Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում տոնելու են ծիծաղի...խաբելու օրը... Այդ օրը բոլորը խաբում են մեկը մյուսին ..ոչ ոք իրավունք չունի նեղանալու... Եկեք խորհուրդներ տվեք.. ինչպե՞ս խաբենք մարդկանց որ հավեսով լինի... քանի՞ մարդու եք խաբել, ինչպե՞ս... Սկսեմ ինձանից...
Ամենահիշարժաններից մեկը. ընկերներիցս մեկը` Արմենը տան վարձի գումարը տալու նպատակով մյուս ընկերոջիցս` Դավիթից կլորիկ գումար էր վերցրել, մինչև որ տանից գումարը տեղ հասներ: Ապրիլի 1-ի առավոտյան զանգահարում եմ Արմենին ու ասում, որ այդ գումարը շտապ պետք է Դավիթին, պարզապես ինքը չի ուզում այդ մասին անձամբ քեզ ասել: Դե արի ու շտապ 35000 դրամ ճարի, հիմա որտեղի՞ց ճարի, որ պարտքը վերադարձնի: Արմենը մի քանի իր ընկերներից քիչ-քիչ գումարներով հավաքում է 30000 դրամ ու արդեն երեկոյան «վախեցած» զանգահարում ինձ: Ու հենց այդտեղ հեռախոսը պատասխանում է Դավիթը ու ասում Շնորհավոր Ապրիլի 1
ՀԳ: Ասեմ որ 20 րդ դարի ամենահայտնի կատակը դա BBC -ի արած հայտարարությունն էր այն մասին, որ Շվեցարիայում շնորհիվ ձմեռային բարենպաստ եղանակի գյուղացիները ստացել են ..Մակարոնի առատ բերք...
Հայտարարությունը շատ բուռն արձագանք է գտնում Անգլիայում...հեռուստատեսության հեռախոսները պայթում են զանգերի տարափից...բոլորը խնդրում են բացատրել, թե ինչպես անել Մակարոն աճեցնելու համար...
Հաճախ ժպտացեք





Մեջբերել
Լավ օրա: Անկեղծ ասած չեմ խաբել, էտ իմ մոտ էտքան էլ լավ չի ստացվում: Բայց ինձ մի անգամ են լավ խաբել... էնպես էի հավատացել... ու խաբողն էլ քույրս էր: Առավոտ կանուխ զանգեց ու ուրախացած ասեց, որ եղբայրս տոմսերը վերցրել է գալիս է: Ուրախությանս չափ ու սահման չկար: Ամբողջ օրը հրճվելով ման եկա... որ երեկոյան չասեցին ապրիլի 1-ն ա, ոնց որ սառը ջուրը լցնեն գլխիս: Քիչ էր մնում սպանեի քրոջս...
Հլը թող գործի գա, տեսնենք ինչ ռեակցիա կտա 



ինձ մի տոննա սուտ փչեցիր
Ետ րոպեին որ կողքս լինեին 2-ին կսպանեի
Թողնեիր մարդիկ մի հատ լավ շոկի մեջ ընկնեին նոր կասեինք 
Էջանիշներ