tikopx (01.05.2010)
Իմ մոտ ել գրում ա faild to download multimedia massage ու մենակ ցույց ա տալիս ուղարկողի համարը կամ հասցեն.
Բայց մի բան կա, որ շատ ա դուրս գալիս. Մենակ ԲիԼայնի mms -ն ա, որ թույլ ա տալիս էլ.փոստից նամակ ստանալ հեռախոսի վրա
Նոր հեռախոսի վարձնեի մուծում,ասումա ձեր տան համարը `բջջայինը ազատա,խի չեք վերցնում:Ես ել ասեցի որ վեկալեմ տնեցիքից մենակ ես եմ վեկալելու ,են ել Օռանժ եմ օգտագործում:մտածեց ասեց ես ձեզ հիշում եմ դուք մեր hi line ի բաժանորդ եք,ասի չէ Բիլայն 3Ջ,ու չեմ ուզում ետ համարը դուրս եկա:Ասածս ինչա որ ել բիլայնի համար վեկալող չկա չգիտեն ինչ անեն:մնացելա վրեքը,բա որ հեսա թազա օպերարոտները մուըք գործեն?:ԲԻլայնը մինուսով կաշխատի
![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Հա, դա իրոք լավ ա: Բայց MMS-ը նախ եւ առաջ հեռախոսից հեռախոս ուղարկելու համար ա նախատեսված, իսկ դրանում ԲԻլայնը դեռ թերանում ա:
Ի՞նչ թազա օպերատոր: Քեզ թվում ա ալի օպերատոր կգա՞ Հայաստան: Ինձ շատ ա հետաքրքրում, ո՞ր օպերատորն ա խելքից պակաս, որ գա, հայաստանում հազար ձեւի ծածկույթ ապահովի ու առանց բաժանորդի նստի: Երբ որ Վիվան մտավ, ինքը սահմանեց ԱրմենՏելից էապես ցածր, բայց ինքնարժեքից էապես բարձր գին, դրա համար իրան շատ հեշտ եղավ ցանց սարքել ու բաժանորդ հավաքել, էսպես ասած չալաղաջը Վիվային հասավ: Օրանժը երբ որ եկավ, իրան կիսակրծած ոսկոր հասավ, որտեւ հեռախոսի կարիք ունեցողների մեծ մասը արդեն համար ունեին: Վիվան երբ եկավ, թեկուզ ծածկույթ համարյա չուներ, բան չուներ, ավտոմատ լիքը բաժանորդ հավաքեց: Օրանժը երբ որ եկավ, արդեն խնդիր ունեցավ բաժանորդ հավաքելու, դեռ դրան էլ գումարվում ա էն, որ գները արդեն ահակին ընկած էին` մի բաժանորդից ավելի քիչ օգուտ ունի: Ասածս ի՞նչն ա, եթե 4-րդ օպերատոր գա, ապա իրան ոչ թե չալաղաջ կամ կիսակրծած կտոր կհասնի, այլ մաքուր ոսկոր: Էդ օպերատորը ո՞նց պիտի բաժանորդ հավաքի:
Մենակ մի ձեւ եմ պատկերացնում 4-րդ օպերատորի. եթե ասենք ինչ որ նորագուն 5G, 6G, 77G ցանց հորինվի, ու մտածեն թե որտեղ դա փորձարկեն, էդ դեպքում որպես ամենա Ճ կլասի երկիր կարող ա ընտրեն Հայաստանը ու զուտ փորձնական բերեն 4-րդ օպերատոր դնեն:
Helios (04.05.2010)
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
tikopx (03.05.2010)
Մի հարց տամ:
«Քեզ համար. էքսքլյուզիվ» փաթեթում եմ, GPRS ծառայությունները չեմ ակտիվացրել: Հունվարին էկրանիս վրա E/G տառը հայտնվեց, զանգեցի 0611, ասացին, որ դա ինտերնետ ծառայություն է` առանց կարգավորումների: 1ՄԲ արժի 270 դրամ: Հիմա ո?նց անեմ, որ 29.99 դրամով մտնեմ ինտերնետ:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Էսօր Բիլայնը լրիվ էր իրան ձեռ առել: Ցերեկը ժամը 16-ի կողմերը ընդհանրապես Բիլայնից Բիլայն չէր լինում զանգել: Ոչ էլ 0611 էլ լինում, մի 100 անգամից հետո ստացվեց, էն էլ արդեն ոնց որ թե կարգավորվել էր: Այնուամենայնիվ պատասխանող տղային հարցրի, թե ինչի չի լինում զանգել: Բնականբար խորհուրդ տվեց հեռախոսը մի քանի րոպեով անջատել:
Ասում եմ երեւի հատուկ են անում, որ էն օրվա Օրանժի հետ խափանումից հետո Բիլայնի քարտ առած մարդիկ հիմա էլ Բիլայնից հրաժարվեն:
Մանե ջան, քեզ GPRS - Wap ծառայության գինն են ասել: Եթե հեռախոսիդ կարգավորումներն արած չեն, դու սենց թե նենց չես կարա օգտվես: Իսկ եթե ուզում ես օգտվես, պիտի ոչ թե GPRS - Wap-ից, այլ GPRS - Ինտերնետից օգտվես (29 դրամ/ՄԲ գնով): Նախ եթե ակտիվացված չի, պիտի զանգես Բիլայն, ասես, որ ծառայությունն ակտիվացնեն (դրա համար հեռախոսահամարի տիրոջ անուն ազգանունն ու գրանցման հասցեն են հարցնելու): Հետո պիտի անես համապատասխան կարգավորումները, մեկ էլ հաշիվդ 360-իվ ավելի պիտի լինի:![]()
Մանուլ (04.05.2010)
Բան չեմ հասկանում…
Երեկ առավոտ հաշիվը չէր լինում ստուգել (Nicht ausgeführt/Not Executed/Не выполнено): Այլ հեռախոսով էլ եմ փորձել էիլ չեր լինում: Էսօր առավոտ էդ նույն այլ հեռախոսով լինում ա ստուգել, իսկ իմով էլի չի լինում: Քարտերը տեղերով փոխում եմ, էլի իմ հեռախոսով չի լինում
: Փաստորեն հեռախոսիցս ա: Բայց էդ դեպքում էլ հարց. ինչի՞ երեկ այլ հեռախոսով էլ չէր լինում: Մեկ էլ ավելի հետաքրքիր հարց, ինչի՞ նույն իմ հեռախոսով այլ USSD հարցումները նորմալ լինում են (օրինակ` *106#):
tikopx (09.05.2010)
Ինքս գլխի ընկա սրա պատճառը:
Փորձեցի մոդեմիս քարտը դրեցի հեռախոսի մեջ, նորմալ եղավ հաշիվը ստուգել: Իսկ տարբերությունը էն ա, որ 3G ինտերնետի սակագնային փաթեթներում հաշիվ ստուգելիս էն ռեկլամ-մեկլամը չի գալիս` մենակ հաշիվ ու ժամկետ: Իսկ սովորական քարտով հաշիվը ստուգելիս գալիս ա նաեւ ռեկլամ: Մոնկրետ հիմա MMS-ի ռեկլամ ա գալիս:
Փաստորեն իմ հեռախոսը էդ երկարության USSD-ները չի մարսում:
Համ էլ ես չեմ ուզում իմ հաշվի հետ ռեկլամ գա, հես ա զանգեմ բողոքեմ:![]()
tikopx (09.05.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ