Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
Ենթադրենք ես ուզում եմ փոքրիկ խանութ բացել: Հիմա սկզբում դրա համար ես պետք է գնամ իրենց դիմեմ պայմաններն իմանամ, թե ես բացեմ հետո իրենց կանչեմ : Հետո մի բան չեմ հասկանում ես մանրամասն պետք է՞ բացատրեմ իմ եկամուտը տվյալ ապրանքից կամ գործարքից:
Անկախ նրանից, շահույթ ունես–չունես, առաջին քայլը գրանցվելն է։ Նույնիսկ եթե բացասական շահույթով ես աշխատում, պարտավոր ես գրանցվել որպես իրավաբանական անձ եւ դրանից հետո մենակ իրավունք ունես սկսել գործունեություն ծավալել։

Հենց առաջին խոչընդոտը. դեռ մարդը չգիտի, ինչպես կընթանա իր բիզնեսը, արդեն իսկ ստիպված է ժամանակ ու գումարներ ծախսել գրանցվելու համար...

իսկ երբ ասում էի՝ պետք է կիսվես, խոսքը հարկայինի մասին չէր։ Հարկայինը երբեմն ուղղակի գործիք է։
Կիսվելու պահերը ոչ պաշտոնական միջոցներով են դասավորվում