Լոնդոնի «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը դիմել է թիմի ղեկավարությանը և խնդրել վաճառել իրեն «Բարսելոնային»:
Օրերս Ֆաբրեգասը մեկնել է Լոնդոն` քննարկելու իր ապագա ծրագրերը անգլիական ակումբի հետ:
«Բարսելոնայի» սանը բազմիցս նշել որ մի օր նա վերադառնալու է «Կամպ Նոու», և այժմ, ըստ Սեսկի, այդ պահը հասունացել է: Ընդ որում, լոնդոնցիների ավագը ուզում է լուծել բոլոր հարցերը մինչև աշխարհի առաջնության սկիզբը, որին նա մասնակցելու է Իսպանիայի հավաքականի կազմում: Ֆաբրեգասը խնդրել է ղեկավարությանը վաճառել իրեն կատալոնացիներին 30-35 մլն ֆունտ ստերլինգով:
«Ես շատ կուզեի տեղափոխվել«Բարսելոնա», - հայտարարել է նա, - ընդ որում, ես այդ որոշումը կայացրել եմ անկախ այն բանից` ուզում է «Բարսան» ձեռք բերել ինձ թե ոչ:
Կապտա-նռնագոյնների արձագանքը հետևեց ակնթարթորեն. ակումբի պաշտոնական կայքում հայտնվեց նախագահ Ժոան Լապորտայի հետևյալ հայտարարությունը. «Հիանալի է, որ հենց ֆուտբոլիստն է առաջինը խոսել դրա մասին: Եթե քարտուղար Չիկի Բեգիրիստան համաձայն լինի նման պայմաններին, ապա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններն «Արսենալի» հետ», - հայտարարել է Լապորտան, հայտնում է իսպանական AS-ը:
Աղբյուրը
Էջանիշներ