Ի դեպ, ղրղզները բավականին հին ազգ են են և առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. 201 թ-ին:
Բացի այդ, մի ժամանակ նրանք ունեցել են հզոր քոչվոր-կոնֆեդերացիա (տափաստանային հասկացությամբ, լիարժեք պետություն) ու գրեթե մեկ դարի չափ "ռուլիտ են արել" տափաստաններում: 840 թ-ին վերելքի մեջ գտնվող ղրղզները ոչնչացրեցին ճգնաժամում հայտնված Ույղուրական խաքանությունը և հասան գերիշխանության մինչև 924 թ-ը:
Կարծես վատ չի, հը?
Հ.Գ. Ասեմ, չեք հավատա, բայց հենց ղրղզների պատճառով է, որ հունգարացիները հիմա ապրում են Եվրոպայում: Հզորանալուց հետո ղրղզները "հիշեցին հին հաշիվներ"-ը ու այնքան ճնշեցին մադյարներին, ներկայիս հունգարացիներիո ւղղակի նախնիներին, որ սրանք, թողնելով հայրենի տափաստանները, շարժվեցին դեպի արևմուտք և, անցնելով ներկայիս Ղազախստանի հյուսիսով ու Ուկրաինայի տարածքով, 9-րդ դարի կեսերին հայտնվեցին... Արևելյան Եվրոպայում: Բաաա, ու հիմա հունգարացիները "եվրոպական ազգ են", իսկ ղրղզները... ասիական: Իրոք, որ անմեկնելի են աստծո ճանապարհները...
Էջանիշներ