User Tag List

Էջ 101 1113-ից ԱռաջինԱռաջին ... 51919798991001011021031041051111512016011101 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,501 համարից մինչև 1,515 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #1501
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր ես պարզեցի, որ «Էժան դիզայն ու՞մա պետք» թեման ոչ թե փնովում է էժան դիզայնը, ու ասում, որ այն բանի պետք չի, այլ առաջարկում էժան դիզայնի ծառայություններ:
    Սկզբում ես էլ էի տենց հասկացել, բայց հետո ջոկել էի՝ ինչն ինչոց ա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #1502
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր ես պարզեցի, որ «Էժան դիզայն ու՞մա պետք» թեման ոչ թե փնովում է էժան դիզայնը, ու ասում, որ այն բանի պետք չի, այլ առաջարկում էժան դիզայնի ծառայություններ:
    վերնագիրը կարելի էր ավելի իմաստալից դնել,ասենք-առաջարկում եմ էժան դիզայն:

  3. #1503
    Դուք դեռ չգիտեք ես ով եմ
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2010
    Գրառումներ
    302
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 24.04.2010, 19:24:

  4. #1504
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղեռն գնալը որնա?
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա Ծիծեռնակաբերդ հուշահամալիր ապրիլի 24-ի այն այցելություններն են, որոնք արվում են գերակայապես ձևական մղումով, առանց գիտակցելու օրվա խորհուրդը, «ցեղասպանություն» եզրույթի իմաստը: Այսպիսի այցելությունների խորհրդանիշներ են դարձել արևածաղկի կեղևազրկումը ու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի մերձակայքի աղտոտումը, «ապեր, էսօր տոն ա, գործի չեմ» տիպի տաֆտալոգիկ արտահայտությունները, արտասվող կնոջ երեսին բաց բերանով նայող ու ղժացող տականքը և այլն:
    Գրածիցդ հետևումա, որ վերոնշյալ թեմայում այդ բառը նման կերպ արտահայտվողները քո նկարագրած տիպի մարդկանց են պատկանում:
    Բայց ըստ իս, քո նկարագրած տիպի մարդիկ ավելի քիչ են, քան նման, մեղմ ասած՝ սխալ ձևով արտահայտվողները:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  5. #1505
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածիցդ հետևումա, որ վերոնշյալ թեմայում այդ բառը նման կերպ արտահայտվողները քո նկարագրած տիպի մարդկանց են պատկանում:
    Բայց ըստ իս, քո նկարագրած տիպի մարդիկ ավելի քիչ են, քան նման, մեղմ ասած՝ սխալ ձևով արտահայտվողները:
    Կներեք անպոչ գդալի նման մեջ ընկնեմ, ոչինչ չէ՞: Լուս ջան թեմայում «մեղմ ասած սխալ ձևով արտահայտվողները» լավ գիտեին որ սխալ ձևով են արտահայտվում, "էտը պռոստը յումռ" :
    Чеширский КотЭ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.04.2010), Հայկօ (24.04.2010)

  7. #1506
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածիցդ հետևումա, որ վերոնշյալ թեմայում այդ բառը նման կերպ արտահայտվողները քո նկարագրած տիպի մարդկանց են պատկանում:
    Բայց ըստ իս, քո նկարագրած տիպի մարդիկ ավելի քիչ են, քան նման, մեղմ ասած՝ սխալ ձևով արտահայտվողները:
    Ոչ, ոչ թե նման տիպ մարդիկ են, այլ նման տիպի մարդկանց նկատի ունեն:
    Ու նաև կան դա չհասկացողներ, պարզվում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #1507
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք անպոչ գդալի նման մեջ ընկնեմ, ոչինչ չէ՞: Լուս ջան թեմայում «մեղմ ասած սխալ ձևով արտահայտվողները» լավ գիտեին որ սխալ ձևով են արտահայտվում, "էտը պռոստը յումռ" :
    Դու, ասեմ քեզ, ամենապոչավոր գդալն ես հենց
    Ես գիտեմ ինչ նպատակով էր գրված, առավել ևս նման ձևով չեմ մտածում այդ մարդկանց մասին: Ուղղակի երեկ հենց, նենց մի մարդա նման կերպ արտահայտվել, որ նենց ժամանակ կդնի ու քարոզներ կկարդա, թե տենց ցեղասպանությունը մեր ազգի համար ինչա եղել ու հիմա ինչ պետքա լինի և այլն: Իհարկե դրանից հետո նման խոսակցությունները կամ էն, որ այդ մարդը հասկանում է այդ բառի նշամակությունը ինձ համար հավասարվում է 0-ի:
    Չուկի ասածն էլ եմ շատ լավ հասկանում, նման բան իհարկե կա, բայց ես չեմ կարծում, որ ամեն անգամ նման մարդկանց ձեռք առնելով չենք ավելացնում նրանց քանակը: Որովհետև այն փոքր երեխան, որ լսում է մեծերից նման արտահայտություն, անգամ հենց նենց, ձեռ առված..., իրա մոտ տենց էլ մնումա, հաստատվումա ու հաջորդ անգամ ինքնա նման կերպ արտահայտվում, հետագայում էլ Ծիծեռնակաբերդ գնում արևածաղկի սերմ կեղևազրկելու:
    Էսօր ի դեպ, համեմատած անցած տարիներին նման մարդիկ պակասել էին: Այսօր ես նման մարդու կարելիա ասել չհանդիպեցի: Առաջ ենք գնացել ...

    հ.գ. սխալ բան ես պարզել Չուկ, կարծում եմ.
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 24.04.2010, 17:41:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (24.04.2010), Շինարար (24.04.2010)

  10. #1508
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե ինձ ոչ ոք չհարցրեց, բայց ինչպես միշտ ես չեմ սպասում ու երբ ուզում եմ, ասում եմ իմ կարծիքը: Այն որ Եղեռնի գնացողներին ուղղված գրառումը գրված էր ակումբի հանդիպումների թեմյում, ենթադրում է, որ այն ուղղված էր ակումբցիներին, այն որ գրառումը հստակ հասցեագրված էր Եղեռնի գնացողներին, ենթադրում է, որ այն ուղղված էր ակումբից նրանց, ովքեր Եղեռնի են գնում: Հարց` Կա՞ մեկը ակումբից, որ այսօր Եղեռնի է գնացել: Հուսով եմ, որ Ոչ: Ամեն դեպքում գրառումը կոպիտ հնչողություն ուներ, ինքս ինձ նման գրառում անել թույլ չէի տա, բայց… Գրառման մղումը հեղինակի լիովին հասկանում եմ: Գրառումը, կարծում եմ, շարժառիթ ուներ: Ոչ ոքի խոսքս չեմ ուղղում, բայց ակումբում այսօրվա Ծիծեռնակաբերդի գնալու կապակցությամբ չպատճառաբանված, անհասկանալի, իմ կողմից անընդունելի ոգևորություն նկատել եմ՝ ոգևորված, լայն ժպտացող, ծիծաղող, օդը թռչող սմայլիկներ, Եղեռնի գնալ արտահայտության, հուսով եմ չգիտակցված, կիրառում հենց Ծիծեռնակաբերդ գնացողների վերաբերմամբ և ոչ Արտգեոյի կողմից:
    Պարզ է, որ շատերը սրբազան երկյուղածությունը սրտներում չի, որ գնում են Ծիծեռնակաբերդ, բայց հուսով եմ՝ գոնե անհրաժեշտության գիտակցումով: Այսօր իհարկե անհրաժեշտ է Եղեռնի զոհերի հիշատակին համերաշխության ցուցադրումը՝ թեկուզ ձևական, թեկուզ առանց ցավի մեծության գիտակցման, բայց գոնե պատշաճության չափանիշները պահելով, ինչը ցավոք այնքան էլ չի նկատվում:

    Էլի եմ ասում, ինքս նման գրառում երբեք չէի նի, բայց հասկանում եմ իր մղումը: Կարծում եմ ու համոզված եմ, որ այդ գրառումը չի կարող վերաբերվել այն մարդկանց, ովքեր գնացել են Ծիծեռնակաբերդ Եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելու, իրենց համերաշխությունը ցուցադրելու, այլ նրանց է ուղղված ում համար Ծիծեռնակաբերդ գնալը հավասար է Եղեռնի գնալուն:
    Հ. Գ. Ինքս մեզ մոտի հուշարձան չեմ գնացել զբաղվածության պատճառով:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (24.04.2010), Լուսաբեր (24.04.2010), Ռուֆուս (24.04.2010)

  12. #1509
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը

    «Ո՞վ է ֆորումում»-ում տեսա, որ Մանանա-ն online ա… Առաջին հայացքից կարդացի՝ Մարիաննա ու… մի տեսակ սիրտս թպրտաց: Հետո ավելի ուշադիր նայեցի ու նկատեցի, որ սխալվել եմ:
    Կարոտում եմ
    Տեսնես՝ ո՞ւր ա «կորել», ի՞նչ ա անում հիմա…

    ի դեպ, իմ անունը Մարիաննա է
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.04.2010, 20:37:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Արևհատիկ (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Երկնային (26.04.2010)

  14. #1510
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես ապրիլի 24-ին Հայլուրի ժամանակ ուղիղ եթերով հաղորդեց «Հայլուր»-ի լրագրողներից մեկը (անունը չգիտեմ), այս տարի առաջին անգամ Ծիծեռնակաբերդ բերված ծաղիկներից կպատրաստվեն բացիկներ, որոնք կուղարկվեն ցեղասպանության գործում ներդրում ունեցած մարդկանց :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (27.04.2010), Ungrateful (26.04.2010), VisTolog (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Yevuk (28.04.2010), Արևածագ (27.04.2010), Հայկօ (27.04.2010)

  16. #1511
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մի համերգի պատմություն

    Անցյալ նոյեմբերին բախտ վիճակվեց ներկա գտնվելու հայ աշուղական երգի համերգի: Գրում եմ՝բախտ վիճակվեց, որովհետեւ Սարատովի պես արվարձանային քաղաքում նման համերգն իր նշանակությամբ տարվա իրադարձություն է հայերիս կյանքում: Բնական է, որ հայրենիքիս երգիչ-կատարողներն առավել խանդավառությամբ ու հաճախակի հանդես են գալիս «փողաշատ» մայրաքաղաքների բեմերում: Այս առումով էլ «կենտրոններում» բնակվող հայրենակիցներս նախանձելի առավելություն ունեն՝ հայկական այս կամ այն միջոցառմանը մասնակցելու ընտրության հնարավորությունը: Մինչդեռ մեզ համար այս մի համերգն արդեն իսկ տոն էր: Երգում էր Գուրգեն Դաբաղյանը: Երգչի«կենդանի»կատարումը,երաժիշտների պրոֆեսիոնալիզմը,մի խոսքով՝այն,ինչ կատարվում էր բեմում, հրաշալի տպավորություն թողեցին: Իհարկե, տհաճն էլ կար՝ հանդիսատեսի պահվածքը:
    Համերգը կայացավ օպերայի եւ բալետի թատրոնի մեծ դահլիճում, որ քաղաքի լավագույն համերգասրահն է: Տասնյակ անգամներ ներկա եմ եղել այլեւայլ ներկայացումների ու համերգների այդ նույն դահլիճում: Ոչ մի անգամ հանդիսությունը կես ժամ ուշացումով չէր սկսվել: Ժամանակին եկած հանդիսականները սպասելուց հոգնել էին ու անհամբեր ծափերով փորձում էին արագացնել համերգի սկիզբը: Ես էլ միամտաբար հույս ունեի, թե լույսերն անջատելուց հետո կկտրվի մարդկանց անվերջանալի ելումուտը:Այնպիսի տպավորություն էր,կարծես հարսանքատուն ընկած լինեինք: Գուցե լավ է, որ մարդիկ ընտանիքներով, մեծ ու փոքրով էին համեցել համերգին: Երեխաներից ոմանց պապուտատիները ձեռքերի վրա պարացնում էին, բայց աշուղական երգը չգնահատող մի երկու ծծկերներ էլ ուզում էին իրենց ղժոցով խլացնել երգչի ձայնը: Ղժացողին մայրը գիրկն էր առնում,դահլիճից ելնում մի քանի րոպեով,հետո ներս գալիս,փոխանցում հարազատներից որեւէ մեկին: Ետեւի շարքերից խորհուրդներ էին տալիս,ոնց երեխայի ձայնը կտրել,կոնֆետ ու խաղալիք առաջարկում: Ուշադրությունը բեմում ընթացող համերգին սեւեռելը անասելի ջանքեր էր պահանջում: Դահլիճի դռներն այդպես էլ չփակվեցին: Այս ամենը կարծես քիչ էր, մեզնից երեք նստարան հեռու նստած երիտասարդի հեռախոսը զնգաց ու նա սկսեց ... հեռախոսով խոսել: Հարեւանիս խնդրեցի զգուշացնել ջահելին, որ հեռախոսազրույցին վերջ տա: Վերջինս «Հեսա, մի րոպե էլ, շատ կարեւոր ա» ասելով, շարունակեց խոսել: Վիրավորանքից ու զայրույթից ինքնատիրապետումս կորցրած՝ասացի. «Չոբա'ն, միջանցքում շարունակիր զրույցդ»: Լավ էր՝չպատասխանեց, երեւի կարգին չլսեց, որովհետեւ այդպես էլ առանց զրույցն ընդհատելու, հեռախոսն ականջին, հետույքը նստածներիս ցուցադրելով դուրս եկավ ու էլ հետ չեկավ:
    «Չոբանի»համար հետո երկար եմ մտածել:Չէ՞ որ ինքս անձամբ ճանաչել եմ չոբանների,համեստ,հաճախ՝ իմաստուն,հանդ ու չոլում,բնության տարերքների դեմ կռիվ տվող,քրտնաջան աշխատանքով հաց վաստակող մարդիկ են:Էլ չեմ ասում,որ համաշխարհային գրականության հսկա Չինգիզ Այթմաթովն իր ստեղծագործություններում չոբանների այնպիսի կերպարներ է կերտել, որ շատ-շատերին համալսարանական կրթությունը նրանց բարոյական հարստությունների քառորդն անգամ չի տալիս: Իսկ ես լակոտին «չոբան» կոչեցի: Որ ճիշտը խոսենք, ինձ շնորհակալություն պիտի հայտներ:
    Համերգի երկրորդ բաժնում եռուզեռն ավելի շատացավ. Հանդիսատեսներից «խելամիտները» գնում,վերցնում էին վերնազգեստներն ու վերադառնում դահլիճ, իրենց տեղերը:
    Այսպես մանրամասն նկարագրեցի « մի համերգի պատմությունը», որովհետեւ համոզված եմ, որ հայերիս համար վերը պատմվածը սովորական երեւույթ է:Միայն մի բանի համար եմ ուրախ. Դահլիճում մեզնից բացի այլազգիներ չկային: Հանդիսատեսի նման պահվածքը մեղմ ասած՝տարօրինակ է,եթե մարդն իր կամքով եկել էր գեղեցիկի հետ շփվելու:Հետո իմացա նաեւ,որ շատերը համերգի տոմսը նվեր էին ստացել:Կուզենայի վիրավորական ընդհանրացումներ անելուց զերծ մնալ,բայց երեւի չստացվի: Անցյալ դարասկզբին Պոետը գրել էր «...Մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին...»,իսկ հայերս սովոր ենք ցանկացածին մեզ «մորքուր» ու «հոպար»սարքելու, «դու»ի ու «Դուք»ի սահմանագիծը տեղի-անտեղի ջնջելու,(ի՞նչ արած,«ջիգյարով» ժողովուրդ ենք):«Արիստոկրատ,արիստոկրատիզմ» հասկացությունները մեզ չեն վերաբերվում: Երջանիկ ինքնասիրահարվածության թմբիրը թույլ չի տալիս սթափ հայացքով կողքից նայելու մեզ ու մեր պահվածքին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հասարակության մեջ իրեն պահելու հարցը դատարկ բան է,բայց կիրթ վարվելաձեւերի բացակայությունը ծիծաղելի է ու բազմաթիվ արժանիքներն անգամ խամրում են դրանից: Ազգի հնամենիությունն ու պատմամշակութային հարուստ ժառանգություն ունենալը մեզ ոչ մի կերպ«պարզերես»չեն անում, երբ շատերս անտեղյակ ենք անգամ թատրոնում կամ համերգասրահում իրեն պահելու պարզագույն կանոններից: Մարդկությունն այդ կանոնները վաղուց է մշակել,մեզ մնում է միայն մի փոքր ջանք գործադրել՝ուսումնական հաստատություններում ու ընտանիքում ծանոթանալու դրանց, որովհետեւ քաղաքակիրթ հասարակության մեջ բարեկիրթ պահվածքը հաջողության հասնելու պարտադիր պայմաններից է:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 27.04.2010, 10:16:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2010), Լուսաբեր (27.04.2010), Ռուֆուս (27.04.2010)

  18. #1512
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր նայում էի Ռիչարդին ու մտածում... ախր երկուսս էլ ժամանակին փոքր ենք եղել: Հիշու՞մ ես, Ռիչարդ: Ինչպես էի խաղում քո հետ: Ինչքան լավն էիր: Դե, փոքրի համար միշտ էլ մեծ ես եղել, բայց ինչ լավն էիր. թմբլիկ, վարդագույն: Էհ, Ռիչարդ: Ինձանից շուտ ու ինձանից արագ մեծացար: Պահի տակ այնպիսի պրոբլեմների մեջ ես ինձ գցում, ախր շատ ես սիրում «քիթդ ամեն ծակ խոթել»:
    Բայց ես միևնույն է՝ սիրում եմ քեզ: Գլուխս հասներ՝ թուշդ կպաչեի: Լավ մնա:
    Ինձ թվում ա «Գլուխս հասներ՝ թուշդ կպաչեի:»-ի տեղը պետք ա գրեիր «Գլուխս հասներ՝ գլուխդ կպաչեի»
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (27.04.2010)

  20. #1513
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion շատ հետաքրքիր անձնավորություն ...ժամերով գրառումներ կկատարի ինչոր երկրի պատմության մասին,բաjց զարմանում եմ ում է դա պետք...
    Սա գրվել է այստեղ -

    http://www.akumb.am/showthread.php/5...=1#post1958868

    Եթե ուշադիր լինեք, գրվել է գրեթե ամիս ու կես առաջ: Բայց երևի ասեմ, չեք հավատա, չէ, որ ամեն անգամ, երբ գրառում եմ կատարում պատմական "երկար" հարցերով ու փորձում եմ իմ կարողացածի չափով լուսաբանել, պարզաբանել մեր ժողովրդի պատմությունը մեր հայերի համար... ուրեմն ամեն անգամ էլ, միտքս են գալիս այս խոսքերը ու - ամեն անգամ էլ ես մտովի կարծես թե ասում եմ. "Պետք է, սա էլ է պետք"...

    Սենց բաներ, Dark Night ջան, հիշվող բան ասացիր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (28.04.2010), Ժունդիայի (28.04.2010)

  22. #1514
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա գրվել է այստեղ -

    http://www.akumb.am/showthread.php/5...=1#post1958868

    Եթե ուշադիր լինեք, գրվել է գրեթե ամիս ու կես առաջ: Բայց երևի ասեմ, չեք հավատա, չէ, որ ամեն անգամ, երբ գրառում եմ կատարում պատմական "երկար" հարցերով ու փորձում եմ իմ կարողացածի չափով լուսաբանել, պարզաբանել մեր ժողովրդի պատմությունը մեր հայերի համար... ուրեմն ամեն անգամ էլ, միտքս են գալիս այս խոսքերը ու - ամեն անգամ էլ ես մտովի կարծես թե ասում եմ. "Պետք է, սա էլ է պետք"...

    Սենց բաներ, Dark Night ջան, հիշվող բան ասացիր...
    Իսկ ես «Ռազմական տարեգրքից» թեկուզ քիչ եմ կարդում, բայց կարծում եմ, որ դա « Դար» ում եղած ամենակարևոր թեմաներից է: Համընդհանուր «ջուրծեծոցիի» մեջ իր պրակտիկ- ուսուցողական նշանակությամբ: Ուսանողներին, թեմայով հետաքրքրվողներին շատ օգտակար կլինի: Իսկապես պետք են... Շնորհակալություն արածիդ համար:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 28.04.2010, 09:36:

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (28.04.2010)

  24. #1515
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը երթուղայինի միջից մի թափառական շուն աչքով ընկավ, կանգնած սպասում էր որոշ անցորդների հետ, մայթին դեռ, սպասեց-սպասեց, հենց կանաչ լույսը եղավ, սիրուն գծով անցավ: Նենց հավես տեսարան էր
    Էսօր պատմում էի Լիլին, ասում է նախորդ կյանքում մարդ է եղել շունոն, ասի բայց հաստատ ոչ հայ
    Մի քանի օր առաջ էլ ես նման դեպքի ականատես եղա: Պետքա փողոցը անցնեի, մի մայթի վրա ես էի ու մի խումբ տղաներ, իսկ մյուս մայթի վրա մի շուն: Կարմիր լույս էր վառվում, բայց անցնող մեքենա չկար, ու էս տղաները անցան՝ առանց նայելու, որ կանաչը դեռ չի վառվել, և նրանք չպետք է անցնեն: Նրանց անցնելուց մի քանի վայրկյան անց կանաչ լույսը վառվեց ու ես ու դիմացի մայթին կանգնած շունը սկսեցինք անցնել ճանապարհը: Էս տղաներն էլ, որոնք էդ պահին արդեն հասել էին մյուս մայթ, տեսան շանը ու նենց մի զարմացան: Մեկը մյուսին ասաց. «Պատկերացնում եք, դաժը շունն ա հասկանում, որ պետքա կանաչ լույսի տակով անցնել, իսկ մենք չենք հասկանում»:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.05.2010), Ֆրեյա (30.04.2010)

Էջ 101 1113-ից ԱռաջինԱռաջին ... 51919798991001011021031041051111512016011101 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •