Ապշում եմ այստեղի որոշ մտքերից։ Մասնավորապես այն մտքերից, որ ասում ենք կարգավորում, կամ լուծում՝ հասկանում ենք հողերի հանձնում։ Ինչ–որ մեկը կաթացրել է, որ հողեր հանձնելով լուծվում է Ղարաբաղի հարցը ու մենք խաղաղության օրրան ենք ստանում ու դրախտի դռները բացվում են հա՞ մեր առաջ

Դուք նախ և առաջ ուշադրություն դարձրել ե՞ք, որ հայերս խոսում ենք
միայն հողեր հանձնելուց դա համարելով փոխզիջում, իսկ ազերները խոսում են
միայն հողեր ստանալուց ու դա համարում են փոխզիջում։ Որևէ մեկը կարո՞ղ է մեջ բերել ադրբեջանից որևէ մեկի խոսք, որը ասում է, թե այսինչ հողը պետք է զիջել հայերին։ Ինձ թվում է հայերս հիմա մեր հիմարագույնությամբ տարածաշրջանում առաջին տեղում ենք, կարող ենք հպարտանալ

Կարծիքներ են թնդում, թե հարց լուծելու միակ ձևը հողեր հանձնելն է։ Ուրիշ ձև չկա ախպեր։ Բայց ասենք անցյալ դարի վերջին հայկական հարցը լուծվեց հայերին կոտորելով, բայց դե մենք որ կոտորվում ենք, դա նորմալ է, բայց դե մենք հո չե՞նք կոտորելու կամ պատերազմելու, մենք քրիստոնյա հինավուրց խաղաղասեր ազգ ենք, բա մեզ պալոժ ա՞…
Կարճ կապեմ. ներկա դրությամբ առանց Ղարաբաղի անկախությունը ճանաչելու, նիսյա ստատուսի դիմաց հողեր հանձնելը դա էշության գագաթնակետն է, հիմարության վերին աստիճան, տխմարության սահմանային վիճակ, ավելի տխմար բան երևի թե կարելի է պատկերացնել, որ օրինակ Հրազդան գետը լրիվ բացենք Սևանը ցամաքի, որ տեղում դաչա սարքենք, կամ ասենք Խոսրովի անտառը պաժառ տանք, որ ձմեռը տաք լինի, կամ ասենք Արագած լեռը տրաքացնենք, որ սամալյոտները հյուսիսից պասադկա անեն Զվարթնոցում, որ Զվարթնոցը դառնա միջազգային այրոպորտ։ Է միանգամից սաղ սահմաններից զորքերը եկեք հանենք, որ սաղ աշխարհը հավատա, որ մենք խաղաղություն ենք ուզում ու հեչ էլ ագրեսոր չենք, մի խոսքով ապացուցենք, որ սիրում ենք։
Ուրեմն զորքը հենց հանեցինք, որ Ադրբեջանը զոռով պրովոկացիա չսարքի, պատերազմը իրեն իրեն կստացվի, որովհետև «փուլային տարբերակ» կոչվող իլյուզիան հետևյալն է՝ Հայաստանը հետ է քաշում զորքերը և կողմերը շարունակում են բանակցությունները Ղարաբաղի վերջնական ստատուսի համար։

Ու ամենայն հավանականությամբ իրար լեզու չեն հասկանում, բայց Ադրբեջանը արդեն առավելություն ունի դիրքերի առումով։
Սերժ Սարգսյանը նիսյա ստատուսի համար նաղդ հողեր հանձնելու իր բազմակի բլթոցներով, ինքզինքը զինվորական տրիբունալի առաջ կանգնելու համար կատարյալ հիմքեր է ստեղծել։ Իմիջայլոց Լևոնի հրաժարականի թեման էլ նույն խնդիրն էր։ Մենք պարզապես մեր թուլամորթությամբ Ադրբեջանին կոմրոպիսների գնալու հնարավորություն չենք տալիս, այլ զորով ասում ենք, որ ախպեր առ սաղ քեզ, մնացածն էլ հարձակվիր պատերազմիր և կստանաս։
Էջանիշներ