Մեռնեմ թե գրածիցդ բան եմ հասկանում կամ էլ ղժժում ես։
Ինչքան հասկացա, էն, ինչ ես եմ ուզում պիտի կամ USB կամ COM պոռտ ունենա
Օրինակ PowerCom UPS ները A ու AP են գրվում։
http://www.pcm.ru/products/catalog/b...ght/bnt-400ap/
Մեռնեմ թե գրածիցդ բան եմ հասկանում կամ էլ ղժժում ես։
Ինչքան հասկացա, էն, ինչ ես եմ ուզում պիտի կամ USB կամ COM պոռտ ունենա
Օրինակ PowerCom UPS ները A ու AP են գրվում։
http://www.pcm.ru/products/catalog/b...ght/bnt-400ap/
նոր հասկացություններ ես մտցնում էլեկտրոտեխնիկայի մեջ:Հոսանքի լրիվ չանջատվելը որն ա՞,220-ը դառնումա 110՞.Ակնթարթով, գնում-գալիս ա,էտ հենց անջատվելն ա,առանց լրիվ կամ ոչ լրիվի...
։Ասինք հա էլի, UPS ունի ծրագրային ապահովում,ինքն էլ կառավարվում ու կառավարում է համակարգչին:Միացված է համակարգչին հատուկ կառավարող կաբելով:Կարգավորում է նաև լիցքավորման գործնթացը,որը չատ կարևոր է ակումլյատորի երկարակեցության համար:Գնելիս հարկավոր է ճչտել ծրագրային ապահովման հնարավորությունները պարզապես:"Հայավարի"առանց ծրագրային ապահովման ու ասածս ղեկավորող կաբելի չմիացնես, եթե չես ուզում ակումլյատորդ չուտ թքի.....
Ժող, իրար լավ չենք հասկացել։ Ուզում եմ, որ UPS-ը ԻՆՔԸ, առանց իմ մասնակցության Shut down անի windows-ը, երբ արդեն սպառվում ա։
Իսկ UPS 15 000 ով էլ կարելի ա առնել, պարզապես չգիտեմ, իմ ուզածը կարո՞ղ է անել, թե՞ ոչ։ Էսօր Ռաս էի կարծեմ զանգել, ասին տենց 40 000 + ներն են անում, ինչը շատ թանկ ա։ Մաքս 20 000 եմ նախատեսում +- էլի։
Ապեր, գոնե քո վրա հաստատ չեի ղժժա:
Աչքիս դու UPS-ի աշխատանքը չես տեսել:
UPS-ը USB-ով միանումա կոմպին, հոսանքը գնալուց UPS-ը ստուգում է թէ ինչքան դեռ կարող է համագարգչին հուսանք մատակարարել իր ակումուլյատորի հաշվին և այդ մասին պարբերաբար տեղեկացնում է: Երբ որ արդեն ակումուլյատորը լիցքաթափվում է, UPS-ի ծրագիրը կոմպը Shut down է անում: Պարզ է՞:
Ըհըն։ Ասում եմ, ոչ բոլորն են դա անում։ Իմ տեսածներից նման ֆունկցիաներ ունեին 30 000 + Յուպիէսները։ Ինչը ինձ համար թանկ է։ Բացի դրանից ԿՈՄ պոռտով ա մի մասը միանում համակարգչին, ինչը նույնպես անընդունելի է, քանի որ մի հատ ԿՈՄ ունի բորդը, այն էլ զբաղված է։ Կարճ ասած հիմա գնում եմ ԼԵԴ, տեսնեմ հեչ ինչ ունեն մինչև 20 000 նման ֆունկցիաներով։
Ճիշտն ասած, այսքան ժամանակ ինչքան UPS տեսել եմ, բոլորն էլ ունեցել են եդ ֆունկցիան: Չեմ էլ պատկերացրել, որ ներկայիս UPS-ները հնարավոր է որ չունենան եդ ֆունկցիան, որովհետև մի 5 տարի առաջ եմ UPS գնել (ոչ ինձ համար, մոտ 25000 դրամի կարգի), այդ ֆունկցիան կար վրեն:
ստեղ նայի, լավ տեսականի ունեն՝ http://hardware.am/power.htm
Բա իմ ասածն ի՞նչ ա։էսօր ահագին կոմպերի խանութներ եմ մտել, ուր մտնում էի, կուկլա ու կոպմից չհասկացող աղջիկների աչքերը ավելի մեծ ու կլոր էին դառնում, երբ ուզում էի Վինդոուսը շաթ դաուն անող յուպիէս։ Մի խանութում, անունը չեմ տա, նույնիսկ համոզում էին, որ հեչ պարտադիր չի, որ յուէսբին կոմ կամ յուէսբի պոռտ ունենա, որ նման բան անի։ Չխորացա, քանի որ գները 48 000 + էին։ Ասում եմ լավ, ասենք հոսանքը կտրվեց, էս յուպիէսը պահելու ա էնքան, ինչքան կարող ա, հետո պարզապես անջատելու ա նենց, ոնց որ հոսանքը գնալուց, ճի՞շտ եմ։ Ասում են, «ոչ, հոսանքը որ գնա, դուք կունենաք ժամանակ շատ դաուն անելու համակարգիչը»։ Կարճ ասած, դժվար էր բացատրել, որ համակարգչի կողքը չլինելու դեպքում յուպիէսը իմաստ չունի։
Վերջում երկու տարբերակ գտա
Mercury 1000VA USB - 29 000 Բաղրամյանի մոտի անանուն խանութում
Powercom BNT-800VAP COM - 32 400 Ֆայնում։
Երկրորդը վերցրի։
Վերջը COM պորտով վերցրիր էլի:
Շնորհավոր, կոմպդ էլ , UPS-դ էլ:![]()
Ապե Ջան (06.05.2010)
Հաաաա փաստորեն մենակ Linux-ի ունեին:
Էտ ասածս "հայկական"UPS-ն ա:Մի խանութում, անունը չեմ տա, նույնիսկ համոզում էին, որ հեչ պարտադիր չի, որ յուէսբին կոմ կամ յուէսբի պոռտ ունենա, որ նման բան անի։
ԱՐԹ եթե ըտենց ես հարցրել ,ապա ճիշտ են պատասխանելՉխորացա, քանի որ գները 48 000 + էին։ Ասում եմ լավ, ասենք հոսանքը կտրվեց, էս յուպիէսը պահելու ա էնքան, ինչքան կարող ա, հետո պարզապես անջատելու ա նենց, ոնց որ հոսանքը գնալուց, ճի՞շտ եմ։պարզապես պիտի ավելացնեին,որ ժամանակ կունենաք Ձեր աշխատանքը գրանցելու ու հետո շատ դաուն .....«ոչ, հոսանքը որ գնա, դուք կունենաք ժամանակ շատ դաուն անելու համակարգիչը»։
Ուրեմն ասեմ,որ իմ համար ինքնուրույն SHUT DOWN անելը հեչ չի հուզում,քանի որ կոմպը անտեր միացած չի (ուրիշ բան եթե ասենք օրինակ server լինի,որն էլ եսիմ ուրա դրված )
նույնիսկ էտ հնարավորությունը չեմ էլ ակտիվացրել,որ մարդ ես-մեկ էլ ավելի շուտ չանջատի քան աշխատանքը գրանցելը:Պատկերացրու վիդեո ես ռենդեր անում ու չավարտած ինքը անջատի...Կատաստրոֆ,ով զդաղվում ա,կհասկանա:Հավանաբար տորենտիստ ես ու գիշերները մենակ դու ես քնում,դրա համար էլ ինքնուրույն SHUT DOWN -ը ավելի կարևոր Է քեզ համար..
ինչևէ-անխափան սնուցում![]()
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, էդ աղջիկները հո քո մոտ չե՞ն սովորելՀենց էդ բառերով էլ պատասխանել ա։
Մալաթիայում էր հզոր, մի հատ ՊԻՍԻ
խանութ կա, մտա, հարցրի, աղջիկը կլորացրեց աչքերը, կողքից ոնց որ շեֆն էր, ասեց հա, տենց բան կա։ Նենց եմ սիրում, որ շեֆերը հասկանում են իրենց ապրանքից։ Հիմնականում տենց չի լինում…
Իմ կոմպը համարյա չի անջատվում, անկախ ամեն ինչից։ Միշտ մի բան անում ա, բայց դե մենակ տոռենտ չի։ Ուրիշ ֆունկցիաներ էլ ա անում, ու ասենք, աշխատանք որ գտնեմ, ցերեկը հաստատ տանը չեմ լինելու, իսկ տնեցիք հեռուստացույց են նայում ու հոսանքը գնում գալիս ա, իսկ իմ մոտ միշտ նենց ա արած, որ հոսանքը տվին, միանա կոմպը։ Կարճ ասած, չեմ ուզում էս կոմպս էլ վառվի։Հավանաբար տորենտիստ ես ու գիշերները մենակ դու ես քնում,դրա համար էլ ինքնուրույն SHUT DOWN -ը ավելի կարևոր Է քեզ համար..
ինչևէ-անխափան սնուցում![]()
Շնորհակալություն։
Շնորհակալություն, կոմ պորտ վերցրի, էն պայմանով, որ մի քանի շաբաթից կոմ-յուէսբի պերեխոդնիկ կունենամ։
Շնորհակալություն բոլորին, ով օգնեց ու հատկապես Աթեիստին։![]()
Պարզապես քո համար հիմնական նչանակությունը ինքնուրւոյն SHUT DOWN -է
իսկ իմ համար,եթե չասեմ որ դա թերություն է,ապա լրիվ երրորդային…Պարզ օրինակները 2 դեպքի համար էլ բերեցի:2-իս կարծիքներն էլ կիսողներ կլինեն:
Մարդ կա հեռախոսը օգտագործում ա որպես MP3 player,մարդ կա հեռախոսը օգտագործում ա համ էլ MP3 player..
Բայց մեկ ա հեռախոսը մնում ա,որպես կապի միջոց![]()
![]()
![]()
Ժողովուրդ ջան, օգնեք ընտրել Wi-Fi Router: Ուրեմն՝ ես ներկայացնեմ իրավիճակը, դուք մի բան մտածեք, էլի, ես դրանցից ոչ մի բան չեմ հասկանում: Տունը ունեմ 1mb-անոց Հայ-Լայն ու երկու հատ նոթբուկ: Ուզում եմ, որ երկուսն էլ կարողանան նույն կապից օգտվել, ընդ որում՝ առանց լարի: Խնդրում եմ գրեք, թե որն ա լավը, ինչին ա պետք ուշադրություն դարձնել, ինչ տարբերակներ կան ու, մանավանդ, ինչ գնով կարելի ա առնել էդ մինիմալ պահանջները բավարարող սարք:
DIXIcarpe noctem
Սա պիտի որ լինի: Մի ժամանակ 10000-ով էլ ծախող կար: Խանութներում չգիտեմ ինչ կա:
Սա էլ ավելի հին հայատարարություն, երևի վաճառած լինի արդեն:
Վերջին խմբագրող՝ matlev: 11.05.2010, 00:41:
Հայկօ (11.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ