միջին
գոհ եմ
դժգոհ եմ
չեմ օգտվում
Իմ Promo Mix-երը http://r-men.pdj.ru/music/
Hda (19.04.2010)
ժողովուրդ ջան մի հատ հարց տամ էլի.. էս հայ լայնը որ օրը մեջ նոր ակցիայա անում գոնե ինչ-որ մի պայման փոփոխվումա թէ էլի նույն հիմարություննա տարբեր անուններով ..? ոնց կարդացի ոչ մի նոր բան չտեսա բացի 2հատ նոր մոդեմից...
Իմ Promo Mix-երը http://r-men.pdj.ru/music/
սխալ ինֆորմացիա մի տարածի, դրանից ցածր արագություն էլ կա, 128-ը
ես իմ Հայ-լայնի արագությունը իջացրել եմ 128 ու շատ էլ գոհ եմ
ժող ջան, ուղղակի ես մի բան եմ նկատել, որ օբյեկտիվությունից շատ հեռույա՝ որոշ դեպքերում մարդիկ իրանց պարտքն են համարում Բիլայնին ամեն առիթով փնովեն։ ընդ որում ամեն հարկի-անհարկի առիթով։
Hda ջան, խնդրում եմ քո վրա չվերցնես, որ քո գրառման պատասխանի մեջ եմ գրում։
ուղղակի առաջարկում եմ ավելի օբյեկտիվ լինենք՝ լավը ասենք լավա, վատը՝ վատա։ թե չե ստացվումա որ համարյա բոլորը Հայ-լայնով ստանում են ռեալ էն արագությունը, ինչի համար վճարում են, բայց մի մասը էլի դժգոհա, որտև եթե Բիլայննա, ուրեմն պետքա մի անուն կպցնեն։
Ուրիշ պրովայդերներ իրանց խոստացածի 10 տոկոսն են ապահովում, բայց որոշ մարդիկ համարում են, որ լավն են, որտև ... (ինչ-որ մի պատճառ գտնում են, հիմնականում ոչ տեղին)։
Նենց տպավորությունա, որ եթե նույն Հայ-լայնը մի 5 անգամ վատ որակով ՄՏՍ-ը տար, դժգոհողների քանակը մի 10 անգամ ավելի քիչ կլիներ![]()
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Լսիր վ,գոնե դու միխ խոսա օբյեկտիվությունից,ինչքան հիշում եմ գոհ ես Բիլայնից,մի հատ քաղաք դուրս արի տես մարդիկ ինչ են խոսում,չհասկացա եթե քո մոտ լավա,նշանակումա ծառայությունը ամեն տեղ լավա?Ես երբ բողոքում եմ Բիլայնից չի նշանակում որ մենկա իմ մոտ վատա,շատերը խնդիրներ ունեն,ընենց որ .........
Toki wa kane nari.
Время - деньги
ՀայԼայնի լավ ու վատը ոնց որ կլինիկական մահ տանող մարդու կարդիոգրամմա լինի: Մեկ նորմալ աշխատումա, երեկոյան պուլսը ահագին ցածրա լինում, դե իսկ երբեմն ընդհանրապես սկսվումա կլինիկական մահ` այսինքն ուղիղ գիծ 0 նշագծի վրա: Դա դիտարկվումա մասնավորապես սրտի վրա օպերացիաներից հետո (սա կոչվումա ակցիա), ու օրեր, շաբաթներ են անհրաժեշտ վերականգնվելու համար հերթական ակցիայից:
Իսկ էս թեմայում մարդիկ գրում են, երբ որ ինչ որ բան այն չէ, ու ուզում են հասկանալ իրենց մոտ է միայն այդպես թե ոչ, գումարած դրան լիցքաթափվում են Բիլայնի հատընտիր մասնագետների հետ շփումից ինչպես նաև նույն էջը 10 անգամ refresh անելուց հետո տեսնելու ընթացքում կուտակված բացասական էներգիայից:
Իսկ եթե ամեն ինչ գոնե հարաբերականորեն լավա, ապա այս թեմայի վրա սկսում է փոշի նստելՀո հատ հատ չենք գա գրենք "Բայց էս ինչ լավա..."
Իսկ Բիլայն-Արմենթելի վարկանիշը այնքան ցածրա, որ մեկ մեկ ոտի տակա ընկնում նույնիսկ: Իսկ դա պատահական չէ, քանի որ մարդիկ բավական լավ հիշողություն ունեն:
Ինչ մնում է մնացածի տրամադրած որակյալ ու անորակ ծառայությունների վերաբերյալ արձագանքներին, ապա դա կրկին գալիս է ընկերության նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Էն որ ասում են աչքը դուրս գա անունը դուրս չգա...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
նախ տոնդ փոխի ու ինձ մի թելադրի, որտև ինչ-ինչ, բայց ոչ ոք ինձ չի կարող մեղադրել օբյեկտիվ չլինելու մեջ։
Բիլայնից գոհ եմ, որտև ինձ մատուցում են էն ծառայությունը, ինչի համար վճարում եմ՝ ինչի՞ պետքա դժգող լինեմ որ։
Նույն պատճառով էլ գոհ եմ ՄՏՍ-ից։
Օռանժից գոհ չեմ, որտև խոսալու ընթացքում կտրտումա տան մեջ։
Յուքոմից շատ գոհ եմ իրանց առաջարկի համար, բայց դժգոհ եմ որ մեր մոտ դեռ չեն միացրել...
Հուսով եմ գրածիս միտքը հասկացար որնա՝ եթե գոհ եմ, ապա ինչ որ պատճառով եթե դժգոհ եմ՝ էլի ինչ որ պատճառով։
քեզնից էլ լավ գիտեմ, որ մարդիկ կարողա լինեն, որ իրանց կապը վատը լինի ու դժգոհելու պատճառ ունենան, բայց եթե ուշադիր կարդաս, իմ գրածը վերաբերվում էր էն մարդկանց, ով ստանումա նորմալ ծառայություն ու դրանից հետո անունա կպցնում Բիլայնին։
Օրինակ եթե դու վերցրել ես 256 Հայլայն ու էդքան էլ քեզ ապահովում են, էլ ինչից ես բողոքու՞մ։
Ամեն դեպքում արի թարգենք ես բանավեճը, որ օֆթոփի չվերածվի, իմ գրածը կարծում եմ ֆորումի անդամները լավ էլ հասկացան ինչինա վերաբերվում, ոչ ոք թող անձնապես իրա վրա չվերցնի
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
ministr ջան, քո գրառումները միշտ էլ օբյեկտիվությամբ են աչքի ընկել։ իսկ եթե կապդ լավը չի, բնականաբար պետքա գրես, թե չէ իրոք ֆորումի իմաստը կորումա։
իմ մոտ էլ որ տենց կարդիոգրամմա լիներ, ես էլ կգրեի ու բոլորին խորհուրդ կտայի հեռու մնալ
Հայլայնից։ հիմա էլ ծանոթներիս չեմ առաջարկում Հայ-լայն, որտև որոշ մարդկանց մոտ իրոք վատա կապը։
Բայց դե ես չեմ էլ բողոքում իմ կապից, որտև իմ մոտ լրիվ նորմալա։
ասածս էնա, որ իրոք Բիլայնի անուննա դուս եկել, ու որոշ դեպքերում եթե կապը լրիվ ընտիրա, մարդիկ էլի բողոքում են։
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
ministr (19.04.2010)
6 ամսից ավելա իմ մոտ խնդիր կա գծի հետ կապված ամիսը մեկ մեկը զանգում հարցնում են ինչ խնդիրա ձեր մոտ... ՞ բայց անկեղծ եմ ասում արդեն հոգնել եմ համ իրանցից համ իրանց զանգած մասնագետներից քանի որ ոչ մի փոփոխություն չկա... հիմա ես ոնց կարամ ծանոթներիս հայլայն խորհուրդ տամ երբ իմ մոտ խնդիր կա ու իրանք էտ խնդիրը չեն փորձում լուծեն... էսի էն պահնա որ ասում են 100ից մեկի մոտ խնդիր կա ուրեմն ոչինչ.. չի ուզում թող ուրիշից օգտվի.. մեկա էն 99 հոգին ես ունեմ...
Իմ Promo Mix-երը http://r-men.pdj.ru/music/
ես արդեն մի 3 շաբաթ կլնի ոնց-որ ստաբիլ ա բայց ծանոթս կենաց մահու կռիվ էր տալիս ,երևի մի 4 անգամ ատեսից տուն մարդ ա եկել լարերը ստուգելու համար վերջին անգամ պատճառ բռնեցին որ մոդեմի և լարը սպլինտերի մեջ 5 մետրից ավել երկարություն պետքա չլինի ,վերջում պարզվեց ինչ-որ սլոտը լավ չեր աշխատում փոխեցին հիմա դեռ չի բողոքել
Glory GloryMan United
Իմ Promo Mix-երը http://r-men.pdj.ru/music/
հիմա ասեմ ինչից եմ բողոքում, իսկապես ինչ խոստանում են այն էլ անում են, բայց միիի մեեեեեեծ բայց, անձամբ ես յութուբ շաաաաատ եմ մտնում, ու էդ կազյոլները ոնցոր ինադու ընենց անեն որ յութուբից ինֆորմացիան շաաատ դանդաղ գա։ Իմ բողոքը առայժմս սա է , մեկ էլ իրանք օգտագործում են իրանց հասանելի լինելու արտոնոթյունները ու տալիս են տանկ գնով ցածր արագությամբ կապ։ Իսկ տորրենտից կամ էլ ուղղակի դաունլոդ որ անում եմ, ահագին լավ էլ ինֆոն գալիսա։
Helios (20.04.2010)
Helios (20.04.2010)
Այս պահին թեմայում են 11 հոգի. (0 անդամ և 11 հյուր)
Էջանիշներ