Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր գոնե ուրիշին ուզեիր, ախր Մոուրինիոն միայն արդյունք է ապահովում, բայց իրա խաղերը նայել չի լինում, հա իհարկե չեմպիոն դառնալը շատ կարևոր է, բայց ում է պետք է այն ակումբը, որը չի կարողանում գեղեցիկ խաղ ցույց տալ:
Իմ իմանալով, այ հենց դրա պատճառով էլ, Ռեալը հրաժարվեց Կապելլոից: Բայց էդ մարդը, իրանց չեմպիոն սարքեց:
Մոուրինյոի պահով էլ՝ ինքը ճիշտ մարզիչ ա, պետք եղած ժամանակ շեշտը դնում ա պաշտպանության վրա /ու լավ ա դնում` ապացույց` բարսայի դեմ խաղը/, որն ահավոր անհրաժեշտ ա Ռեալին… Իսկ սիրուն խաղ ցույց տվողներ՝ շատ ունենք : Օրինակ` չեմ կարծում, որ Ռոնալդուն կարող ա իր խաղաոճը փոխի : + Նոր ձեռքբերում ունենք` Անխել Դի Մարիա: Արգենտինացի ջահել տղա ա... որը ընտիր խաղ ա ցույց տալիս ու այս տարի Արգենտինայի հավաքականում ա ընդգրկվել: Էդ տղու վիդեոները երկար ուսումնասիրել եմ` Ռոնալդուի ոճի մեջ ա + տիրապետում ա հիանալի փոխանցումների: Մի խոսքով` Մոուրինյոն, չեր խանգարի :