Ղրղըզները ավերում են դիվանագիտական քաղաքը
Հարյուրավոր երիտասարդ ղրղըզներ պարզապես ջարդուփշուր են անում Բիշքեկի հարավում գտնվող դիվանագիտական փոքր քաղաքը: Այդ քաղաքում են գտնվում դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների նստավայրերը, ինչպես նաև Ղրղըզստանի կառավարության նախկին ղեկավար Դանիյար Ուսենովի տունը։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։
«Ամբոխը ավերում է բնակելի տներ, մենք փորձում են կասեցնել նրանց գործողությունները և դուրս մղել ամբոխը դիվանագիտական քաղաքից»,- նշել է ժամանակավոր կառավարության կողմից նշանակված Բիշքեկի ռազմական պարետ Տուրատ Մադալբեկովը։ Ըստ վերջինիս՝ տուժածներ և զոհեր չկան։ Միևնույն ժամանակ, ականատեսների խոսքերով՝ քաղաքում սկսվել է կողոպուտ։
Բացի այդ, ականատեսների համաձայն՝ մարդկանց մի մեծ խումբ շրջափակել է Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության շենքը։
Նշենք, որ ապրիլի 10-ին Ղրղըզստանում հայտարարված է Ազգային սգո օր` ի հիշատակ իշխանափոխության ընթացքում զոհվածների։
Էջանիշներ