Սիրելի Ուլուանա և ազնիւ բարեկամներ,
Շնորհակալ եմ Վէրք Հայաստանի-ի արևմտահայերէնի փոխադրութեան առթիւ Ձեր ցուցաբերած օգնութեան համր: Գիտէք ,անշուշտ, որ սա բաւական երկարաշունչ աշխատանք է, և ես յաճախ, շատ յաճախ պիտի դիմեմ Ձեր աջակցութեանը, որուն համար կանխայայտ շնորհակալութիւններս բոլորիդ: Ստորև մէկ-քանի այլ հարցեր, բոլորն ալ կը վերաբերին Վէրք-ի առաջին գլուխի առաջին 15 էջերուն:
1. Բանդ կուշտն ընկած վախտը, ուզում են, թէ գլուխդ վեր բերեն (վեր՝ այստեղ կը նշանակէ ՎԱՐ):
2. Ասենք թէ ամեն բանի վրա լիս չենք ընկնում, մեր աբուռը պահում ենք:
3. Գազար կրծիր ու բերնիդ ու փորիդ հուփ տուր:
4. Փողատէրն էլ իր համար կենա, վարդապետն էլ, լավութիւն չեն անում:
5. Սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա:
6. Աղբաթը (վերջը) խեր ըլլի մեր տանդրոնչ (ի՞նչ է այս վերջին բառին իմաստը):
7.Քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով...(անծանոթը՝ կում անելովն-ն է. ի՞նչը կում անելով):
8. Սա հենց իր խոսքի տուտը բռնել ա, ՈՒ ՈՏԸ ՎԵՐ ԿԱԼԱԾ ՋԱՂԱՑԻ ՊԷՍ ԴԱՆԸ (աղունը)ՎՐԱ ԱԾԵԼ, ԳԼԽԻՑԸ ԴՈՒՍ ՏԱԼԻՍ:
9. Մեր բանն էս ա դառել, ասիլով ու՞մ ԿԱՊԻ ԿԸ ԲԵՐԵՆ:
ԿԸ սպասեմ Ձեր լուսաբանութիւններուն և ուրիշ ապաւէն չունիմ Ձեր ազնուութենէն բացի:
Շնորհակալութիւն:
Էջանիշներ