Հետաքրքիր է,
1. Ի՞նչ եք կարդում հիմա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
4. Ո՞ր էջն եք հասել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բոլորին շնորհակալություն![]()
Հետաքրքիր է,
1. Ի՞նչ եք կարդում հիմա
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)
4. Ո՞ր էջն եք հասել
5. Ձեր կարծիքը մինչև հիմա
Բոլորին շնորհակալություն![]()
Diana99 (23.04.2013), Դատարկություն (05.01.2010), Մար. (31.05.2015), Վոլտերա (06.08.2013), Ֆոտոն (26.10.2009)
Միայն գեղարվեստակա՞ն գրքերի մասին եք հարցնում, թե՞ նաև մասնագիտական, գիտահանրամատչելի, հոգևոր, խոհափիլիսոփայական, թերթեր և այլն։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Օ, կներեք, պետք է գրեի՝ ինչ գիրք եք կարդում:
Գիրք ընդհանրապես, կարևոր չի՝ գեղարվեստական, խոհափիլիսոփայական, թե փաստագրական: Մասնագիտական գրքերը, որոնց մեջ ինչ-որ թեմա կամ հարցի պատասխան ենք նայում, հաշվի մեջ չեն:
Հիմա էրկու բան եմ կարդում: Հեսսեի "առողջարանում հանգստացող" ("кирортник") ու Բուկովսկու պատմվածքները:
Հեսսեն կարդում եմ, որովհետև ինձ էդ գիրքը տվել էին, որ "Տափաստանային գայլը կարդամ" մեջն էլ բացի դրանից երկու հատ էլ վիպակ կա, չեմ ուզում առանց դրանք էլ կարդալու էդ գիրքը հետ տամ:
Բուկովսկին էլ կարդում եմ, որովհետև կարդացել եմ իրա պատմվածքները ուրիշ գրքից, դուրս շատ ա էկել ու էլի եմ իրա գրքերից ճարել:
Մեկ էլ վերջին հարցիդ արի պատասխանեմ: Դե Հեսսեն էս մեկը մի քիչ ձանձրալի ա սկսել, հետո կերևա, ահագին ժամանակ ա էդ գիրքը չեմ բացել, մի շաբաթ կլինի: Իսկ Բուկովսկին ուրիշ ա, ամեն մի պատմվածք կարդալը իրա եքա հաճույք ա:
Ազատ ժամանակ /գիշերը քնելուց առաջ/ միշտ Պարույր Սևակ: Գեղարվեստական` կուզեի, բայց ցավոք ժամանակ չունեմ:![]()
Ծանոթության համար լավ ժամանակ է
գարունը` երբ շուրջդ ամեն ինչ կենդանանում է,
ամառը` երբ սկսվում է անպատասխատվության սեզոնը,
աշունը` քանի որ տարին ավարտվում է, և միայնակ մնալու հեռանկարը վախեցնում է,
և ձմեռը` երբ ջերմության և կրքի փափագ կա:
հենց նոր սկսեցի կարդալ "Պարֆյումերը" ...
«Տափաստանի գայլը» հրաշալի գիրք է,,,շատ իմաստություն կա դրա մեջ
1. Ի՞նչ եք կարդում հիմա:
Կնուտ Համսուն «Պան»
2.Ինչո՞ւ որոշեցիք կարդալ հենց դա:
Երեկ պապիկենցս տան գրադարանը քչփորելիս գտա: Ավելի շատ վերնագիրը հետաքրքրեց:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը):
Վերջին օրերս ես շարունակ նորից նոր մտածում եմ Նորդլանդի ամառվա հավիտենական ցերեկի մասին:
4. Ո՞ր էջն եք հասել:
116/223
5. Ձեր կարծիքը մինչև հիմա:
Չգիտեմ էլ ինչո՞ւ եմ շարունակում կարդալ…ՃՃ: Համսուն առաջին անգամ եմ կարդում, բայց չեմ կարծում թե էլի կկարդամ նրանից: Առանձնապես իմաստ չկա մեջը, չկա էջ որ կարելիա երկրորդ անգամ կարդալ: վերջը տեսնենք, բայց եթե այսքան կարճ չլիներ, մինչև վերջ չէի կարդալու:
Վերջին խմբագրող՝ Arpine: 21.07.2012, 20:31:
Rhayader (23.07.2012), Smokie (21.07.2012), StrangeLittleGirl (21.07.2012)
Հիմա կարդում եմ << ԿԱԽԱՐԴՎԱԾ ՆՆՋՋԱՐԱՆԸ >>:![]()
ՈՒղղակի աչքովս ընկավ, և քանի որ շատ հետաքրքիր վերնագիր էր, մտածեցի կարող է շատ գաղտնիքներ պարունակել իր մեջ, դե ես ել շատ եմ սիրում պատմություններ, որոնք շատ գաղտնիքներ են պարունակում, հանկարծակի իրադարություններ են կատարվում, կամ բացահայտվում...![]()
Վրան էլ աղջկա հոգի էր պատկերված, մի հետաքրքիր հայածքով, որը կարծես փորձում էր մի բան հասկացնել իր ո՛չ այդքան անմեղ աչքերով…![]()
Այն սկսվում է այսպիսի բառերով << Բայց արդեն ուշ էր >> :![]()
Նախավերջի էջն եմ արդեն:![]()
Իսկապես գիրքը ստիպում է մտնել պատմության մեջ, զգալ քեզ գլխավոր հերոսի դերում:![]()
Մի գիրք, որը բավականին լի է էմոցիաներով, որը արագ տեմպով տռիչք է կատարում մեկ իրադարձությունից մյուսը:![]()
![]()
![]()
Ափսոս գրքի հայերեն օրինակը դեռ չկա, Դուք էլ հնարավորություն կունենայիք զգալ այդ ամենը:![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Ո՞վ է հեղինակը:
Пьер Тейяр де Шарден, "Божественная среда"
Հանուման (30.10.2009)
«Սամվել»( նոր եմ սկսել ու գոնե կիրակի երեկոյան պիտի վերջացնեմ... ախր հետաքրքիր չիիիի
)
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Մանե, սենց լավա![]()
Իսկ հիմա կարդում եմ Edgar Allan Poe - "Shadow" (մի քիչ դադար տվեցի)![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Հերման Հեսսե "Տափաստանի գայլը"
Ըկերներիցս մեկը խորհուրդ տվեց՝ ասելով, որ նման եմ հերոսին:
Երեկ եմ սկսել, բայց չեմ հիշում, թե ինչ նախադասությամբ էր սկսվում: Բայց սկսվում էր ռոմանտիզմի դարաշրջանի գրականությանը հատուկ գրական հնարքով. առաջին մասը, որը հենց կերպարի բանալին է, ներկայացված էր իբրև առաջաբան խմբագրի կողմից:
Էդ էլ չեմ կարա հաստատ ասեմ:
Սկիզբը շատ տպավորիչ էր: Հենց առաջին էջերը կարդալուց հետո որոշեցի, որ էլ երբեք արձակ չեմ գրի, որովհետև Հեսսեն արդեն գրել ա էն մասին, որ ես կուզեի գրել, ու հենց էնպես, ինչպես ես կուզեի գրել:
enna (18.12.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ