Չուկ ջան, հաստա՞տ ոչինչ ա: Տո լավ է: Օրինակ ազգային հերոս, չկայացած հեղափոխությունների դափնեկիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ընդհամենը երեկ գրել է (հատուկ մեջբերում եմ քո և Մեֆի համար).
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ ազգային հերոս Նիկոլ Փաշինյանը համարում է, որ արձանագրությունները ջրելը Հայաստանի համար խիստ անբարենպաստ քայլ է, այսինքն կարելի է կարծել, թե մյուս երկուսը ավելի բարենպաստ են: Այսինքն եթե Հայաստանը ստորանար ու միակողմանի ստորագրեր, կամ եթե Սերժը նախապայմաններին ենթարկվելով հողեր նվիրեր Ադրբեջանին, դա ավելի բարենպաստ կլիներ: Ապեր, էս ֆոնի վրա Սերժն ա իմ նախագահը, հորս արև: Ու սա շատ, անչափ կարևոր պահ է, որը դու փորձում ես արժեզրկել, և ՀԱԿ-ն էլ կփորձի արժեզրկել, բայց դրանից միայն Սերժի ռեյթինգը կավելանա:ԱՄՆ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ դիլիջանյան զրույցի ընթացքում ակնարկեց, թե ինքը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հարաբերությունների լուծում ունեն, որի մասին իշխանությունը կբարձրաձայնի, երբ համոզված լինի դրա ճիշտ լինելու մեջ: Այս հայտարարությունից հետո քաղաքական դաշտում փորձում են կռահել, թե ինչ լուծման մասին է խոսքը: Իրականում այստեղ տարբերակները շատ չեն, ընդամենը երեքը: Առաջին տարբերակը Հայաստանի ստորագրության հետ կանչումն է հայ-թուրքական արձանագրություններից: Իրադարձությունների նման զարգացումը, սակայն, խիստ անհավանական է թվում, որովհետեւ նման քայլով Հայաստանի իշխանությունը մարտահրավեր պետք է նետի ոչ միայն Թուրքիային, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ թվում` եւ ԱՄՆ-ին: Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է նման քայլի: Բացի այս` իրադարձությունների նման զարգացումը Հայաստանին պրագմատիկ ոչ մի օգուտ չի բերելու, եւ ուրեմն` բացարձակապես անիմաստ քայլ կլինի, մանավանդ որ Սերժ Սարգսյանն այդօրինակ քայլով ինքն իրեն հետ կշպրտի դեպի 2008 թվականի հետընտրական իրադրություն: Նման քայլի նա չի գնա երբեք: Երկրորդ տարբերակը այն է, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, գնա ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ ստորագրելու ճանապարհով: Իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը գոնե այս փուլում ծանր հետեւանքներ կունենա Սերժ Սարգսյանի իշխանության համար, որովհետեւ այսպիսով նա ընդունած կլինի հայ-թուրքական եւ ԼՂ հարցի փոխկապակցվածությունը: Բացի այս` Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա ստեղծված որեւէ փաստաթղթի ստորագրումը նշանակում է ազատագրված տարածքների առնվազն մի մասի վերադարձ, ինչը ինքնին արդեն նշանակում է հետագա իրադարձությունների անկանխատեսելիություն: Սա կարող է ներքաղաքական իրավիճակի պայթյուն հարուցել: Երրորդ տարբերակը հայ-թուրքական արձանագրությունների միակողմանի վավերացումն է Հայաստանի խորհրդարանում: Երեք տարբերակներից տվյալ իրավիճակում սա առավել հավանականն է թվում, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ ԱՄՆ-ն արձանագրությունների վավերացման հարցում ճնշումներ է գործադրում ոչ միայն Թուրքիայի այլեւ Հայաստանի վրա:![]()
Էջանիշներ