User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 579 հատից

Թեմա: Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ղրղըզստանը՝ հեղափոխության շեմին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը աչքիս կանեփների հեղափոխություն կկոչվի. Տրիբուն ձյա, ձեն հանի իմանանք լավ ես:
    Ապեր լավ եմ .. բայց հատուկ բոլորի համար, որպես ականատես ու էս երկիրն ու ժողովրդին լավ իմացող մեկը ուզում եմ հատուկ շեշտել.

    ԿԻՐԳԻՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԻ ԷԼ ԵՂԵԼ

    Կիրգիստանում ամենսովորական սեփականության բաժանում ա տեղի ունենում մոնղոլական առանձին կլանների ու ցեղերի միջև ու դա բնականաբար ուղեկցվում ա թալանով ու ջարդարարությամբ: Կիրգիստանը դարերով, մշակութային ու թնիկ առումով բաժանված է եղել երեք մասի - հյուսիս, հարավ և Բիշկեկ: Բիշկեկը մնացած բոլորի համար ընդամենը մի վայր ա, որտեղ գտնվում են ադմինիստրատիվ շենքերը ու խանութներ ու առևտրի կենտրոններ, որոնք ժամանակ առ ժամանակ պետք ա թալանել: Սա առաջին դեպքը չի, ու վախենամ վերջին էլ չի: Ակաևից հետո իշխանությունը իրենց ձեռքն էին վերցրել հարավի՝ Օշի ու Ջալալ-Աբադի կլանները (դեմոկրատական ուժերի մասին խոսք չկա, սրանք ընդամենը կլաններ են): 2005 թվականին հարավցիները ավիրեցին ու թալանեցին Բիշկեկը: Հիմա էլ հարավցիներից դժքոհ հյուսիսցիները գրավեցին ու թալանեցին Բիշկեկը: Այնպես որ համեմատությունները Հայաստնի հետ ու եզրակացությունները, որ Երևանում է կարող նույն բանը տեղի ունենալ, տեղին չեն: Տարբերությունը միայն այն է, որ 2005-ին Ակաևը փախավ Մոսկվա, իսկ հիմա Բակիևը չի ուզում փախնել ու տեղ էլ չունի փախնելու, ու հիմա հարավում ձևավորում է ջոկատներ Բիշկեկի վրա գրոհելու համար: Գումարած, ես երկիրը ոչ ոստիկանություն ունի, ոչ էլ բանակ: Այսինք, եթե նույնիսկ իշխանությունը վերցնում ես, լուրջ ուժային մարմիններ չկան, որոնց որևէ մեկի կողմն անցնելը կարող է որոշիչ նշանակություն ունենալ: Փոխարենը կան անսկզբունքային սարեցի քոչվորներ, որոնց համար մեկ է թե ում կողմից են, միայն իրենց թալանելու հնարավորություն տրվի:

    Բոլոր նրանց, ովքեր համեմատություններ են անցկացնում Հայաստանի ու Կիրգիստանի միջև, խորհուրդ եմ տալիս համեմատել Հայաստանը Թաիլանդի հետ, որտեղ էս պահին ընդդիմության կտրուկ գործողությունների արդյունքում նույնպես հեղափոխություն է տեղի ունենում, բայց առանց Բանգկոկը ավիրելու:

    Էս պահի դրությամբ, անհայտ է թե իչ կլինի, բայց սպասվում է երկրորդ բարդ գիշերը: Անկեղծ եմ ասում, Աստված պահապան Բիշկեկին: Էս երկու օրվա մեջ ահավոր բաներ եմ տեսել, ոչ մի հեռուստատեսություն ու ինտերնետ չի կարող էտ ամեն ինչը փոխանցել:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.04.2010), davidus (08.04.2010), Elmo (09.04.2010), Mephistopheles (08.04.2010), Rammer (08.04.2010), REAL_ist (08.04.2010), Բիձա (08.04.2010), Ժունդիայի (08.04.2010), Վիշապ (08.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կոռուպցիոն բացահայտումներ թավշյա հեղափոխության շնորհիվ
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 383
    Վերջինը: 16.09.2020, 20:32
  2. Թավշյա հեղափոխության հետ կապված թեմաների ցանկ
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.06.2018, 14:00
  3. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.06.2016, 15:04
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2010, 13:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •