Հա, դա իրոք լավ ա: Բայց MMS-ը նախ եւ առաջ հեռախոսից հեռախոս ուղարկելու համար ա նախատեսված, իսկ դրանում ԲԻլայնը դեռ թերանում ա:
Ի՞նչ թազա օպերատոր: Քեզ թվում ա ալի օպերատոր կգա՞ Հայաստան: Ինձ շատ ա հետաքրքրում, ո՞ր օպերատորն ա խելքից պակաս, որ գա, հայաստանում հազար ձեւի ծածկույթ ապահովի ու առանց բաժանորդի նստի: Երբ որ Վիվան մտավ, ինքը սահմանեց ԱրմենՏելից էապես ցածր, բայց ինքնարժեքից էապես բարձր գին, դրա համար իրան շատ հեշտ եղավ ցանց սարքել ու բաժանորդ հավաքել, էսպես ասած չալաղաջը Վիվային հասավ: Օրանժը երբ որ եկավ, իրան կիսակրծած ոսկոր հասավ, որտեւ հեռախոսի կարիք ունեցողների մեծ մասը արդեն համար ունեին: Վիվան երբ եկավ, թեկուզ ծածկույթ համարյա չուներ, բան չուներ, ավտոմատ լիքը բաժանորդ հավաքեց: Օրանժը երբ որ եկավ, արդեն խնդիր ունեցավ բաժանորդ հավաքելու, դեռ դրան էլ գումարվում ա էն, որ գները արդեն ահակին ընկած էին` մի բաժանորդից ավելի քիչ օգուտ ունի: Ասածս ի՞նչն ա, եթե 4-րդ օպերատոր գա, ապա իրան ոչ թե չալաղաջ կամ կիսակրծած կտոր կհասնի, այլ մաքուր ոսկոր: Էդ օպերատորը ո՞նց պիտի բաժանորդ հավաքի:
Մենակ մի ձեւ եմ պատկերացնում 4-րդ օպերատորի. եթե ասենք ինչ որ նորագուն 5G, 6G, 77G ցանց հորինվի, ու մտածեն թե որտեղ դա փորձարկեն, էդ դեպքում որպես ամենա Ճ կլասի երկիր կարող ա ընտրեն Հայաստանը ու զուտ փորձնական բերեն 4-րդ օպերատոր դնեն:
Էջանիշներ