին, ապա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններն «Արսենալի» հետ», - հայտարարել է Լապորտան, հայտնում է իսպանական AS-ը:
Աղբյուրը
Yellow Raven (19.05.2010)
Բարսելոնան» ավարտում է բոլոր փաստաթղթային հարցերը` կապված հարձակվող Տիերի Անրիի` ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլ» տեղափոխվելու հետ: Դրա մասին հայտարարել է կատալոնցիների փոխնախագահ Ռաֆայել Յեստեն, հայտնում է Goal.com-ը:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի մոտ օրերս: Չնայած ինքը Անրին նշել է, որ դեռ չի կարող ասել, թե ինչպես կդասավորվի իր կարիերան:
Նախորդ մրցաշրջանում Անրին անց էր կացրել 21 հանդիպում և խփել 4 գոլ:
Աղբյուրը
Yellow Raven (19.05.2010)
Ուշադրություն
Վալենսիայի» հարձակվող Դավիդ Վիլյան ուրբաթ օրը կտեղափոխվի «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը Բարսելոնա կժամանի հինգշաբթի երեկոյան:
Ուրբաթ նա բուժհետազոտություն կանցնի և կստորագրի 4 տարվա պայմանագիրը` ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է կատալոնցիների պաշտոնական կայքը:
Հարձակվողի տրանսֆերը «Բարսելոնայի» համար կարժենա 40 մլն եվրո: Ուրբաթ Վիլյան պաշտոնապես մուտք կգործի «Կամպ Նոու»:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում Վիլյան անց է կացրել 32 խաղ և խփել 21 գնդակ:
Աղբյուրը
h.s. (19.05.2010), Yellow Raven (19.05.2010), Լեո (20.05.2010)
Շատ ուրախալիա, բայց ցավոք սրտի իրա խաղը Բարսայի կազմում կարամ տենամ 2 տարի հետո![]()
Լեո (20.05.2010)
Կարծում եմ այս տարի Ֆաբրեգասը կմնա Արսենալում
http://fc-arsenal.ru/arsenal/players...fabregasa.html
Եթե ֆուտբոլիստը վերջնական ուզի դուրս գա ակումբի նախագահը շատ փոքր մարդա որ չթողի, Սեսկը ապրանք չի կամ ճորտ չի որ ուզենա չկարենա դուրս գալ, իսկ Արսենալի նախագահը պետքա տենց բաներ ասի բնականաբար, միշտ ել տենց ասում են: Ընդամենը պրոբլեմ կարա լինի էն, որ իրանց հոր գները կրակեն պայմանագրի խզման համար.... Բայց դե մյուս կողմից Բարսան նոր նախագահա ունենալու ու շատ հնարավորա ամեն դեպքում առնեն:
Եթե Սեսկը Բարսայի հետ պայմանավորվի ու կանգնի ասի պայմանագիրը խզումա ու իրանց փողը կտա... ինչ պտի անեն, հո չեն գցելու վանդակը պահեն![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Վերջապես հարձակումը նորմալ տեսքի կգա`
Մյուս տարի Պեպը ահագին տարբերակներ ունի հարձակման գծի համար![]()
Ավելացնեմ նաև, որ եթե թվեր էլ կրակեն, եթե Սեսկը ուզումա կտա էտ փողերը դուրս կգա:
Կարողա չունի՞
թե՞ ափսոսումա:
Ես տարի Բարսան ավելի գազան ֆուտբոլա խաղալու:
Բռնվեք...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ