Jarre (09.04.2010)
Lord (10.04.2010)
պատժել օրենքի սահմաններում![]()
սենց էլի .. ջանսաղություն ...
Ես էլ այն կարծիքին եմ, որ ամեն արարք ( վատ իհարկե), պետք է անպատիժ չմնա: Բայց այստեղ անպայման բաղկացուցիչ մաս եմ համարում հասրակության բոլոր անդամների հավասարությունը: Եթե կա մի շերտ, որը կարող է խուսափել պատժից, ուրեմն իմ կարծիքով չպետք է պատժվեն նաև մյուսները: Եվ դրանից է, որ հիմա ես շատ ներողամտորեն եմ նայում մեր հասարակության մեջ գոյություն ունեցող հանցագործներին: Եվ շատ հաճախ կարծես դեմ եմ նաև գողի ու գրպանահատի պատժին, որովհետև ավելի մեծ հանցագործներ չեն պատժվել...
Բայց նույնիսկ այս պարագայում ինձ համար գոյություն ունեն հանցանքի տեսակներ, որոնց համար նույնիսկ կողմ եմ ինքնադատաստանի...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Magic-Mushroom (10.04.2010)
Սովորաբար մարդիկ բոլորն էլ էգոիստ են և բնականաբար յուրաքանչյուրի մոտ էլ, երբ ինչ-որ բան իր շահերից չի բխում և իր բարության դիմաց ստացել է վատություն, անպայման հոգու խորքում պատժելու կարիք ունենում է: Իսկ արդեն մարդու ներքին խառնվածքից կախված նա կամ պատասխանում է նույն զենքով կամ էլ հակառակը:
Բացարձակ բարի մարդիկ գոյություն չունեն, ըստ իս, յուրաքանչյուր մարդ բարի է ինչ-որ մի սահման հասած…իրավիճակը մարդուն կարող է դրդել ամենանողկալի քայլերին, իր ես-ի պաշտպանության համար, հետևաբար մեղադրել մարդուն վատություն անողին առանց պատճառները փնտրելու սխալ է…ստացվում է պարադոքս, ներիր քանի որ նա իր անձնական շահերից է նման բան արել, բայց քո արժանապատվությունը ոտնահարվել է կամ դու վիրավորված ես հետևաբար պետք է նույն եղանակով վարվես…
Ըստ Աստվածաշնչի մարդ պետք է ընդունակ լինի ներել, բայց քանի որ բոլորը չեն շարժվում այս կանոնով մարդիկ միշտ էլ իրար չեն կարողանում ներել….իսկ ով էլ ունի ներելու կարողություն հասկանում է, որ դա իրեն չի փրկում զոհի դերում լինելուց…
Ժունդիայի (16.04.2010)
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Gayl (12.04.2010)
Բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ սխալներ ենք գործում, բայց ուրիշի սխալները ներելը դա թույլություն է, ենթ մի անգամ ներես ու չպատժես, ապա այդ մարդը արդեն ամեն անգամ նույն բանը նորից և նորից անելու է և պետք է ուշադիր լինես ուրիշի հանդեպ նյուն բանը անելուց չպատժվես: Բայց եթե դու էլ չպատժես մի բան հաստատ է ամեն մի քայլ իր հետևանքներին է բերում մեղավորը ամեն դեպքում պատժվում է:
Ժող ջան իմ կյանքի մերջին իրադարձությունները հաշվի առնելով կարծիքս փոխեցի,միանշանակ պատժել,քանի որ մարդկանց լավություն չի սազում,լավություն էս անում հետո իրանք նույնը չարությամբ քեզ են վերադարձնում,մարդիկ սադոմազոխիստներ են իրանք սիրում են,որ ինչ որ մեկը նրանց պատժի![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Gayl (12.04.2010)
Իմ կարծիքով ներելը չներելուց լավ է, առաջինը այն պատճառով, որ բոլորս էլ սխալվում ենք:
Եթե մարդը անկեղծորեն զղջում է, չներելու իմաստը որն է:
Եթե չի զղջում, դարձյալ ներել, բայց դիմացինի սխալը բացատրելուց և ցույց տալուց հետո, կզղջա, իր գործն է, չէ, էլի իր գործն է, իսկ իմ գործը ներելն է, քանի որ ներել կարողանալով պահպանում ես ամենաթանկը` հոգու խաղաղությունը, իսկ բարիով հատուցելը ավելի արդյունավետ է նաև սխալվողի համար:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней

Պատիժը չի կանխում հետագա մեղքը/սխալը/արարքը` զղջալու կամ հասկանալու տեսակետից: Առավելագույնս այն կարող է ներշնչել վախ, այն էլ` առժամանակ: Մարդը եթե մի անգամ կատարել է տվյալ մեղքը/սխալը/արարքը, առիթի դեպքում հակված է այն կրկնելու, ու ոչ մի պատիժ էդ հարցը չի լուծում: Բայց պատիժը սրում է մարդու ինքնապաշտպանությունը` հետագայի համար: Մինչդեռ ներելը թուլացնում է, ինչն, անխոս, մեծ շնորհ է:
Arqimed (24.05.2010)
Ներելը ճիշտ բան է: Եթե ինչ-որ մեկը ինձ վատություն անի, ես էլ նրան նույն ձևով պատասխանեմ, այսինքն` վրեժ լուծեմ, կստացվի որ նրանից ոչ մի բանով լավը չեմ: Սխալ գործածը երբեք չի գիտակցի իր սխալը, ընդհակառակը` չարիքը չարիք կծնի: Իսկ եթե ես նրա արած վատությանը լավությամբ պատասխանեմ, նրան գոնե մտածելու տեղիք կտամ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ