Марио Пьюзо - Крестный отец
Марио Пьюзо - Крестный отец
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Երեկ վերջացրի Տոլստոյի Աննա ԿԱրենինան, հիմա չգիտեմ ինչ սկսեմ
Օրհան Փամուկ "Ձյունը" /հայերեն թարգմանությամբ/
Сергей Довлатов "Иностранка"
Зигмвунд Фрейд "О добывания огня"
Չկարծեք, թե ինչ գիրք միտքս եկավ գրեցիհենց այս պահին երեքն էլ գրասեղանիս են` Ֆրեյդի վերջը մի քիչ դժվար է առաջ գնում, բայց գաղափարները լավն են: Դե Փամուկի էս գիրքը նոբելյանակիր ա, իսկ Դովլաթովը
ինչ լավ ա գրում սրիկան - կերպարները, սյուժեի անկանխատեսելիությունը, աֆորիստիկ մտքերը... անպայման կարդացեք
*e}|{uka* (17.12.2009), Jarre (03.01.2010), StrangeLittleGirl (17.12.2009)
Էս գրիպով հիվանդ ժամանակ ինչքան հին ու բարի գիրք կար, նորից հիշեցի...
Երևի 155-րդ անգամ կարդում եմ Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Rhayader (30.12.2009)
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Դեն Բրաուն-Դա Վինչիի ծածկագիրը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
դե այս գրքի ֆիլմն էլ կա չնայած,որ ֆիլմը չեմ տեսել. Դե կարդում եմ որովհետև գիրքը գնեցի վերջապես.Համ էլ հիշեցի մի անգամ մի հոգևորական ինձ մի փոքրիկ թուղթ տվեց որի վրա խնդրվում էր չկարդալ այս գիրքը.
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
знаменитый куратор Жак Соньер
4. Ո՞ր էջն եք հասել
350
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե ոնց որ դասական ամերիկյան ֆիլմի սցենար, ինչ որ անսպասելի լուծումներ դե բացի մի քանի սիմվոլների նշանակությունը իմանալուց ավելին կարծում եմ ինձ այս գիրքը չի տա.![]()
Jarre (03.01.2010), StrangeLittleGirl (17.12.2009)
Ամոթ ինձ, բայց «Գարգանտյուան և Պանտագրուելը» նոր եմ սկսել...
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 17.12.2009, 04:55:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Rhayader (30.12.2009)
- Անահիտ Սահինյան-Սեփական ոտնահետքերով
- հասել եմ էջ 27
- «Տատս արդեն հարսնատեր, թոռնատեր, շարունակում էր ծննդաբերել»:
Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժությունն է:
Բյոռնե
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ռեյ Բրեդբերի - «Երիցուկի գինի»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մի անգամ ես ու armeniaonsilk-ը հայտնաբերեցինք, որ մեր գրական ճաշակները բավական նման են: Որոշեցինք թվարկել մեր սիրած գրքերը: Այնպես ստացվեց, որ նրա սիրածներից միայն այս մեկը չէի կարդացել, ու քանի որ մեր ճաշակները լուրջ ընդհանրություններ ունեին, մտածեցի՝ մեծ բան եմ բաց թողել, որոշեցի կարդալ:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
It was a quiet morning, the town covered over with darkness and at ease in bed.
4. Ո՞ր էջն եք հասել
31
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Ի՞նչ ասեմ: Շատ համով գիրք է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են երեխաները բացահայտում աշխարհը: Հույս ունեմ՝ մինչև վերջ էսպես կգնա:
Jarre (03.01.2010), Rhayader (30.12.2009), Անվերնագիր (25.06.2013)
Эрих Мария Ремарк "Триумфальная арка"![]()
Пространства на земле такого нет, чтоб нас с тобой оно вдруг разлучило...
Jarre (03.01.2010)
1. Ի՞նչ եք կարդում հիմա
Ալբեր Քամյու - «Օտարը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Պլանավորված չէր: Ուղղակի եղբայրս ու ընկերուհին վիճում էին, ես էլ որոշեցի կարդալ, որ քիթս խոթեմ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Այսօր մեռել է մայրս: Կամ գուցե՝ երեկ, չգիտեմ:
4. Ո՞ր էջն եք հասել
Շատ բարդ է ասելը:Հայկական տարբերակով մի 20 էջ անցել էի, երբ փոխվեցի ռուսերենին: էսպես էլ 10 է: Մի խոսքով, դեռ սկզբերում եմ:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դժվարանում եմ կարծիք կազմել, քանի որ մեկ փորձում եմ եղբորս աչքերով կարդալ, մեկ՝ նրա ընկերուհու, իսկ դա ահագին խանգարում է:
Վ Ա Հ Ե Ք Ա Չ Ա
«Դ Ե Վ Ը Ա Ր Թ Ն Ա Ց Ա Վ »
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Սոֆը այս գրողին լավագույն եռյակում է դասում: Տատիս ևս խորհուրդ տվեց այս գրողին: Չուկի մայրը ևս բարձր է գնահատում Քաչայի ստեղծագործությունը: (Բոլոր նշվածների կարծիքն ինձ համար հեղինակավոր է տարբեր պատճառներով):
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Դատապաշտպանս վեր կացավ:
4. Ո՞ր էջն եք հասել
էդ է՞ կարևորը, եսիմ որ էջը
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Հետաքրքիր ձևով է առաջ տանում միտքը: Սյուժեի զարգացումն էլ դուրեկան է, միապաղաղ չի: Էնքան հետաքրքիր թվաց, որ չհամբերեցի գրադարանից գիրքը վերցնելուն, կոմպից եմ կարդում:
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 03.01.2010, 01:56:
Chuk (03.01.2010), Jarre (03.01.2010), Rhayader (04.01.2010), StrangeLittleGirl (03.01.2010)
1. Ի՞նչ եք կարդում հիմա
«Դրեզդեն. երեքշաբթի, փետրվարի 13, 1945թ.»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
Մտնում եմ գրախանութ, տեսնեմ՝ անգլալեզու բաժնում էս գիրքն առոք-փառոք ինձ է նայում ու համոզում, որ իրեն գնեմ: Գինն էլ նայում եմ, մի քանի անգամ զեղչվելուց հետո դարձել է 1000 դրամ: Չեմ դիմանում գայթակղությանը, բերում եմ տուն: Դրան գումարած՝ Դրեզդենի մասին է: Ավելացնենք՝ պատերազմ, իսկ վերջին ժամանակներս գժվում եմ պատերազմի մասին կարդալու համար:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
Silver gray clouds blurring into slate gray sea on the misty horizon.
4. Ո՞ր էջն եք հասել
30
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Դե գեղարվեստական գիրք չէ... Լրիվ պատմություն է, բայց հենց դա ինձ դուր է գալիս: Եվրոպայի պատմություն գրեթե չգիտեմ, իսկ էստեղ շատ հետաքրքիր մանրամասներ կան:
Rhayader (04.01.2010)
Ստենդալի <<Կարմիր և սև>-ն եմ կարդում:Դեռ 78րդ էջում եմ ու դուրս գալիսա,բայց վատ կանխազգացում ունեմ,զգում եմ իմ չսիրած վերջաբաններիցա ունենալու![]()
Մ. Թերեզա, <Երգել Տիրոջ ողորմությունը>....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ