Ժող, HDD պետք ա գնեմ, իմի ծավալը արդեն վաղուց չի հերիքում: Հիմա սենց մի քանի հարց ունեմ.
1. Եթե SATA II-ով առնեմ, իմի վրա կլինի՞, իմ մայրպլատայի գրքում գրած ա հետեւյալը`
Serial ATA
The desktop board supports four Serial ATA channels (3.0 Gb/s) via ICH7, connecting
one device per channel.
2. Էլ ի՞նչ տվյալներին նայեմ առնելուց, ասենք` քեշը, արագությունը (rpm), ֆիրման եւն:
3. Հնարավոր ա՞ մայրպլատան շատ մեծ ծավալի դեպքում իրեն սկսի վատ պահել:
4. Առնելուց հետո հեշտ ձեւ կա՞ հիմիկվա HDD-իս վրայից բոլոր տվյալները (ՕՀ-ով, boot-երով միասին) նույնությամբ պատճենելու նորի վրա: NTFS ֆայլ սիստեմը չի՞ խանգարի:
Մեկ էլ մի հատ սենց տափակ հարց

, ի՞նչ կլինի, եթե SATA-ով վինչեստրը միացնեմ
ա) միայն IDE-ով,
բ) միայն SATA-ով:
Էջանիշներ