User Tag List

Էջ 35 92-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435363738394585 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 511 համարից մինչև 525 համարի արդյունքները՝ ընդհանուր 1378 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարդում հիմա...

  1. #511
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    1. Ռոջեր Ժելյազնի - Ամբերի ժամանակագրությունը (2/10)

    2. Որակյալ ֆանտաստիկայի (ֆենտզիի) սուր քաղց էի զգում: Ժելյազնին այդ ոլորտի ամենահայտնի ու հեղինակավոր գրողներից է, իսկ նրա «Ամբերի» շարքը՝ իր լավագույն ստեղծագործություններից (ասում են): Ասողներից մեկը, մասնավորապես, Rhayader-ն էր, ում խորհուրդն էլ դարձավ վերջին կաթիլը:

    3. «Մի ողջ հավերժություն տևող սպասումից հետո ինչ-որ բան, կարծես թե, սկսեց պարզվել»:

    4. Հասել եմ երկրորդ գրքի 66-րդ էջին (ըստ MS Word-ի):

    5. Դեռ չեմ հիասթափվել (). վկա այն, որ առաջին գրքից հետո տեղնուտեղը սկսեցի կարդալ երկրորդը, ընդ որում՝ շատ ուրախացա, երբ տեսա, որ երկրորդ գիքը շարունակվում է ճիշտ այն նույն տեղից, որտեղ ավարտվել էր առաջինը: Այսինքն՝ առաջինը քիչ էր. միայն լավ գրքերն են քիչ թվում: Ամեն դեպքում՝ հիմա շատ ուրախ եմ, որ դեռ ութ ու կես գիրք էլ ունեմ կարդալու (ականջդ կանչի, Ֆելինի):

    Հ.Գ. Բայց մեկ ա՝ Մատանիների տիրակալին չի հասնի :
    Ամեն դեպքում՝ միակ իրական քաղաքի ու անհամար արտացոլանքների գաղափարը ինչ ասես արժի:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    helium (20.03.2010), Leo Negri (05.04.2010), Rhayader (20.03.2010)

  3. #512
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    Հրանտ Մաթևոսյան - «Տերը» կինովիպակ

    Հասել եմ կեսերին, մոտ 150 էջ է:

    Ինքնախորհրդով որոշեցի կարդալ, քանի որ ամեն ստեղծագործություն կարդալով ավելի ու ավելի եմ տարվում ու հավանում իր մտքերի ընթացքը: Գիրքը գործի տեղն ա, առաջին նախադասությունը չեմ հիշում:
    Չնայած դեռ չեմ ավարտել, բայց արդեն որոշել եմ, որ երկրորդ անգամ էլ պիտի կարդամ: Այ հենց ի՛ր ստեղծած կերպարներն եմ համարում հայկական: Այսինքն ո՛չ թե ստեղծած են, այլ վարպետորեն կյանքից վերցված:
    Անընդհատ զարմանում եմ, որ դպրոցում նորմալ չեն մատուցում այս հեղինակին: Ու մինչև իր անունը բազում անուններ են ավելի առաջնային տեղում դնում:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2010), Rhayader (20.03.2010), Հայկօ (20.03.2010), Շինարար (20.03.2010)

  5. #513
    Սկսնակ անդամ Miss Illusion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2010
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    Կարդում եմ "Цезарь" և "Там, где цветут дикие розы". 2ն էլ արժի կարդալ

  6. #514
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Ֆրանց Կաֆկա «Կերպարանափոխություն»
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    "Գարուն" ամսագիրը արտասահմանյան գրականության շարք ունի, թեզիս համար պետք էր վերընթերցել Ալբեր Կամյուի «Հույսը և աբսուրդը Ֆրանց Կաֆկայի երկերում» էսսեն, որ հենց Կաֆկայի գրքի վերջում կա, բացեցի, չդիմացա գայթակղությանս նորից կարդալու «Կերպարանափոխությունը»:
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ երազներից արթնացավ, տեսավ, որ անկողնում սարսափելի ուտիճի է վերափոխվել:
    4. Ո՞ր էջն եք հասել
    Ստեղծագործությունը սկսվում է գրքի 181-րդ էջից, հասել եմ 198-ին, չնայած փոքր ստեղծագործություն է, էսա կավարտեմ:

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Դե, առաջին ու երկրորդ անգամ չի, որ այս գործը կարդում եմ, կարծիքս երևի պարզ է, չէ՞: Բայց այս անգամ այս մասն իմ ներկայի հետ հոգեհարազատ թվաց.
    …Եթե ծնողներս պատճառ չհանդիսանային ու ես ստիպված չլինեի զսպել ինձ, վաղուց հայտարարած կլինեի աշխատանքից հեռանալու մասին: Կկանգնեի շեֆի դեմ ու կասեի սրտիս խորքում ունեցածս կարծիքը: Նա հաստատ վար կընկներ նստած տեղից…

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.03.2010), E-la Via (01.05.2010), Katka (01.04.2010), My World My Space (28.03.2010), StrangeLittleGirl (29.03.2010), Yellow Raven (05.04.2010), Էլիզե (04.05.2010)

  8. #515
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Խաժակ Գյուլնազարյան, «Ինչ-որ տեղ վերջանում է հորիզոնը»

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Ամիսներ առաջ ակումբի Նաիրուհու հետ Խաժակ Գյուլնազարյանից էինք խոսում, տվեց այս գործի անունը, ու զարմանքով նկատեցի, որ չեմ կարդացել: Որոշեցի կարդալ: Որոշումս ի կատար ածել սկսեցի դրանից ահագին հետո:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Գիրքը սկսվում է ձոնով, որից հետո առաջին նախադասությունն է.
    «Փողոցով անցնում ենք ես ու ընկերս՝ այս գրքի հերոս Տիգրան Բաղմանյանը»:

    4. Ո՞ր էջն եք հասել
    253

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Կարդում եմ մեծ հետաքրքրությամբ, ընկղմված, չնայած որ Հայրենական պատերազմի մասին գործեր կարդալ չեմ սիրում: Խաժակի գրքերը չէին կարող համաշխարհային գրականության լավագույն գործերի շարքում լինել, բայց ինքը միևնույն է, հրաշալի գրող է, ում գրքերը միշտ կարդացվելու են կլանված, մեծ հետաքրքրությամբ: Իրա գործերում խորը փիլիսոփայություն չկա, բայց Գյուլնազարյանը կարողանում է քեզ ապրեցնել իր գրածով, կերպարներին էնպես ներկայացնել, որ կապվում ես, դառնում են հարազատ մարդ, ու երբ իրանցից մեկը զոհվում է, ակամա քո աչքերն էլ են լցվում: Գրում է թեթև, վարժ, սիրուն ու սահուն: Մինչև հիմա կարդացել էի իր մանկական վիպակները, պատմվածքները, «Օրերը ճանապարհ» ինքնակենսագրական վեպը, ու իրան էս ոճում չէի պատկերացնում: Հիմա պատկերացնում եմ, զիլ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sunlight (13.04.2010), Նաիրուհի (05.04.2010), Ֆոտոն (05.04.2010)

  10. #516
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    1. Арундати Рой - Бог Мелочей
    2. որոշ ժամակակ առաջ նվեր էի ստացել ու մոռացել էի, երեկ հիշեցի ու սկսեցի կարդալ
    3. Май в Айеменеме – знойный, тяжелый месяц. Дни долгие и паркие. Река мелеет, и черные вороны набрасываются на яркие плоды манго в пыльно зеленых застывших кронах. Зреют розовые бананы.
    4. 43
    5. դեռ նոր եմ սկսել, բայց արդեն դուրս գալիսա
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  11. #517
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Nick Hornby - "A Long Way Down"

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    2.5 տարի առաջ գերմանացի ընկերուհիս նվիրեց այն: Մինչ այդ առիթ չէր լինում կարդալու, որովհետև գիրքը ձեռքից ձեռք էին խլում ազգականներս: Վերջապես վերադարձավ ինձ, ես էլ վերջացրի հերթական գիրքս ու սկսեցի սա կարդալ:


    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Can I explain why I wanted to jump off the top of a tower-block?

    4. Ո՞ր էջն եք հասել
    26

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Հո զոռով չի, ընկերուհիս լավ ճաշակ ունի, վատ բան չի նվիրի: Գիրքը չորս հոգու մասին է, ովքեր ուզում են ինքնասպան լինել և իրարից անկախ հայտնվում են նույն տեղում: Չնայած թեման տխուր է, բայց էնպիսի հումորով է գրել, որ կարդալիս ծիծաղից թուլանում ես:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (05.04.2010)

  13. #518
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    1. Վերընթերցում եմ Ռեմարիկ "Հաղթական Կամարը"...
    2.Շատ եմ սիրում այդ գիրքը, շատ խելացի մտքեր կան գրքում.
    3. Գիրքը մի հրեա բժշկի ` Ռավիկի մասին է, ով միշտ հալածվելով գերմանացիների կողմից` երբեք չի կորցնում ՄԱՐԴ լինելու ունակությունը... Եթե ազատ ժամանակ ունեք, կարդացեք, խորհուրդ եմ տալիս:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Miss Illusion (05.04.2010), Rhayader (05.04.2010)

  15. #519
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    Նիկոլո Մաքիավելի-«Տիրակալը»
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. #520
    Սկսնակ անդամ Miss Illusion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2010
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ի՞նչ եք կարդում հիմա...

    Մեջբերում Elize-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Վերընթերցում եմ Ռեմարիկ "Հաղթական Կամարը"...
    2.Շատ եմ սիրում այդ գիրքը, շատ խելացի մտքեր կան գրքում.
    3. Գիրքը մի հրեա բժշկի ` Ռավիկի մասին է, ով միշտ հալածվելով գերմանացիների կողմից` երբեք չի կորցնում ՄԱՐԴ լինելու ունակությունը... Եթե ազատ ժամանակ ունեք, կարդացեք, խորհուրդ եմ տալիս:
    Շատ հետաքրքիր գիրք է. Ինձ շատ է դուր եկել.
    Իսկ ես հիմա կարդում եմ Томас Бруссиг "Солнечная аллея".
    ...Нет любви без разлуки даже для звезд в небесах...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Էլիզե (29.04.2010)

  18. #521
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Օրհան Փամուկի «Ձյունը»
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Եսի՞մ: Տանը կար, ասեցի՝ տեսնեմ ինչ ա: Վերջիվերջո, հեղինակը նոբելիստ ա:
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    The silence of snow, thought the man sitting just behind the bus-driver.
    4. Ո՞ր էջն եք հասել
    138
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Սկզբում դժվար էր կարդացվում, չէի ջոգում՝ ինչ ա ուզում ասած լինի, բայց հիմա արդեն նորմալոտ ա: Հետաքրքիր ա Թուրքիայի հետ ավելի մոտիկից ծանոթանալը:

  19. #522
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Գ.Կ.Չեստերտոն, "Հավերժ մարդը"
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Մի-երկու տարի առաջ մի հատ որոշել էի, բայց ամառ էր ու, տարօրինակ է, բայց փիլիսոփայական բաների հավես չունեի, մի տեսակ չստացվեց, էս տարի էլ հանկարծ տեսա, բացեցի, սկսեցի կարդալ ու էնքան դուրս եկավ, որ շարունակեցի:
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Գրքում մի քանի ստեղծագործություն կա, գրում եմ հենց գրքի ամենաառաջին նախադասությունը. "Вероятно, почти все признают..."
    4. Ո՞ր էջն եք հասել
    52
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Մոտեցումը շատ հոգեհարազատ է

  20. #523
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Steven Taylor Goldsberry "The Writer's book of wisdom: 101 rules for mastering your craft".

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
    Ճիշտն ասած՝ ես ինքս չեմ ընտրել. ամուսինս գրադարանում տեսել էր, մտածել էր, որ ինձ կհետաքրքրի, վերցրել–բերել էր, ես էլ աչքի անցկացրի, հավանեցի, ինձ էլ էդ ոլորտը հետաքրքրում է, սկսեցի կարդալ։

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։
    There are no absolute "rules" in writing, only guidelines that have proven successful.
    Գրելու բացարձակ «կանոններ» չկան, կան միայն ընդհանուր ցուցումներ, որոնց արդյունաետությունը փորձված է։

    4. Ո՞ր էջն եք հասել
    101

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
    Բավական հետաքրքիր է կարդացվում։ Գրված է թեթև, տեղ–տեղ մեղմ հումորային ոճով, գրքում պարբերաբար լուսաբանվում են այս կամ այն հայտնի գրողի կյանքից օրինակներ, ինչպես նաև մեջբերումներ են արվում նրանց խոսքերից, խորհուրդներն էլ խելքին մոտ ու օբյեկտիվ են թվում ինձ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  22. #524
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա:
    Ռեյ Բրեդբերի «Խատուտիկների գինին» (Рей Бредбери "Вино из одуванчиков")

    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա։
    Եսիմ... որոշեցի էլի... գնացի գրադարակի մոտ, վերցրեցի գիրքը ու սկսեցի կարդալ:

    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)։

    Утро было тихое, город, окутанный тьмой, мирно нежился в постели. Пришло лето, и ветер был летний - теплое дыхание мира, неспешное и ленивое. Стоит лишь встать, высунуться в окошко, и тотчас поймешь: вот она начинается, настоящая свобода и жизнь, вот оно, первое утро лета.
    4. Ո՞ր էջն եք հասել
    53

    5. Ձեր կարծիքը մինչև հիմա։
    Հնարավոր չի, որ մի գիրք, որը մանկության ու մարդկանց պարզության մասին է գրված` վատը լինի, մանավանդ, եթե գիրքը ամառվա մասին էլ է... ինչքան է պակասում ամառվա շունչը էս մռայլ գարնանը: Գիրքը փոքր երեխաների մասին է, ովքեր ճանաչում են կյանքը, նաև մեծերի, որոնց մի մասը փնտրում է երջանկությունը, իսկ մի մասը արդեն գտել է... Լավ գիրք է

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (01.05.2010), Rhayader (04.05.2010), StrangeLittleGirl (01.05.2010), Yevuk (01.05.2010), Հայկօ (04.05.2010)

  24. #525
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Ի՞նչ եք կարդում հիմա
    Պաոլո Կոելյո, «Ալքիմիկոսը»
    2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
    Մի քանի օր առաջ Դատարկությունը ոգևորված պատմեց, ավելի վաղ Մանոնն էր խորհուրդ տվել, էսօր Դատարկությն հետ փոխանակում արեցի, Կաֆկայի «Դատավարությունը» տվեցի իրեն, սա վերցրեցի, Կաթիլի ականջը խուլ:
    3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
    Իմ պարտքն եմ համարում ընթերցողին տեղեկացնել, որ «Ալքիմիկոսը» խորհրդանշական գիրք է, ինչով էլ տարբերվում է «Մոգի օրագրից», ուր ոչ մի հորինովի բառ չկա:
    4. Ո՞ր էջն եք հասել
    Առաջին մասը մի շնչում կարդացի, հասել եմ երկրորդ մասին:
    5. Ձեր կարծիքը մինչև հիմա
    Հեշտ է կարդացվում, դա շատ եմ կարևորում, դեռ որ բարի է Իհարկե Կոելյոն ոչ Հրանտ Մաթևոսյան է, ոչ Յուսուֆ Իդրիս, ոչ Կամյու կամ Կաֆկա, բայց էլ չեմ զարմանում, որ այդքան մեծ ժողովրդականություն է վայելում, պարզ է, մատչելի, թեթև ու բարի

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Magic-Mushroom (08.05.2010), My World My Space (04.05.2010), Yeghoyan (04.05.2010), Դատարկություն (08.05.2010), Էլիզե (04.05.2010)

Էջ 35 92-ից ԱռաջինԱռաջին ... 253132333435363738394585 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  2. Ի՞նչ թերթ եք կարդում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 92
    Վերջինը: 27.08.2016, 17:01
  3. Ով ինչպես է կարդում
    Հեղինակ՝ Tigran-57777, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 109
    Վերջինը: 30.06.2012, 03:58
  4. Ի՞նչ ենք կարդում
    Հեղինակ՝ Garapost, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 07.12.2010, 16:02
  5. Հիմա դու էլ չկաս...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.06.2007, 13:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •