Այսօր գործերով Երևանում էի, մտքովս անցավ, զանգեցի Ակումբի ընկերներիցս մեկին, բա` հանդիպման չես գալի՞ս, տեղյակ չէի հանդպման մասին, բայց ասեցի՝ գալիս եմ: ԿԳԴ-ի ցուցահանդեսին էինք գնում: Եղոյանի, Դավիդուսի, Վորլդի, Միքոյի մասին չեմ պատմում, որովհետև տպավորությունս իրենցից առաջինը չէր, նրանք այն մարդիկն են, ում հետ հա կուզեմ էլի ու էլի հանդիպել:
Ամենամեծ տպավորությունս Վելվետն էր, որովհետև ես կարծում էի, թե նա շիկահեր է, իսկ պարզվեց, որ ընդհակառակը
Ինչուիկի ու Ագնիի հետ ավելի երկար զրուցելու հնարավորություններ եղան, ու չգիտեմ, թե իրենցից որին եմ սիրահարվել
Լուսաբերից սպասում էի, որ հենց ինձ տեսնի, կծիծաղի, էն էլ չէ, երևի ռեալում էդքան ծիծաղալու չեմ, որքան վիրտուալում
Մի քիչ էլ տղաներիցՌայադերը դե ինձ չնկատեց
, Արիացին էլ, տնաշենը էդ ինչքան ա խոսում, չթողեց մեկը մի բառ ասի, տըտըտըտը, այ տղա, էդքան կխոսա՞ն
Մի աղջիկ էլ կար, իր գալու ժամանակ հեռախոսով էի խոսում, հետո ասացին Խային ա, բայց հետը չեմ շփվել
Ամենաքիչը հնարավորություն ունեցա ԿԳԴ-ի հետ շփվելու, ես իրան ավելի մեծ էի պատկերացնում, հեռվից տպավորությունս այն է, որ հրաշք էր, դե բոլոր ստեղծագործող մարդիկ էլ հրաշք են լինում, դժվար սխալված լինեմ![]()
Էջանիշներ