User Tag List

Էջ 42 45-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142434445 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 672 հատից

Թեմա: Հարցեր քահանային

  1. #616
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Աստծուն պետք լինի, որպեսզի այդպիսիք լինեն, որով Աստծո փառքը կավելանա և եկեղեցին կամրանա, ապա կլինեն:

    Տեր Հայր, բայց եթե լինի ապա եկեղեցին /առաքելական/ ինչ վերաբերմունք կցուցաբերի այդ հոգևորականի նկատմա՞մբ

  2. #617
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ մենք այլ եկեղեցիները, խոսքը գնում է ավանդական, առաքելահիմն եկեղեցիների մասին, հերձվածող ընդունենք, այնուամենայնիվ նրանք նույնպես Քրիստոսի հոտն են. Ըստ Ձեզ միայն Հայ Առաքելական եկեղեցին է , որ փրկության ճանապարհ է հարթում մարդկանց համար: Արդյոք այլ եկեղեցինրի հետևորդ լինելը նշանակում է դատապարտվել դժոխքի?
    Տեր Հայր շատ հետաքրքիր էր ինձ համար ինչու եք մի դեպքում ժխտում այլ եկեղեցիների հավատացյալների փրկվելը՝ ՀԱԵ համարելով միակը, իսկ վերջին գրառման մեջ երբ պետք էր Ձեր պնդումը հիմնավորել, սկսեցիք խոսել այլ եկեղեցիներում հավատացյալների փրկության մասին… Սա երկակի ստանդա՞րտ է…
    Ինչու ՞ մի դեպքում առաջնային են համարում ազգային-"եկեղեցական" ավանդույթներն ու դրանցից բխող մտածելակերպը, իսկ մյուս դեպքում երբեմն առաջնային համարում Աստվածաշունչը.... Կարծում եմ, որպես "հոգևորական" պետք է կողմորոշվեք թե, որ տրամանբանությամբ եք առաջնորդվում. նախ Դուք և հետո առաջնորդում մյուսներին:
    Կա՛մ Աստվածաշունչ, կա՛մ ազգային ավանդական արժեքներ, որոնք շատ հարցերում ուղղակի չեն համընկնում:
    Ես Ձեզ բազմիցս հարց եմ տվել, թե որո՞նք են այլ եկեղեցիների (խոսքս իրական աղանդների մասին չէ) գործունեության "սխալները", որոնցից ելնելով պատասխանատվություն եք վերցնում աղանդ անվանել դրանց: Եվ Դուք պատասխանել եք ընդամենը, որ այդպես եք անվանում նրա համար որովհետև "օտարածին" են, ոչ ազգային, ոչ առաքելական…
    Մինչև Ձեր մեջ բերված գրառումը կարծում էի Դուք առաջնորդվում եք ավանդական արժեքներով, այլ ոչ թե Սուրբ գրքով, սակայն այս գրառումից հետո հարց առաջացավ, իրո՞ք Աստվածաշնչով եք առաջնորդվում, թե երբեմն արդարանալու համար մեջբերումներ եք օգտագործում…
    Հարգանքներս...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    վրեժ62 (17.05.2010)

  4. #618
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր, բայց եթե լինի ապա եկեղեցին /առաքելական/ ինչ վերաբերմունք կցուցաբերի այդ հոգևորականի նկատմա՞մբ
    Այնպես ինչպես առաքյալների նկատմամբ. կընդուներ, կհարգեր, ամենուրեք կպատվեր Աստծո հրաշքի մասին:

  5. #619
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում razmik21-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր շատ հետաքրքիր էր ինձ համար ինչու եք մի դեպքում ժխտում այլ եկեղեցիների հավատացյալների փրկվելը՝ ՀԱԵ համարելով միակը, իսկ վերջին գրառման մեջ երբ պետք էր Ձեր պնդումը հիմնավորել, սկսեցիք խոսել այլ եկեղեցիներում հավատացյալների փրկության մասին… Սա երկակի ստանդա՞րտ է…
    Ինչու ՞ մի դեպքում առաջնային են համարում ազգային-"եկեղեցական" ավանդույթներն ու դրանցից բխող մտածելակերպը, իսկ մյուս դեպքում երբեմն առաջնային համարում Աստվածաշունչը.... Կարծում եմ, որպես "հոգևորական" պետք է կողմորոշվեք թե, որ տրամանբանությամբ եք առաջնորդվում. նախ Դուք և հետո առաջնորդում մյուսներին:
    Կա՛մ Աստվածաշունչ, կա՛մ ազգային ավանդական արժեքներ, որոնք շատ հարցերում ուղղակի չեն համընկնում:
    Ես Ձեզ բազմիցս հարց եմ տվել, թե որո՞նք են այլ եկեղեցիների (խոսքս իրական աղանդների մասին չէ) գործունեության "սխալները", որոնցից ելնելով պատասխանատվություն եք վերցնում աղանդ անվանել դրանց: Եվ Դուք պատասխանել եք ընդամենը, որ այդպես եք անվանում նրա համար որովհետև "օտարածին" են, ոչ ազգային, ոչ առաքելական…
    Մինչև Ձեր մեջ բերված գրառումը կարծում էի Դուք առաջնորդվում եք ավանդական արժեքներով, այլ ոչ թե Սուրբ գրքով, սակայն այս գրառումից հետո հարց առաջացավ, իրո՞ք Աստվածաշնչով եք առաջնորդվում, թե երբեմն արդարանալու համար մեջբերումներ եք օգտագործում…
    Հարգանքներս...
    Աստված օրհնի քեզ.
    Ճիշտն ասած ես ինչ-որ չեմ հիշում, որ ասել եմ , թե փրկությունը հնարավոր է միայն Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ: Եթե դու գրառումներից որևէ մեկում գտնես ապա խնդրում եմ ուղարկիր ինձ: Ինչ վերաբերում էԱստվածաշքւնչ և ազգային ավանդույթներ հարաբերությանը. Ես բազմիցս ասել եմ, որ մեր եկեղեցին հայի համար մատուցում 2 ծառայություն. նախ, որ Հիսուս Քրիստոսի խոսքի քարոզողն է և ըստ այդմ էլ հավատացյալի համար իր Խորհուրդներով ճանապարհ է հարթում առ Աստված, և սփյուռքի պարագային ծառայում է որպես ազգային-ավանդական արժեքների կրող և ջատագով:
    Եկեղեցին ՄԻՇՏ առաջնորդվել է Աստվածաշնչով, որից եթե ես մեջբերումներ եմ անում , ամենևին ոչ նրա համար, որ ցանկանում եմ արդարանալ, որի կարիքը ամենևին չունեմ, գոնե այս կայքում և ընդհանրապես:
    Ինչ վերաբերում է աղանդներին, ապա նրանք նույն Աստվածաշնչի կամայական մեկնաբանությունն են կատարում` մեծամասամբ, որի պատճառով, նաև ինչ-ինչ այլ իրենց հայտնի պատճառներով նրանք չեն միանում մեր եկեղեցուն և չեն կարող կոչվել ավանդական եկեղեցի, այլ մեր կողմից անվանվում են աղանդ, քանզի նաև մեր ընդունված դավանանքից շեղված են:
    Ինչ մնում է նրանց օտարածին լինելուն, ապա այո այդպես էլ կա: Նրանք ոչ թե օտարածին են դրա համար աղանդ: Ես այդ խոսքը օգտագործել եմ, որպեսզի ցույց տամ թե որքանով անաղարտ և ճշմարիտ է մեր եկեղեցու դավանանքը, որը երբևէ աղանդավորական հոսանք չի առաջացրել:
    Ինչ վերաբերվում ինձ, ապա ես առաջնորվում եմ Աստվածաշնչով և եկեղեցու դավանանքով, որն ի դեպ բխել է նույն այս Գրքից և նաև քրիստոնեական արժեքների վրա , ասել է թե նույն Աստավածաշնչի , հիմված ազգային ավանդույթներով և արժեքներով: Ինչպես որ վայել է հայ քրիստոնյային:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
    Վերջին խմբագրող՝ Ter Hayr: 18.05.2010, 23:30:

  6. #620
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես այդ խոսքը օգտագործել եմ, որպեսզի ցույց տամ թե որքանով անաղարտ և ճշմարիտ է մեր եկեղեցու դավանանքը, որը երբևէ աղանդավորական հոսանք չի առաջացրել:
    Միգուցե` բացառությամբ պավլիկյան ու թոնդրակյան շարժումների՞...
    Վերջին խմբագրող՝ Skeptic: 19.05.2010, 00:20:

  7. #621
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեր Հայր, նաեք ,երբ կարդում էի Սսի կաթողիկոսության ներկայիս կարգավիճակի վերաբերյալ հոդվածը, այնտեղ ասվում էր, որ այն ազատ կաթողիկոսություն է,բայց որոշակի հարցերում ճանաչում է Մայր Աթոռի գերագահությոյւնը, ինչն հարցերի մասին է խոսքը՞

  8. #622
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե` բացառությամբ պավլիկյան ու թոնդրակյան շարժումների՞...
    Թերևս, թեպետ շատերև հակված են մտածելու, որ այնուամենայնիվ նրանց սկիզբը դրսիցէ:

  9. #623
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեր Հայր, նաեք ,երբ կարդում էի Սսի կաթողիկոսության ներկայիս կարգավիճակի վերաբերյալ հոդվածը, այնտեղ ասվում էր, որ այն ազատ կաթողիկոսություն է,բայց որոշակի հարցերում ճանաչում է Մայր Աթոռի գերագահությոյւնը, ինչն հարցերի մասին է խոսքը՞
    Այդ ավելի շատ կրում է ֆորմալ տեսք: Սսի կաթողիկոսությունը ընդունում է, որ Մեր Հայրապետը Ամենայն հայոց կաթողիկոսն է: Մնացյալ բոլոր հարցերում այն ինքնուրույն է: Նաև դավանաբանական խնդիրների շուրջ նա չի կարող ինքնուրույն ժողովներ գումարել:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա

  10. #624
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ter Hayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ավելի շատ կրում է ֆորմալ տեսք: Սսի կաթողիկոսությունը ընդունում է, որ Մեր Հայրապետը Ամենայն հայոց կաթողիկոսն է: Մնացյալ բոլոր հարցերում այն ինքնուրույն է: Նաև դավանաբանական խնդիրների շուրջ նա չի կարող ինքնուրույն ժողովներ գումարել:
    Օրհնությամբ Տեր Շմավոն քահանա
    շնորհակալություն տեր Հայր, ուրեմն նույն կարգավիճակում է նաև մյուս ՝ Երուսաղեմի և Կ.Պոլսի պատրիարքությունները՞

  11. #625
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    34
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տեր հայր մի հարց ունեմ,օրինակի համար ինչու՞ երբ մտնում ես եկեղեցի տեր հայրը միշտ լինում է իր համար առանձնացված սենյակում ու ենթադրենք ես ուզում եմ, որ ինձ օրհնի նա չկա, միթե ես պետք է ման գամ եկեղեցու ինչ-որ մի սենյակում տեր հորը: Ու ևս մի բան ի՞նչ իրավունքով է եկեղեցու հավաքարարը իրեն իրավունք վերապահում գոռալ մեկի վրա ով նստած է եկեղեցում, ուղղակի ոտքը ոտքին դրած ու մի բան էլ ամբողջ մարդկանց առաջ վիրավորի ասելով, որ դուք չեք հարգում Աստծո տունը, ինչքանով տեղյակ եմ հավաքարարը այդպիսի իրավունքներ չունի ու սա միայն մի եկեղեցում չեմ հանդիպել: հա մի բան էլ, եթե ըստ եկեղեցու օրնեքների կինը պետք է գլխաշորով մտնի, ապա ինչու՞ չկա համապատասխան օրենք, որպեսզի այդ կարգը լինի, եթե մինչև այս չկա արդյո՞ք դա չի նշանակում, որ դա պարտադիր չէ…

  12. #626
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Benadad-ի խոսքերից Նայել գրառումը
    շնորհակալություն տեր Հայր, ուրեմն նույն կարգավիճակում է նաև մյուս ՝ Երուսաղեմի և Կ.Պոլսի պատրիարքությունները՞
    Ոչ, Պատրիարքական աթոռների պարագային այդպես չէ: Այո նրանք ինքնուրույն են, սակայն կախվածությունը ֆորմալ չէ: Պատրիարքները չեն կարող եկեղեցու հետ կապված գլոբալ խնդիրները լուծել առանց Մայր Աթոռի համաձայնության: Մայր Աթոռ և նվիրապետական այդ երկու աթոռների այս տեսակ վիճակը գալիս է նաև տվյալ երկրների պետական մոտեցումներից այդ աթոռների նկատմամբ:

    Օրհնությամբ `Տեր Շմավոն քահանա

  13. #627
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    տեր հայր մի հարց ունեմ,օրինակի համար ինչու՞ երբ մտնում ես եկեղեցի տեր հայրը միշտ լինում է իր համար առանձնացված սենյակում ու ենթադրենք ես ուզում եմ, որ ինձ օրհնի նա չկա, միթե ես պետք է ման գամ եկեղեցու ինչ-որ մի սենյակում տեր հորը: Ու ևս մի բան ի՞նչ իրավունքով է եկեղեցու հավաքարարը իրեն իրավունք վերապահում գոռալ մեկի վրա ով նստած է եկեղեցում, ուղղակի ոտքը ոտքին դրած ու մի բան էլ ամբողջ մարդկանց առաջ վիրավորի ասելով, որ դուք չեք հարգում Աստծո տունը, ինչքանով տեղյակ եմ հավաքարարը այդպիսի իրավունքներ չունի ու սա միայն մի եկեղեցում չեմ հանդիպել: հա մի բան էլ, եթե ըստ եկեղեցու օրնեքների կինը պետք է գլխաշորով մտնի, ապա ինչու՞ չկա համապատասխան օրենք, որպեսզի այդ կարգը լինի, եթե մինչև այս չկա արդյո՞ք դա չի նշանակում, որ դա պարտադիր չէ…

    Հարգելիս, չմոռանանք որ Տեր Հայրն էլ է մարդ, և կարող է հոգնել, կամ նստել կամենա, կամ էլ հաց ուտի: Եւ պետք չէ ծուլանալ, և վստահ եմ , եթե մի փոքր համբերեք ապա քահանան ձեզ կմոտենա: պետք չէ այդպիսի պահանջատիրական դիրքում լինել: Լավ?
    Հավաքարարի պարագային համաձայն եմ, սխալ են անում որ ինչպես ասում ես նկատողություն անելիս գոռում են, կարելի է մեղմ ասել: Ինչ վերաբերում է գլխաշորով լինելուն եկեղեցում, ապա վստահ եմ , որ մեր կանաց և աղջիկների մեծամասնությունից էլ ավելի գիտեն, որ եկեղեցի մտնելիս պետք է գլխաշոր ունենան: Բայց չգիտես ինչու , մեր հայկական ավանդույթի, "սենց էլ կլինի " կամ "Աստված սրտիս է նայում , այլ ոչ գլխաշորիս " համաձայն շատերը ծուլանում են և չեն կարևորում այս պարագան: Բայց մեկ բան պետք է հիշենք և սա Ավետարանական պատգամ է ,- ով քչի մեջ է հավատարիմ, շատի մեջ էլ հավատարիմ կլինի:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kyahi (23.05.2010)

  15. #628
    Մշտական անդամ Benadad-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.12.2009
    Հասցե
    Ժայռաքերծին
    Գրառումներ
    182
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տեր Հայր, մի այդպիսի բան էլ ես եմ նկատել մեր քաղաքի կաթողիկե եկեղեցում՝ հավաքարարաը վառվաճ մոմերը արագ արագ մարելով հավաքում գնում է, արդյոք դա ճիշտ քայլ է , երբ օրինակա ես գնում մոմ եմ վառում , ու իմ վառած մոմը հավաքարարաը նմիջապես հետո մարում է և գցում աղբարկղը

  16. #629
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրհնյա Տե՛ր հայր,
    Տեր հայր, խնդրում եմ մեկնաբանեք հետևյալ միտքը
    "Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը" Ավետարան ըստ Մատթեոսի 5:3
    Հոգով աղքատները` դեբիլներն են (հիվանդությունն ի նկատի ունեմ), կամ մերօրյա Դեբիլները, որոնց մասին կարելի է հաճախ լսել "Ոչ խելք ունի, ոչ մեղք":
    Լինել հոգով աղքատ, ըստ տրամաբանության նշանակում է նաև հասու չլինել Տիրոջ խոսքին, բայց չէ՞ որ ասված է, որ միայն Հիսուսով կարելի է հավիտենական կյանք գտնել:

    կանխավ շնորհակալ եմ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (31.05.2010)

  18. #630
    Մշտական անդամ Ter Hayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.06.2007
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրհնյա Տե՛ր հայր,
    Տեր հայր, խնդրում եմ մեկնաբանեք հետևյալ միտքը


    Հոգով աղքատները` դեբիլներն են (հիվանդությունն ի նկատի ունեմ), կամ մերօրյա Դեբիլները, որոնց մասին կարելի է հաճախ լսել "Ոչ խելք ունի, ոչ մեղք":
    Լինել հոգով աղքատ, ըստ տրամաբանության նշանակում է նաև հասու չլինել Տիրոջ խոսքին, բայց չէ՞ որ ասված է, որ միայն Հիսուսով կարելի է հավիտենական կյանք գտնել:

    կանխավ շնորհակալ եմ
    Հոգով աղքատ նշանակում է հոգով ձերբազատված լինել մեղքից: Այս խոսքի լրացումն է մյուսը, որն ասում է թե սրտով մաքուրները Աստծո տեսությանը կարժանանան: Իսկ սրտով մաքուր նաև նշանակում է կատարել աստվածահաճո գործեր; քանզի Ավետարանն իսկ ասում է, սրտից , ասել է թե հոգուց են բղուն այն ամեն գեղեցիկը, ինչով մարդ կարողանում է նմանվել իր Արարչին: Այնպես որ մի խորշեք երբևէ դառնալ հոգով աղքատ:
    Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա

Էջ 42 45-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142434445 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  2. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  3. Հարցեր Oracle-ից :)
    Հեղինակ՝ sedrakpc, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2011, 13:22
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Հարցեր FREEBSD-ից
    Հեղինակ՝ Reyno, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.02.2010, 21:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •