Լսեցի, հետաքրքիր էր շատ, բայց միայն հետաքրքիր, որպես էքպերիմենտ:
Զգացվում էր, որ տղան իր գործի վարպետ է, որոշ տեղերում ականջներս քիչ էր մնում բոյկոտեին, բայց դե գիտակցում եմ, որ շատ դժվար է էդպիսի մի գործիք նվագելը (վերջին 2 բառը գրելիս տատանվում էի՝ չակերտներով գրել, թե առանց):
Բայց երկրորդ անգամ լսել չեմ ուզենա ոչ մեկը: Երկրորդի մասին ոչինչ ասել չեմ կարող, Ռուֆուսի դրածը իրոք շատ լավն էր, բայց երաժշտությունն էր լավը, իսկ իրականում հրաշալի կլիներ, եթե գեղեցիկ մարդկային (ցանկալի է՝ կանացի) վոկալով կատարված լիներ… Դե, «Դլե յաման»-ի մասին էլ չասեմ: Էդ էն երաժշտությունն ա, որ որևէ տեսակի արհեստականություն չի հանդուրժում, իսկ էլէկտրոնային երաժշտությունը տեղով արհեստածին է (ԻՀԿ):
Ամեն դեպքում, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, իսկապես հետաքրքիր էր:
Էջանիշներ