Լավ օրա: Անկեղծ ասած չեմ խաբել, էտ իմ մոտ էտքան էլ լավ չի ստացվում: Բայց ինձ մի անգամ են լավ խաբել... էնպես էի հավատացել... ու խաբողն էլ քույրս էր: Առավոտ կանուխ զանգեց ու ուրախացած ասեց, որ եղբայրս տոմսերը վերցրել է գալիս է: Ուրախությանս չափ ու սահման չկար: Ամբողջ օրը հրճվելով ման եկա... որ երեկոյան չասեցին ապրիլի 1-ն ա, ոնց որ սառը ջուրը լցնեն գլխիս: Քիչ էր մնում սպանեի քրոջս...
Իսկ ծանոթներիս հետ կատարված ամենահիշարժան ապրիլմեկյան դեպքը կապված է հարեւանուհուս հետ: Փողոցով անցնելու էտ խեղճը 5000 դրամանոց է տեսնում: Կռանում ա որ վերցնի տեսնում ա փոխը գնաց: Մտածում ա՝ քամի է, նորից ա ձեռքը մեկնում վերցնելու տեսնում ա էս փոխը գնում ա: Մեկ էլ կողքի ծիծաղների վրա գլուխը բարձրացնում ա ու ի՞նչ տեսնի... երեխեքը էտ 5000-ից թել են կապել ու քաշ են տալիս...
Ժպտացեք, ժպիտը գեղեցկացնում է ձեզ...![]()
Էջանիշներ