User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: «Վերք Հայաստանի» վեպի արևմտահայերեն թարգմանության հետ կապված հարցեր

  1. #16
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի Ուլուանա, Պանդուխտ և բարեկամներ,
    Շնորհակալութիւն այն աջակցութեան համար, որ կը ցուցաբերէք «Վէրք Հայաստանի»ի արևմտահայերէն թարգմանութեան ճիգերուս: Խորքին մէջ պատմական աննախընթաց քայլ մըն է որ կ'առնուի առանց փողի ու թմբուկի: Ոչ մէկ արևմտահայ փորձած է մինչև հիմա կարդալ Աբովեանի երկը, որովհետև անմատչլի է ան: Ներկայիս ահա այդ պատմական թերին սրբագրելու ճիգ է որ կը թափուի: Դուք ատոր սատարողներ էք:
    Ստորև կը թուեմ նոր ցանկ մը, բոլոր հարցումները առնուած են Վէրք-ի առաջին գլուխի 3-րդ հատուածէն կալ ենթաբաժինէն: Հարցումները կ'ուղղեմ նախադասութեան ձևի տակ՝ մեծատառով գրելով այն կէտը, որ կը խանգարէ տոուեալ հատուածի իմացումը:
    1. Էն որ մի քիչ չաղ էր և եղալի(հարուստ), ոտն ու գլուխը էլի մի քիչ քոք (կոկիկ) էր ու ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾԻՑԸ ՇՈՐԻ ՀՈՏ ԷՐ ԳԱԼԻՍ ՎՐԸՆԵՐԻՑԸ:
    2. Հենց դռան ճռռոցն իմացան թէ չէ՝ԱՇԽԱՐՔՆ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԴԻՊԱՒ... ՈՒ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԸՆԿԱՆ:
    3. Մեր խեղճ տանուտիրոջ կնկա ջանը ԻՐԱՆ ՀԱՍՑՐԻՆ, ՈՏԻ ՏԱԿ ՏՈՒԻՆ:
    4. ՄԵՐԸ ՄԵԶ ՀԱՍՒ:
    5. Շատի ոտքերը տաբաղի (կաշեգործ) ԱՂ ԴՐԱԾ ԿԱՇԻ ԷՐ ԴԱՌԵԼ:
    6. Ընչանք (մինչև) ջուր կը բերեին, ԻՐԱՆՆ ԻՐԱՆ ՀԱՍԱՎ...
    ...ԱՄԵՆԻՆ ԻՐԱՆՑԸ ԻՐԱՆՑ ԷՐ ՀԱՍԵԼ:
    7. Թշնամուդ գլխին կրակ կածես, թե որ նրան սի...ռը...ղռ...րես:
    Ի՞ն չ են այս յապաւոած բառերը, որոնք զոյգ տառերով կը ներկայանան:
    8. Բարի լիս տվողի շլինքը ՀԱԽ ՄԻՍՆ ՏԷՐԸ կոտրի:
    9. Նալլաթ (անէծք) չար սատանին, ԲԵՐԱՆՍ Ի՞ՆՉ Ա ԳԱԼԻՍ, ԵՏ ԳՆՈՒՄ:
    10. Էս պարտքիցը պրծածին պէս՝ քուրդի ասածին պէս՝ « ԷԼՄԸ ԶԵՆ ԿԻԿՈՆ ԷՐ...»:
    11. Հազալով, փռշտալով, ՈՏԻՆ, ԳԼԽԻՆ ԱՆԵԼՈՎ՝ դռները ջարդելով ներս ինկավ:
    12. Նստում են երկար...հազար հրաշք պատմում, մէջը փուչ, ՕԽՏԸ ՀԱՏԻԿ (եոթը հատ ի՞նչ), ոչ աղ կա, ոչ համեմ:
    13. Շատ անգամ կռիվ էր ցույց տալիս, որ թշնամին մնում էր կատու դառած, կամ նրա ձեռին, հնձանի ՏԱՔԱՐԻՆ (խաղողը ճզմելու յատկացուած փոսը) ՂՈՒՐԲԱՆ ԸԼՈՒՄ, ՈՐ ԹԱՂՈՒՄ, ԾԱԾԿՈՒՄ ԷԻՆ, չունքի հազար անգամ էին ջորձել, վարավուրդ (գլխի ընկել, եզրակացրել) արել, թէ մինչև տաճկին չծեծեը, քեզ բարեկամ չի դառնալ:
    14. Աղասին իրանց տանն էնպէս էր, ինչպէս մէկ հարսը: Ղորդ ա (ճիշտ է) մի քիչ ՈՏԻՆ, ԳԼԽԻՆ ԱՐԵՑ, էն էլ չբարեկենդանի հունարն էր:
    15. էս որ դուք հո՛ հոգիս հանեցիք, ԻՄԸ ԻՆՁ ՀԱՍՑՐԻՔ:
    * *
    *
    Կանխայայտ շնորհակալութիւն բոլոր անոնց, որոնք պիտի օժանդակեն:

  2. #17
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՍՏԾՈՒ ՏՎԱԾԻՑԸ ՇՈՐԻ ՀՈՏ ԷՐ ԳԱԼԻՍ ՎՐԸՆԵՐԻՑԸ:
    Ենթադրում եմ, որ նախադասությունը այնպիսի կտորում է, որտեղ համեմատություն կա: (Ցավում եմ, բայց ամենասիրելի գրքերիցս մեկը՝ «Վերքը», մոտս չկա, որ հաստատ պնդեմ): Հագուստները հագուստի նման էին, դեռևս տանելի տեսք ունեին, ի տարբերություն նրանց, որոնց շորերը պատռած էին, լաթերի վերածված:
    ԱՇԽԱՐՔՆ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԴԻՊԱՒ
    իրարանցում սկսվեց:
    ՈՒ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԸՆԿԱՆ
    Եթե սպասում էին մեկին, ուրեմն գրկեցին, փաթաթվեցին նրան:
    ՄԵՐԸ ՄԵԶ ՀԱՍՒ
    ԻՐԱՆՆ ԻՐԱՆ ՀԱՍԱՎ...
    ...ԱՄԵՆԻՆ ԻՐԱՆՑԸ ԻՐԱՆՑ ԷՐ ՀԱՍԵԼ:
    Յուրաքանչյուրն ստացավ այն, ինչ ճակատագիրը, բախտը նախատեսել, նախասահմանել էր:
    ԱՂ ԴՐԱԾ ԿԱՇԻ ԷՐ ԴԱՌԵԼ
    Ոտնաթաթերի մաշկը կոպտացել, չորացել էր՝ երևի երկար ճանապարհը բոբիկ գնալուց:
    ԲԵՐԱՆՍ Ի՞ՆՉ Ա ԳԱԼԻՍ, ԵՏ ԳՆՈՒՄ:
    Կուլ տված, չարտահայտած հայհոյանքի մասին է խոսքը:
    ՈՏԻՆ, ԳԼԽԻՆ ԱՆԵԼՈՎ՝
    Ոտն ու գլուխը թափահարելով, անփույթ շարժուձևով...

  3. #18
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    էս որ դուք հո՛ հոգիս հանեցիք, ԻՄԸ ԻՆՁ ՀԱՍՑՐԻՔ
    մերը մեզ հասի
    ԻՄԸ ԻՆՁ ՀԱՍՑՐԻՔ- չարչարեցիք, այսինքն՝ իմաստով նույնն է, ինչ որ հոգիս հանեցիք:
    օր. Մինչև գործը գլուխ բերեցինք՝ մերը ինձ հասավ(հոգիներս դուրս եկան, չարչարվեցինք):
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 28.04.2010, 11:08:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (28.04.2010)

  5. #19
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Հենց դռան ճռռոցն իմացան թէ չէ՝ԱՇԽԱՐՔՆ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԴԻՊԱՒ... ՈՒ ԻՐԱՐ ԳԼԽՈՎ ԸՆԿԱՆ:
    Աշխարհն աշխարհով դիպչել-մեծ իրարանցում ընկնել(ժամ. հայերենի բաց. բառարան,հ1,էջ150):
    Հետևաբար՝ աշխարհքն իրար գլխով դիպավ - բոլորը խառնվեցին, իրարանցում ընկավ:

  6. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշդ նշեցիք՝ «ՈչմէկարևմտահայփորձածէմինչևհիմակարդալԱբովեանիերկը»: Գոնէ ես չեմ ընթերցած՝ բացառութեամբ առանձին հատուածները: Սիրով կը փորձեմ չգիտցածս Քանաքեռի բարբառը հասկընալ: Եթէ երկու լումայ դնեմ՝ երանի ինծի:

    1- Այն որ քիչ մը գէր էր ու ճարպոտ, բայց ոտքն ու գլուխը ձեւաւոր էին, ԵՒ ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒԱԾԷՆ (մարմնէ՞ն) ԼԱԹԻ (աղտոտ) ՀՈՏ ԿՈՒԳԱՐ:
    Կամ՝
    1- Այն որ քիչ մը գէր էր ու ճարպոտ, բայց ոտքն ու գլուխը ձեւաւոր էին, ԵՒ ԱՍՏՈՒԾՈՅ ՏՈՒԱԾ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ ՀԱԳՈՒՍՏԻ ՁԵՒՈՎ Կ’ԱՐՏԱՑՈԼԱՐ ՎՐԱՆ:

    2- Երբոր դրան ճռոցը լսեցին՝ ՏԱԿՆՈՒՎՐԱՅ ԵՂԱՆ (իրար անցան):

    3- Մեր խեղճ տանտիրոջ կնկայ հոգին հանեցին ու ոտքի տակ առին:

    4- Մերը [բախտի բաժինը] մեզի հասնի:

    5- Շատերու ոտքերը կաշեգործի աղ դրած կաշիի նման եղած էր: (Կենդանիի մորթը կամ կաշին կ’աղեն, կը ներկեն, դաբաղանիւթեր կը քսեն)

    6- Մինչ ջուր կը բերէին, իւրաքանչիւրին հասաւ իր բաժինը:

    7- Թշնամիիդ գլուխին կրակ կը թափես, եթէ անոր [գուցէ պահել ինչպէս որ է]:

    8-Բարի լոյս տուողի վիզը...

    Նախապէս «լիս»-ը թարգմանած էի լսել, ուրեմն լոյսն է: Հախ միս՝ ողնածո՞ւծ: Բարի լոյս տուողի վիզը ողնածուծէն կոտրի՞:

    9- Անէծք չար սատանային, ի՞նչ խօսքեր կը խօսիմ առանց ուզելու (ակամայ):

    10- Այս պարտքէն ազատածին պէս՝ քիւրտին ըսածին պէս՝ «Աշխարհը ...»:
    Կամ,
    Այս պարտքէն ազատելով եւ քրտական ասացուածքին պէս՝ «Աշխարհը Զեն Կիկոն էր...»:

    11- Հազալով, փռնկտալով, ոտքին ու գլուխին յենելով (ոտքով ու գլուխով յենելով)՝ դուռերը հրմշտկելով ներս մտաւ (դուռի փեղկը, կամ փեղկերը, շրջանակի՞ն կամ պատի՞ն):

    12- Թիւ եօթըն կախարդական է: Եօթը մէջը փուչ (դատարկ, պարապ, անիմաստ, անհամ ու անալի) հեքիաթ:

    13- Գինին թաղելով կը քաղցրանայ, թշնամին ծեծելով կը բարեկամանայ (կը հնազանդի):

    14- Աղասին իրենց տունին մէջ այնպէս էր ինչպէս քչախօս հարսը մը: Ճիշտ է, քիչ մը ոտքի գլուխի շարժուձեւերով բաներ մը ըրաւ (ըսաւ), ատոնք ալ կեղծ բարեկենդանի հնարքներն էին:

  7. #21
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստում են երկար...հազար հրաշք պատմում, մէջը փուչ, ՕԽՏԸ ՀԱՏԻԿ (եոթը հատ ի՞նչ), , ոչ աղ կա, ոչ համեմ:
    Հատիկ նշանակում է ոչ միայն հատ, այլև ցորենի, գարու և այլնի հատիկ: Կարծում եմ, միտքը հետևյալն է ՝...անհամ ՝այն ապուրի նման, որի մեջ ընդամենը յոթ հատիկ կա, ռչ աղն է տեղը, ոչ համեմունքը:

    մերը ինձ հասավ
    Վերևում վրիպում եմ թույլ տվել , պետք է լինի՝ մերը մեզ հասավ:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 28.04.2010, 22:29:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (29.04.2010)

  9. #22
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի՛ բարեկամներ,
    «Վէրք Հայաստանի»-ի արևմտահայերէնի թարգմանութեան աշխատանքը մեծագոյն լրջութեամբ ու հետևողականութեամբ առաջ կը տարուի: Առ այդ շնորհակալ եմ այն նպաստին համար, որ կը բերէք: Սակայն կան անխուսափելի բացեր, որոնց լրացումին համար հարկատու եմ մասնաւորաբար հայաստանաբնակ հայերու, որոնց համար Աբովեանի բառերը, դարձուածները, ասոյթներն ու ոճերը յարաբերաբար մատչելի ու վերծանելի են: Մի՛ մոռնաք, որ եթէ դուք չնպաստէք, ապա ոչ ոք պիտի նպաստէ: Կը խնդրեմ, որ անտես չառնէք հարցումներս, որ ահա ստորև.
    1. Տո՛, լերդս կպավ է՛:
    2. Ոտին-գլխին անել...
    Բայց ի՞նչ կուզե որ աներ, Աղասին իրանց տանն էնպես էր, ինչպեսմեկ հարսը: Ղորդ (ճիշտ) ա, մի քիչ ոտին-գլխին արեց, ամա էն էլ Բարեկենդանի հունարն էր:
    3. Ձեռքը վրայ բերել:
    4. Ձիու ականջը մտած՝ էնպես էր քշում, ԿՐԱԿԻՆ ՏԱԼԻՍ, որ հենց իմանաս՝ թևավոր ղուշ ըլի:
    5. Հենց հարամ ձեռը նրան առավ թե չէ, մեկ ախն էր՝ նրա հոգին: Քաշեց, թուլացավ, իրանից գնաց,ու մինչև դռան շեմը կը բերեին, հավի պես մեկ էլ թրպրտաց:
    6. Էդ ի՞նչ արիր՝ տնով քանդուած. մեր ԴՈՒՌԸ ՇԱՐԵՑԻՐ:
    7. Տղերք, ԷՍՏՈՒՄ մեկ բան կա, գնանք:
    8. Ուրախությունիցը ճչում, ՈՏԻՆ-ԳԼԽԻՆ էր անում:
    Պաշտենք, սրբի տեղ ԳԼԽՆԵՐՈՎԸ ՊՏԻՏ ԳԱՆՔ:
    9. Ինչ ասում են մեզ չի ազդում, չունքիՄԵՐ ՍՐՏԻ ԲԱՆԸ ՉԻ, ՄԵՐ ԼԵԶՈՒԻ ԽՈՍՔԸ:
    10. Էրեսը տեսնենք, լեզվներս նրանց ԼԵԶՎԻՆ ԱՌՆԻ,ականչներս նրանց ձենն իմանա:
    11. Անամոթերեսը կոկած, սվաղած, ՀԱԶԱՐ ԲՆՈՎ, հազար փանջարա (պատուհան) աչքերը դես ու րեն չռած:
    թիւ 11-ի մէջ կը նկարագրուի Եր.անի բերդը. Բ գլուխի առաջին տողերն են:

    * *
    *
    Կանխայայս շնորհակալութիւն բոլոր մասնակիցներուն:

  10. #23
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1 վախեցա, լեղիս ջուր դառավ,
    2 .................
    3. .................
    4. իմա` արագ քշել, ասածի իմաստը փոխաբերաբար նշանակում է, որ ձիու պայտերից կայծեր են թռչում:
    5. ?
    6. դուռը շարել-ը դարձված է նշանակում է տունն ամայացնել, անմարդաբնակ դարձնել, դուռը զմռսել, այս դեպքում կարող է նշանակել ընտանիքը սպանել:
    7.Էստում- էստեղ /բարբառային/
    8. Գլխովը պտիտ գալ- հարգել, պատվել, /հնում, երբ մեծամեծները նստում էին հացի, փոքրավորները կանգնում էին շուրջը, որպեսզի սպասարկեն, չորս կողմը պտտվում էին, դրանից էլ առաջացել է արտահայտությունը, գլխովը պտիտ գալ/



    11-ը ընտանիք, տուն, ծուխ ի նկատի ունի
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. #24
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Մարմնի անդամները անկանոն թափահարել, շարժել:
    5. Վախից հոգին տալու, մեռնելու մասին է խոսքը: Ինչպես, երբ հավի վիզը կտրում են, միանգամից չի սատկում: Մի որոշ ժամանակ թպրտում, շարժվում է, նոր է շունչը փչում:
    10. Իրար հետ խոսենք, զրուցենք...
    9. Սրա մասին կասկածներ ունեմ, բայց երևի ժամանակին արդեն գործածվող աշխարհաբարի ու գրաբարի տարբերությունների մասին է: Հայերենը գրաբարն էր, որ Աբովյանի ժամանակ էլ արդեն գրեթե լիովին մեռած էր՝ մնալով միայն գրավոր խոսքում, ժողովրդին անհասկանալի:Դրա համար էլ՝ մեր լեզվի խոսքը մեր սրտովը չի, մեզ անհասկանալի է:

  12. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Լերդ լեարդ, լերդացած արի՞ւն:
    2. Ոտին գլխին անել ձեռով ոտքն ու գլուխը ծեծե՞լ (զղջալ, մտահոգուիլ, մտատանջուիլ):
    4. Կրակին տալիս փքոցով օդ փչելով կրակը թեժացնե՞լ:
    7. Էստում աստում, այստեղում:
    11. Հազար բնով հազար բունով. բուն < բոյն («տուն»):

  13. #26
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. կետի վերաբերյալ ճիշտ է My World My Space - ի մեկնաբանությունը:

  14. #27
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.08.2009
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի հայրենակիցներ,
    Շնորհաալուլիւն Ձեր մասնակցութեան «Վէրք Հայաստանի»-ի արևմտահայերէնի թարգմանութեան ճիգերուն:
    Ստորև նոր ցանկ մը:

    1. Մէկ գամփռ շուն սայլի ականը թոկած (կապած) [ 740-41]:
    Ի՞նչ կը նշանակէ «ական». սայլի ո՞ր մասն է:
    2. Ոտները կապ քցել (գցել)[ 695]:
    Ի՞նչ է իմաստը այս դարձուածքի:
    3. Մէկ ոսկորագլուխ ծուռը խանչալ (դաշոյն). կամ մէկ հատ, սրած, կոլոլ ( գնդակաձև ոլորած) թուղթ, թեք մէջը (մէջքը) խրած, կապած[ 690]:
    Ի՞նչ է այս «թուղթ»-ը որ այսպէս հաւասարակշռած է դաշոյնը, համադասուած է անոր և իբրև համարժէք առարկայ յիշուած է:
    * *
    *
    Նախորդ հարցարաններէն առկախ կը մնան տակաւին՝
    4. Թշնամուդ գլխին կրակ կ'ածես, թէ որ նրան սի՜...ռը՜...ղ՜ռ...րե՜ս...( 1087-88):
    Ի՞նչ է նշանակութիւնը այս միավանկ յապաւումներուն, որոնք օժտուած են երկարով և կախման կէտերով:
    5. Տակաւին լրիւ չէ բացատրուած «ձեռին-ոտին անել» դարձուածի իմաստը, աւելի ճիշդ՝ իմասները:

    Փակագծերու մէջ դրուած թիւերը «Վէրրք»-ի 2005-ի մեսրոպեան ուղղագրութեամբ հրատարակութեան էջաթիւերն են:,

  15. #28
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի հայրենակիցներ,
    Շնորհաալուլիւն Ձեր մասնակցութեան «Վէրք Հայաստանի»-ի արևմտահայերէնի թարգմանութեան ճիգերուն:
    Ստորև նոր ցանկ մը:

    1. Մէկ գամփռ շուն սայլի ականը թոկած (կապած) [ 740-41]:
    Ի՞նչ կը նշանակէ «ական». սայլի ո՞ր մասն է:
    2. Ոտները կապ քցել (գցել)[ 695]:
    Ի՞նչ է իմաստը այս դարձուածքի:
    3. Մէկ ոսկորագլուխ ծուռը խանչալ (դաշոյն). կամ մէկ հատ, սրած, կոլոլ ( գնդակաձև ոլորած) թուղթ, թեք մէջը (մէջքը) խրած, կապած[ 690]:
    Ի՞նչ է այս «թուղթ»-ը որ այսպէս հաւասարակշռած է դաշոյնը, համադասուած է անոր և իբրև համարժէք առարկայ յիշուած է:
    * *
    *
    Նախորդ հարցարաններէն առկախ կը մնան տակաւին՝
    4. Թշնամուդ գլխին կրակ կ'ածես, թէ որ նրան սի՜...ռը՜...ղ՜ռ...րե՜ս...( 1087-88):
    Ի՞նչ է նշանակութիւնը այս միավանկ յապաւումներուն, որոնք օժտուած են երկարով և կախման կէտերով:
    5. Տակաւին լրիւ չէ բացատրուած «ձեռին-ոտին անել» դարձուածի իմաստը, աւելի ճիշդ՝ իմասները:

    Փակագծերու մէջ դրուած թիւերը «Վէրրք»-ի 2005-ի մեսրոպեան ուղղագրութեամբ հրատարակութեան էջաթիւերն են:,

    1. ական-ը անիվն է
    2. այսինքն չթողել ինչ-որ բան անել, սահմանափակել, նեղ դրության մեջ դնել,
    3-ի մասին դժվարանում եմ ասել, չեմ հիշում հատվածը
    4.
    5.
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (15.05.2010)

  17. #29
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Կոլոլը երևի գլանաձև ոլորած թուղթն է : Եթե նախորդ նախադասության մեջ խոսք է գնում որևէ պատյանի մասին, զուտ տրամաբանորեն, կարծում եմ , որ այդ պատյանում ոսկորագլուխ դաշույնն են դնում, կամ էլ գլանաձև ոլորված կարևոր թուղթ:
    Պիտի կրկնեմ, որ ցավոք, գիրքը ձեռքիս տակ չունեմ, ավելի հստակ պատասխանելու համար:

  18. #30
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տակաւին լրիւ չէ բացատրուած «ձեռին-ոտին անել» դարձուածի իմաստը, աւելի ճիշդ՝ իմասները:

    ձեռ ու ոտ անել- փութալ, ջանալ, աշխատել:
    Ժամ. հայերենի բացատրական բառարան, Եր.1974,հ. Կ-Մ, էջ413:

    Կարծես թե ոտին-գլխին անել արտահայտությունն էլ այս իմաստը ունի:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մաքսայինի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.09.2017, 00:27
  2. Տոռենտների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 745
    Վերջինը: 05.05.2014, 21:51
  3. Պոլիկլինիկաների հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Ֆոտոն, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 06.10.2012, 14:39
  4. Mac-ի հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 1
    Վերջինը: 28.06.2012, 16:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •