User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Նուբար Ասլանյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նուբար Ասլանյան

    Ձեզ եմ ներկայացնում մեր հայրենակից Նուբար Ասլանյանին ,նա ապրում եւ ստեղծագործում է Իսրաելում :Հայ կոմպոզիտորի քայլեգների տակ է Իսրաելական բանակը անցկացնում իր զորահանդեսը:
    Վերջերս նա իր ստեղծագործություններով ելույթ ունեցավ Կորեայում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 16.04.2009, 00:34:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (16.04.2009), CactuSoul (26.01.2010), may (16.04.2009), Monk (09.09.2010), Nadine (16.04.2009), Արտիստ (16.04.2009), Արևհատիկ (27.01.2010), Ռուֆուս (16.04.2009)

  3. #2
    Վարդան may-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.08.2007
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նուբար Ասլանյան

    Մեջբերում Մեղապարտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ եմ ներկայացնում մեր հայրենակից Նուբար Ասլանյանին ,նա ապրում եւ ստեղծագործում է Իսրաելում :Հայ կոմպոզիտորի քայլեգների տակ է Իսրաելական բանակը անցկացնում իր զորահանդեսը:
    Վերջերս նա իր ստեղծագործություններով ելույթ ունեցավ Կորեայում:

    Երբ Քրիստոս մենակ էր, փորձվեց սատանայից:

  4. #3
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նուբար Ասլանյան

    ՀՀ Սփյուռքի նախարարություն
    Նախարարի տեղակալ
    պրն.Ստեփան Պետրոսյան
    Վ.Սարգսյան 26/1,Երևան, 0010

    Հարգելի պրն Պետրոսյան.
    Շնորհակալություն Ձեր 21.08.09թվակիր, 03/06 .1, 1275-09 գրանցված էլեկտրոնային նամակի համար,որն ստացա այսօր՝ 24.08.09:
    Հենց սկզբից խոստովանվեմ,որ Ձեր նշած,(ինձ ուղարկված)18.02.09 եւ 06.03.09 նամակ ները( նշված չէր՝ փոստային ծրարով թե էլեկտրոնային)ինձ հիշեցնում են Ժյուլ Վեռնի վեպերի կամ Բեռլիոզի Ֆանտաստիկ Սիմֆոնիայի շարունակությունը:
    Քավ լիցե,այստեղ Դուք չկաք:Կա բյուրոկրատիա:Եւ քանի որ սկսել եմ անկեղծորեն կիսվել Ձեզ հետ,ուստի կուզեմ ներողամիտ լինել«ուզուն ախմախիս» դերի համար, քանզի կարծում էի,թե «Տուն արի»կոչը ինձ էլ էր վերաբերվում:Սա ի պատասխան Ձեր նամակի վերջին երեք տողերի...
    Իսկ հիմա ըստ էության՝
    Իսրայելը Հայաստանից առաջավոր երկիր է(ցավոք ամեն ինչով)եւ ոչ ոք չի կարող ժխտել,որ հաղորդակցության միջոցները լավ չեն աշխատում,ուստի ԵՍ 18.02.09 եւ 06.03.09ԹՎԱԿԻՐ ՆԱՄԱԿՆԵՐ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ:
    Սա՝ մեկ:
    Ինչ եմ ստացել՝ ստացել եմ Մշակույթի ձեռնարկության ձեռնարկատերի տեղակալ Դավիթ Մուրադյանի 25.12.08 նամակը,որը արդյունքն էր 13.08.08-ի Սփյուռքի կոմի տեի, եւ 05.11.08-ի Սփյուռքի նախարարությանը հղված իմ նամակների՝ (ներկայաց նում եմ ԴՄ-ի նամակը) :Ասում է«ՀՀ մշակույթի նախարարությունը ուղիներ է որո նում...»Տեսնես որտեղ են հասել...:Մինչ այսօր լուր չկա:Իսկ ապրիլի 24ը մոտենում է:
    Պարոն Պետրոսյան.ես Ձեզ չգիտեմ,Դուք էլ՝ ինձ:Հավատացնում եմ,այստեղ ,Իսրայե լում կատարման սով չունեմ,սրան գումարած աշխարհի մի շարք երկրներ-անցած տա րի Շվեդիայում էի,այս տարի Հարվ Կորեա,իսկ ավելի լավ է գրեքGoogle մեջ Noubar Aslanyan,Нубар Асланян,կամ Նուբար Ասլանյան:Չէ անհամեստ չեմ.Պարզապես Իսրա յելում լույս տեսած իմ 50 պարտրիտուրներից 90տոկոսից ավել կատարված են(ներառ յալ՝ Հայաստանում):«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ըս ոչ մեկին պետք չէ,բացի Հայաստանից,քան զի այն նվիրված է Ցեղասպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին:Այս տողերն են գրված հայերեն եւ անգլերեն Իսրայելում հրա տարակված պարտիտուրիս մեջ(նայեք համացանցում):Իսկ Հայաստանում՝ թքած... :
    հասմիկ պողոսյանի եւ էդ.թոփչյանի զանազան սրիկա խաբեությունների զոհն եմ ես,
    ընդ որում էդոն թքեց ԱԳՆ,մշակույթի նախարարության եւ կոմպ.միության համատեղ հայտի վրա,(հիմք՝ «Առավոտ»թերթ,15.04.06):15.06.07ի արդեն նշանակված համերգը անպատժելիության բնազդով էդոն լուծարեց...էդ ավանակը իսկի ինձ ու մենակատար որդուս տեղյակ չէր էլ պահել :Ես ձեր պահած դիրիժյորը,ես ձեր նամուսն ու պատիվը, բա դուք իրավունք ունե՞ք թուրքից ցեղասպանություն պահանջելու:
    Արեք ինչ ուզում եք ես հոգնեցի ձեզանից»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»»
    Պրն.Պետրոսյան
    Մինչ այսօր(25.12.08ից)մշակույթի նախարարությունը իր խոստացած «գործընթացի »մասին լուրչի հայտնել: Չունե՛մ: 05մարտի 09ին դիմեցի ՀՀ Նախագահին,իսկ 18.06-09ին՝Նախագահի նամակների բաժնի վարիչ Աիդա Աստրյանին,անգամ խոսեցի հետը հեռախոսով,որ իմանամ գործերի ընթացքը:Ձուկն իրենից բլբլան էր...վերցրեց ու «նստեց վրան»:
    Պրն.Պետրոսյան. «ես՝ աղա,դու՝ աղա,մեր ջաղացն ո՞վ աղա»:Իսկ եթե Սփյուռքի նախարարությունը պիտի ինձ նեցուկ չլինի,ապա ի՞նչ անենք էդ«ՏՈՒՆ ԱՐԻ»ծրագրի
    հետ:Հազարավոր կմ-ի վրա են մեզ խփում,բա որ«Տուն գա՞նք:Դրա համա՞ր եք ասում
    էլ Սփյուռքի նախարարություն չդիմեմ:
    Չե՛մ դիմի:
    Զուր չեն ասում այստեղի ժողովուրդը՝ ձեզ միայն հարուստ մարդիկ են պետք...:
    Լավ,«էս գյուղում մի կենդանի վարորդ չկա՞»:
    Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել:24.08.09.
    Նուբար Ասլանյան
    Փող.Պեեր 28, բն.9
    Հայֆա 32492,Իսրայել:
    Հեռ-հ/տիպ +(972)772011133
    Բջջ.+(972)524797027, Էլ.փոստ՝ [email protected]
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 24.08.2009, 23:43:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  5. #4
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նուբար Ասլանյան

    Նույն թեմայով մեկ այլ նյութ կարդացեք այստեղhttp:
    www.armtown.com/news/ru/gol/20090825/48905/Հեղինակ Նուբար Ասլանյան
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #5
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Նուբար Ասլանյան

    Նուբար Ասլանյան ՀՀ.Մշակույթի Նախարար
    Փող.Պեեր 28,բն 9. Հայֆա 32492,Իսրայել. տիկ.Հասմիկ Պողոսյան
    Հեռ-ֆաքս՝+(972)772011133 Մշակույթի Նախարարություն
    Բջջային՝ +(972)524797027 Կառավարական 3 տուն
    Email:[email protected] Երեւան 0010,Հայաստան
    տիկ. նախարար
    Անկեղծ ասած,այն բանից հետո,երբ ձեզ տեղյակ պահեցի (1)իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի(2) հանդեպ հայ կոմպոզիտորներին ատող(3) էդվարդ թոփչյանի քյալլագյոզությունների մասին(4), ստեղծագործություն,որ ՀՊՖՆ-ին հանձնված էր Մշակույթի նախարարության կողմից(5),դուք գերադասեցիք հպարտ լռությունը: 07.27.07 նամակս ուղղված վարչապետ Ս.Սարգսյանին(6)«մի փոքր զգաստացրեց ձեզ»այլապես,երբեմն,երբեմն չէիք հետաքրքր վի ստեղծագործությանս ճակատագրով երկրորդ դիրիժյոր Ռուբեն Ասատրյանից,որին եւ այս անգամ հանձնված էր«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի կատարումը:Նրա կողմից արդեն կազմ ված էր համերգի ծրագիրն ու օրը՝ (Միրզոյան,Աճեմյան,Ասլանյան-20կամ27 հունիս 08):
    2008ի մարտին երեք նամակով հետաքրքրվեցի ՀՊՖՆ-ի տնօրինությունից ստեղծագործու թյանս ընթացքի մասին(մեջս վախ կար,արդեն փորձ ունեի եւ չսխալվեցի)միայն ապրիլին Ռ.Սիրունյանը նամակով պատասխանեց,որ ինքը թոփչյանի հետ միասին եղել են նախա րարի (ձեր) մոտ եւ որոշել եք ստեղծագործությունս հանձնել Երիտասարդական նվագա խմբին,այս անգամ էլ շչեդրինյան օրերի անցկացման պատրվակով: Ուշադրություն. Շչեդ րինյան օրերը կայացան հունիսի 11-14ը...իսկ բուն պատճառը անկասկած վարչապետ ՍՍ-ին ուղղած նամակիս հետեւյալ տողերն էին« Հարգելի վարչապետ.հենց սկզբից ասա ցի,որ ոչինչ չեմ խնդրելու, (չէ, գոռոզ չեմ, ուրիշ առիթ կլինի, կխնդրեմ),եւ ահա թե ինչ եմ առաջարկում՝ նախ կտրականապես դեմ եմ,որ այսքանից հետո թոփչյանի ձեռքերը դիպ չեն իմ ստեղծագործությանը՝ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ!!! Ես չեմ կարող կատարումից հետո սխմել նրա ձեռքը բեմի վրա...»:
    Հասկանալի է,որ առաջին տապալումից անպատիժ մնացած,(ձեր կողմից տիկին նախա րար, ձեր կողմից), թոփչյանը պիտի վրեժխնդիր լիներ,եւ թույլ չտար ՀՊՖՆ-ի կատար մամբ ստեղծագործությանս կատարումը, քանզի այս տողերը(ՍՍ-ին ուղղված), իրեն քաջ ծանոթ էին՝ իրեն իսկ ուղարկածս բաց նամակից(7):Ստեղծագործությանս նոր տապալ- ման զայրույթիս եւ հպարտ մերժումիս(երիտասարդական նվագախմբից (8))մասին տեղ յակ պահեցի ձեզ 11.04.08 նամակով(ուղարկում եմ կրկին):Նորից հպարտ լռություն: (Կինն է՞լ այդքան կլռի):Այս ամենի մասին՝ առաջին տողիցս մինչ հիմա, ձեզ տեղյակ եմ պահել իմ նամակներով:Նամակներս ուղարկելուց հետո էլ զանգահարել եմ եւ հարցրել՝ ստացված է,թե ոչ:Այսքանից հետո կա տրամաբանելու երկու տարբերակ՝ կամ ձեզ չեն հարգում եւ լրիվ չեն զեկուցում,կամ էլ դուք վախենալով «ինչ որ բանից»(չասեմ մեկից), գե րադասում եք ՀՊԱՐՏ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:Շտապեմ ձեզ հուշել՝ միշտ չէ,որ լռությունը ոսկի է:
    Իհարկե այս հարցին ես ավելնորդ անգամ չէի անդրադառնա,քանզի ինձ համար, «ՍԻՓԱ ՆԱ ՔԱՋԵՐ»ի Հայաստանում կատարվելու հարցը միանշանակ փակված է,փակված է այնքան ժամանակ,մինչեւ ՀՊՖՆ-ի դիրիժյորը կլինի թոփչյանը,իսկ մշ.նախարարը՝ ՀՊ-ը:
    ...06.06.08- ին նամակով դիմել էի ՀՀ վարչապետ պրն Տ.Սարգսյանին,հայցելով նրա աջակ
    ցությունը աղետալի երկրաշարժի 20 ամյակին նվիրված պետական միջոցառումներին հնարավոր դեպքում իմ «Հայաստան 1988-93»թիվ 3 Լարային քառյակիս կատարման (նվիրված Էդվարդ Միրզոյանին եւ երկրաշարժին)ընդգրկումը:Նաեւ նշել էի,որ նոտանե րը կան կոմպոզիտորների միությունում եւ Էդվարդ Միրզոյանի մոտ: Այդ նամակը վար չապետի աշխատակազմի ղեկավարի կողմից հանձնված էր մշակույթի նախարարությա նը 18.06.08,N02/15.3/298-08 գրությամբ:Ահա թե ինչ է ինձ տեղեկացնում ձեր աշխատակից պ. Կարո Վարդանյանը 17.07.08թվակիր,02/1852 նամակով,որի փոստային ծրարի վրա պարզ երեւում է Հայաստանի փոստային ծառայության կնիքը 27.11.08 գրությամբ??? Ահա այն՝
    «Տեղեկացնում ենք,որ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը «Հայաստան 88-93»կվարտետի պարտիտուրներըփոխանցել է կոմպոզիտոր Գ.Հախինյա նի ընտանիքին,որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում:Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը:«Հայաստան 88-93»կվարտետի կատարման Ձեր առաջարկն իրակա- նացնելու համար խնդրում ենք ուղարկել պարտիտուրները»(9):
    Տիկին նախարար.չգիտեմ՝ խնդամ թե լամ:Սկսեմ՝
    Կոմպոզիտորների միությունը Հախինյանի ընտանիքին հանձնել է «Իմ սիրելի ուսուցիչ ներ Գրիգոր Հախինյանի եւ Գրիգոր Եղիազարյանի հիշատակին նվիրված«թիվ 4 Լարա
    յին քառյակի պարտիտուրը՝ նվիրումիս մակագրությամբ եւ ոչ «Հայաստան 88-93» թիվ 3-ը: Սա դեռ մի կերպ ասենք «մարսեցի»,բայց այն,որ «Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը», սա արդեն ամեն ինչից վեր է:Բացատրեմ՝
    Այն բանից հետո,երբ ես 13.08.08թվակիր նամակով դիմեցի Սփյուռքի հետ կապերի պե տական կոմիտեի նախագահ(այժմ նախարարություն եւ նախարար)տիկ Հրանուշ Հա կոբյանին(ՀՀ),բացատրելու եւ տեղյակ պահելու միտումով՝ մշակույթի նախարարության վերաբերմունքի արթիվ ի դեմս Սփյուռքի,անտարակույս,պատմել էի նրան նաև «Սիփանա քաջեր»ի մասին:Ստանալով ՀՀ.գրությունը,ուղղված ձեզ, պատասխանել էիք ձեր 23.09.08-02/2641 գրությամբ,որի միտքը Կարո Վարդանյանից ստացածս նամակի նույն բովանդա կությունն էր,միայն այն ԿԱՐԵՒՈՐ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ,որ իհարկե մինչեւ 23.09.08 ես ոչ մի նամակ չեմ ստացել (10): Իսկ ամենակարեւորը,դուք վարպետորեն խուսանավել էիք,առհասարակ լռելով «Սիփանա քաջեր»ի մասին խոսելուց,փոխարենը, «գանգատվել», որ չեմ ուղարկել ձեզ «Հայաստան 88-93 նոտաները»,որի մասին էլ տեղյակ պահեցի ՀՀ-ին շատ հետաքրքիր ֆոլկլորային պատմությամբ՝ լվի եւ ոչխարի մասին:Տիկ ՀՀ-ից ստացածս նամակի մասին ձեզ տեղյակ եմ պահել 21.10.08ին եւ անմիջապես կապվել Էդ.Միրզոյանի հետ:Եւ այդ ՄԵԾ ՄԱՐԴԸ,տեսնելով,որ մշակույթի նախարարությունից ոչ ոք չի զանգահա րում,չի հետաքրքրվում,ինքը անձամբ զանգահարում եւ խոսում է ձեր օգնականի հետ, տեղ յակ պահելով,որ «Հայաստան 88-93» Լարայի թիվ3 քառյակի նոտաների իր սեղանի վրա պատրաստ դրված են:Իմ հարցին(հեռախոսով)թե արդյոք նոտաները վերցրեցի՞ն, ԷՄ-ը ասաց,-ոչ,բայց ես նորից կզանգահարեմ:Ես կտրականապես դեմ եղա,որ Միրզոյանը
    նորից զանգահարի:Անգամ սրանից հետո նախարարությունից(մշ.նախարարությու՞ն է, թե ձեռնարկություն),ոչ ոք «տեղից չշարժվեց):Իսկ ձեր աշխատակից Կարո Վարդանյանը հայտարարում է,որ «Նշյալ ստեղծագործությունը չունի նաեւ Էդվարդ Միրզոյանը»:Իսկ դուք,տիկին նախարար,նորից գերադասեցիք լռելը:Ինչ անեմ,խնդամ ,թե լամ:
    Տիկին նախարար,դուք մի «անհանգստացեք»,որ երկրաշարժի 20 ամյակի միջոցառումնե րին Հայաստանում այդ գործը չհնչեց,«հոգ»չէ,փոխարենը հնչեց Ստոկհոլմում՝ իսրայել յան «ԿԻՆԵՐԵՏ»Քառյակի կատարմամբ,(նախքան այդ էլ՝ Սոֆիայում եւ իսրայելյան յոթ քաղաքներում),մեկ հատուկ համերգ էլ «Շիստա» եկեղեցում՝ Հայ համայնքի համար: Ավելին,նրանք իսկ(«այդ հրեաները»,եւ ոչ իրենց հայ զգացողները),հենց երկրաշարժի 20 ամյակի նախօրեին տեղադրեցին կլիպի ձեւով այդ ստեղծագործությունը համացանցում, համապատասխան ֆոտո նկարներով:Այդ դեռ ոչինչ,մի խումբ «ուրիշ հայեր»էլ ,(միայն «աչքերը մի քիչ շեղ»)2009 ապրիլ 2ին,Ասիական եւ ատլանտիան օվկիանոսի երկրների երաժշտական փառատոնում կկատարեն Նուբար Ասլանյանի«ԲԵՐՔԻ ՏՈՆ»քառաձայն երգչախմբի համար գրված հինգ մասանի Կանտատը:Այդ «անիրավները»հայերեն պիտի երգեն:Բա՞...«խայտառակություն»,բայց դուք մի անհանգստացեք: Կատարողներ կան, թեկուզ հրեաներ,կամ թե կորեացիներ:Գործը՝ գործ լինի...:Դուք գիտեք իմ «դարդը»ձեր պաղ վերաբերմու՞նքն է,ոչ բնավ,իմ դարդը թոռս է,որ ասում է «դե տես պապի,էս էլ քո Հայաստանը,դու էստեղ ավելի շատ պատիվ ունես քան այնտեղ»,կնշանակի «ֆռռիկներդ» պահի քեզ,գնանք Հայաստան ,ի՞նչ անենք...Թոռանս միտքը հայտնեցի Էդ.Միրզոյանին, ասաց,-Նուբար,ասա ճիշտ չի:Ուզում եմ համաձայնվել իմ Հոգեւոր Հոր հետ...
    Նուբար Ասլանյան.Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ:Հայֆա,Իսրայել: 12.12.08
    http://ru.youtube.com/watch?v=TdP92zmRZ_w
    N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"

    http://www.nairi.do.am/
    N. Aslanyan. String Quartet #3 "Armenia 1988-1993"
    In Memory of Victims of Spitak 1988 Earthquake
    July 21-29 of 2008, Sweeden , “Kinneret” quartet,
    Slide show by Viktor Christosov

    ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝
    ՀՀ Նախագահ պրն.Սերժ Սարգսյանին
    ՀՀ վարչապետ պրն.Տիգրան Սարգսյանին
    Սփյուռքի նախարար տիկ.Հրանուշ Հակոբյանին
    ԼՐԱՑՈՒՄ՝
    1.Առաջին իսկ պահանջի դեպքում ցույց կտամ էլ.նամակների մի խուրձ:
    2.«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Կոնցերտ-Պոեմ Փողի եւ նվագախմբի համար՝նվիրված Ցեղա սպանության 90 ամյակին,Ֆրանց Վերֆելի եւ փախստական ծնողներիս հիշատակին:
    3.Քաք է անվանում՝ հարցրեք առնվազն Լեւոն Չաուշյանին՝ 53.02.54. կարող եմ էլի անուններ տալ):
    4.15.06.07 տարեթվով նշանակված համերգը թոփչյանը ինքնակամ լուծարեց(առանց ինձ եւ մենակատարին տեղյակ պահելու-(ՏԳԵՏ,քաղաքական ՏՀԱՍ,բիրդան աղա,մենք կա- րող ենք նրան հրեա փաստափանի միջոցով դատի տալ:Բայց չենք կարող այդ փսլնքոտի պատճառով Հայաստանի պատվի հարցը հասցնել Ստրասբուրգ...)հետագայում այն պատճառաբանելով Ա.Խաչատուրյանի անվան մրցույթի անցկացումով: ՍՈՒՏ էր: Մրցույթն ավարտվեց հունիսի վեցին:Իմ համերգիս օրը՝ հունիսի 15ին եւ հետո կրկին 22ին եւ29ին ելույթներ ունեցան ԱՄՆից՝ Ա.Տրեդերը եւ Ֆրանսիաից Վ.Մարտիրոսյանը: Ես ձեզ հայտնել եմ:Դուք քերադասեցիք հպարտ լռությունը:Ես՝ ոչ:Աշխարհը պիտի իմանա եւ հասկանա՝ սա մշակ.նախարարություն է,թե ձեռնարկություն:
    5. Նաեւ մեկտեղ ԱԳՆ եւ կոմպ.միություն, հիմք՝ ՀՊՖՆ տնօրեն Ռ.Սիրունյանի հայտարա րությունը «Առավոտ» թերթ,15.04.06 ):
    6.Ստեղծագործությանս հարցով հանձն առավ զբաղվելվարչապետի գրասենյակի աշխա տակից Սաթենիկ Փափազյանը:Ամենայն հավանականությամբ նամակս վարչապետՍՍ-ին՝ տեղ չհասավ...
    7.«Բաց նամակ ՀՊՖՆ դիրիժյոր Էդվարդ Թոփչյանին»Ուղարկել եմ իրեն:Նաեւ «ԱԶԳ», «Առավոտ»եւ «Հայոց Աշխարհ»թերթերին: Ուղարկեցի նաեւ ձեզ: Ի միջիայլոց,թոփչյանին առաջարկել էի«այս նամակիս համար ինձ կարող ես դատի տալ»: Բոլորդ նապաստակի պես վախեցաք եւ լռեցիք:Չէ,նապաստակն ավելի համարձակ է:
    8.Ես նամակ ուղարկեցի երիտասարդ դիրիժյոր Սերգեյ Սմբատյանին ներկայացնելով նրան իմ համակարգչում եղած Սիփանա քաջերի «ողջ պատմության խրոնոլոգիան»եւ
    իմ,«Երիտասարդական նվագախմբի» կատարումից հրաժարումիս պատճառը:Նա իր պատասխան նամակով ինձ լրիվ հասկացել էր:
    9. Կ.Վարդանյանի նամակն ստացա 09.12.08 ին,երկրաշարժին նվիրված միջոցառում ներից հետո...
    10.Որովհետեւ,այն պարզապես չի ուղարկվել,ուղարկվել է,ինչպես ասացի վերեւում՝ 27.11.08(միայն թե չասեք՝ սա երկրորդ նամակն է,քանզի Իսրայելում կապի միջոցները աշխատում են անխափան,եւ վերջապես,բացի իմ փոստային հասցեից, նախարարութ յունում կան իմ բոլոր հաղորդակցական միջոցների տվյալները՝ հեռախոսներ, ֆաքս, էլ.փոստ,ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵՐ...):
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  7. #6
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բաց նամակ

    ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԱՐՄԹՈՈՒՆ» ԿԱՅՔԻ ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂՆԵՐԻՆ
    Հարգելի ընթերցող.
    Նա,ով արդեն ծանոթ է «Պանորամա ամ»22.10.09,եւ«Արմենիա Նաու»23.10.09 ում տեղադրված իմ, SI- ի,xxx-xxx-ի եւ Emphatal-ի առթիվ ձեզ հղած հոդվածիս հետ, կուզեմ հայտնել լրացուցիչ տեղեկություններ,որպեսզի դուք հասկանաք,թե ինչ է կատարվում այս կայքի մեջ «օտարազգի լրտեսների կողմից»,որոնք ներկայացնում են
    ...«Լույս Աշխարհ»ի(նույն ինքը՝” Louys World”),գեբելսյան կտրվածքի մեկնաբան Ստե փան Քիրեմիրջիանը(ՍՔ.)իր արբանյակներով,մասնավորապես` Vahan Nev York(չեք լկատե՞լ, որ վաղուց «չքվել» է կայքից-չկա),նույն ինքը՝ Emphatal,Ostap Bender,Barlus, Barlusaxare մարդն է՞լ էսքան «երես» կունենա...կունենա՛,եթե նա լույսաշխարհյան գործակալ է՝ տիպիկ, տիպիկ գեբելս- լույսաշխարհյան ...
    ...Իսկ ամեն ինչ իմ դեմ սկսվեց այն օրից,երբ կիրթ,քաղաքավարի կոչ արեցի Քիրեմիր ջիանին դուրս չգալ յուր սահմաններից, եւ ջնջել իր կայքից «արտաքնոց»բառը,որով զինքը«շնորհել»էր Հայաստանի Արտաքին գործոց նախարարությանը,այսինքն ԱԳ նախարարության փոխարեն՝ արտաքնոցի նախարարություն(հույսով եմ նկատել եք): Հղածս(իրեն կայքին) համարյա թե վայրկյանապես ջնջվեց:Քոքից կտրեցին,որ էլ ծիլ չտա: Քիրեմիրջիան ” Louys World”յան դեմոկրատիա: Ըմբոստացա,գրեցի փաստեր՝ նորից ջնջեցին(Տնօրեն է,չէ, սեփականատեր, բռնակալ «դեմոկրատ»):
    Դրանից առաջ,ՍՔ-ի զոհն էր կոմպոզիտոր,Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ եւ Լիազոր Դեսպան Արմեն Սմբատյանը,որի եղունգը չարժե ինքը:Հաստա՛տ: «Լույս Աշխարհ»ի էկրանից(հաղորդումից առաջ կապվել էր հետս որոշ բաներ իմանալու հա մար), մութ հանցագործը զրպարտանք,փաստերին չհամապատասխանող խաբեբա, ստոր (իհարկե հաստատ պատվեր էր կատարում) տեղեկատվությունների կեղտ հեղեղ թափեց զոհի գլխին:Զայրացա,կապվեցի հետը (Skype),հրավիրելով նրա ուշա դրությունը իրականության հետ կապ չունեցող որոշ իրերի վրա,որ ինձ ավելի լավ էր հայտնի (մասնագիտական առումով): Ծիծաղելով ասաց,-արա ինչ Արմեն Սմբատյան, մենք հիմա ուրիշ բանի վրա ենք (երեւի հերթական զոհի պատվեր ուներ):
    Վշտացա,շատ վշտացա:Իսկ ամենակարեւորը՝ հիասթափությունս եւ խոր զղջանքս, որ երբեմն, երբեմն «համագործակցել» եմ հետը: Իսկ «համագործակցել» եմ ինձանից անկախ,մասնավորապես՝ այս կամ այն կայքից,կամ թերթերից իր կայքում էր տեղա դրել իմ որոշ հրապարակումները,իր լույսորդլյան էկրանից հաճախ մեջբերումներ էր անում իմ (փայտփորիկի)կարծիքներից(ինձ փոխանցում էին ընկերներս ):
    Բայց հարգելի ընթերցող.ինձ համար երբեք միայն «սեւ կամ սպիտակ» գույներ չեն եղել:Փառք Աստծո,որ Տերը օժտել է ինձ միշտ ասել ճշմարտությունը մարդու ճակա տին, անկախ դրանից, այն(ճակատը)պինդ է,թե ոչ,ներառյալ՝ «մեջքը»:Կներեք անհա մեստությանս համար,բայց ինձ ճանաչողները կարող են ասածներիս վկան լինել: Ամենապայծառ օրինակը՝ ես իննսունական թվերի սկզբներին Հայաստանում«ինձ վատ չէի զգում»(Իսպանիայից Աշոտը կհաստատի) ,բայց տեղի ունեցող անարդա րություններին չդիմացա եւ ասացի այն,ինչը վերաբերվում էր ժողվրդին:Կամ թե վեր ջին պայծառ օրինակը կապված ըմբոստացմանս հետ իսրայելյան 9+ հեռուստաալիքի դեմ՝ ՏՈՒ 154 ինքնաթիռի առիթով,որ իբր Իրանից Հայաստան զենք էր տեղափոխում
    (իմ կրակոտ հոդվածները այս զրպարտանքների դեմ «պտտվում»են համացանցում ՝
    թե հայերեն եւ թե ռուսերեն լեզուներով: Եւ իհարկե իմ «այդ քայլով»փջացրեցի հարա բերություններս իսրայելյան որոշ պաշտոնական անձանց հետ,մի բան,որ հասկանում էի գլխից,բայց ներողություն՝ այլ կերպ չէի կարող...Ես հասկանում եմ,որ մտածելակեր պս արդիական չէ,որ միշտ չէ,որ պետք է ասել ճշմարտությունը,բայց ինչ արած՝ արդեն ուշ է,եթե ցանկանամ էլ չեմ կարող ուղղվել:Գեներս են ուրիշ...Ֆրանսիացին այստեղ կասեր սելավի...
    Եւ ի՞նչ. Իմ վարմունքից վրեժխնդիր ՍՔ-ը, նախ իր կայքից ջնջեց իմ բոլոր,իր կողմից գրանցած հրապարակումները,նույնը եւ համացանցի իմ «Noubar Aslanyan» բաժնում (անունը՝ կա ամանումը՝ չկա)եւ ինչ խոսք չկռահելով,թե ինչ մեծ լավություն է անում ինձ,ՄԱՔՐԵԼՈՎ անունս գեբելսյան կայքի էջերից:Երանի թե դրանով վերջանար: Տեսան անտարբեր եմ,չեմ«գոռում գոչում»,այս անգամ իմ դեմ լարեցին թակարդ՝ ներգրավե լով մասնագիտությանս հետ կապված հարցի մեջ:Ներգրավողը SI-ն էր,նույն ինքը Vahan Nev York,Emphatal,Ostap Bender,Barlus, Barlusaxare(հետո իմացա,իմ ամերիկյան աղբյուրներից):Խոսքս արդեն ձեզ հայտնի «Արմենիան Նաու»23.10.09ում տեղադրածս դիմումիս մասին է կապված ժողովրդական երգ «Հինգալլա» հետ: Հավատալով հարցնողի(SI)ազնվությանը(ինչ իմանայի,որ ներքաշված եմ ստոր խաղի մեջ,որ ուզում են ինձնից վրեժխնդիր լինել) մասնագիտորեն, մանրամասն բացատրե ցի երգի ծագման պատմությունը:Բայց չէ,” Louys World” ի նպատակը դա չէր,եւ արդյունքում եղավ այն,ինչ տեղ է գտել 21.10.09 «Ազգ»ի համարում, որին էլ եւ հաջոր դեց իմ նամակը ձեզ, հարգելի ընթերցողներ՝«Արմենիա Նաու» 23.10. 09 ում:Իսկ երբ «Արմթոունի» կայքում մի քանի ազնիվ մարդկանցից ստացան հակահարված,այս անգամ դիպան«ազգությանս»: Խեղճ Գեբելս,անունդ է դուրս եկել,արի տես ինչ ա կատարվում:Բայց արդեն չէ,նոր «մրցավազքի»մեջ այս ողորմելիների հետ չեմ մտնի՝ «կոշիկիս տակը»,կամ էլ«տնգլիս»՝ Քիրեմիրջիանն էլ,իրեն հլու հնազանդ ծառայող արբանյակները՝ մութ ծալքերից հանած իրենց ” Louys World” ով հանդերձ:
    Զգույշ մնացեք բարի մարդիկ եւ հաջողություն ձեզ:
    Հ.Գ
    Ի դեպ, հիշեցի Շերենցի հայտնի խոսքերը լեյտենանտին,«Մենք ենք մեր սարերը» կ/ֆից՝ «Ընկեր լեյտենանտ,դու որ չլինեիր,ես լողացողը չէի»:Քիրեմիրջիա՛ն(ի դեպ՝ իմ ազգանունը հայերեն գրվում է Ասլանյան,իսկ անգլերեն՝ AslanYan եւ ոչ թե Aslan i an), եթե դու եւ քո ոհմակը չլինեյիք, ես չէի վերադառնալու կիսատ թողած գործիս,որը կոչվում է «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» քառաձայն երգչախմբի եւ սիմֆ.նվագախմբի համար: Հիմա՛ կվերադառնամ:Ես Արցախի գովքն եմ անում,դու՞ ինչով ես զբածված ,այ ձախողված...
    Սերժ Սարգսյանի մասին՝ որը ինչ խոսք նույնպես գրգռել է ՍՔ-ին,որովհետեւ իմ կարծիքը նրա հետ համակարծիք չի եղել:Եւ փառք Աստծո:Ահա ինչ եմ մտածում՝ ՀՀ Նախագահը շատ լավ գիտե եւ հիշում է «ՇԱՆ ՀԵՏ ԱԽՊԵՐԱՑԻ,ԲԱՅՑ ՓԵՏԸ ՁԵՌԻՑԴ ՄԻ ԹՈՂ» հայ ժողովրդական ասածվացքը եւ մենք ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
    Այս նամակս պիտի տեղադրեմ «Արմթոունի» մի քանի էջերում,նաեւ պիտ ուղարկեմ ինձ հարգող,ծանոթ մի քանի համախոհներիս,որոնց էլ.փոտը ինձ հայտնի է:
    Հարգանքներով՝ Նուբար Ասլանյան.Հայֆա,Իսրայել:24.10.09
    Վատ մի հիշեք...
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •