Այո - չկա մեկը, որ կարող է առանց հողերը հանձնելու հարցը լուծել
Ոչ - այլ լուծում կա քան հայկական հողերի առևտուրը
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Դիպուկ օրինակներ այն մասին, որ չպիտի մոռանանք ում հետ գործ ունենք ու քանի անգամ ենք արդեն փոխզիճչել ու մեկ է ավելի են երես առել։մեր հակառակորդը 1993 թվականին համաձայնվել է փաստաթղթեր ստորագրելու, նորից նույն 93 թվականի դեկտեմբերին պատերազմ սկսել: Նորից 94 թվականին երբ սկսել է պարտվել, նորից գնացել է փաստաթուղթ ստորագրելու: Սա է մեր հակառակորդը: Մենք պետք է գիտակցենք, ամոթ չի իմանալ ու ճիշտը ասել, ոչ թե իլյուզիաներով տառապենք ասենք, որ վաղը պայմանագիր են ստորագրելու, խաղաղություն է լինելու: Լուրջ չի մի քիչ”, հայտարարել է Սամվել Բաբայանը: Նա հայտարարել է, թե մեր տարածաշրջանում դեռեւս պատմական ժամանակներից է ակնհայտ դարձել, որ լեզվով չի լինում ոչինչ եւ ամեն ինչ պարտադրելու վրա է:
Չնայած Բաբայանը ճիշտ է նկատում, որ էլի պիտի պարտադրենք թուրքերին ու ոչ թե հետները սիլի բիլի անենք, բայց ցավող նա համարում է, որ միակ ուղին հերդական պատերազմով ինչ որ բան պարտադրելն է, ինչը արդեն ասել էի, նույն կարճաժամկետ էֆֆեկտը կունենա ու հարցը էլի չի լուծի։
Եթե մենք ի վիճակի չենք միջնորդներին համոզել, որ հայ ազգի իր հողերում գոյության, իշխելու, ընտրվելու ու ընտրելու իրավունքը պարտադրեն թուրքերին ապա անկասկած մնում է զինվել ու պաշտպանվել։
Բայց ես դեռ հույս ունեմ, որ ԱՄՆներն Եվրոպաներն ու միգուցէ երբևիցե և Ռուսաստանները դրան մի օր կգան իսկ մեր իշխանավորները կթարգեն թուրքերի հետ սիլի բիլիները ու լուրջ մարդկանց հետ կբանակցեն ու նրանց կփոխզիճեն ով ի վիճակի է նման գարանտիաներ հայ ժողովրդին տալու և ոչ թե թուրքերից կարգավիճակ, սահման, տրասսա կակընկալեն....
Կրկնվեմ - ցանկացած հայ ազգի լեգիտիմ ներկայացուցիչ ստիպված է լինելու զիճել, հարցը միայն նրանում է որ ԷԺԱՆՈՎ չզիճես ու կարևորը նրան ով փոխարենը քեզ առաջարկելու բան ունի։
Թուրքերից մենք սպասելիք չունենք....
Վերջին խմբագրող՝ voter: 30.03.2010, 14:10:
Էլի նույն օրինակին ենք գալիս, որ բազմաթիվ անգամ ասել եմ - մի կատակեք, վիճակը Հայաստանում անտանելի է ու իրականում մարդկանց հոգեկան վիճակն այնպիսին է, որ եթե Ճապոնյանին ձիճվելու լինեն մարդա մի 50-100 հազար դոլլարի դիմաց հաստատ կզիճվեն Հայաստանից կգնան սախով...
Ինչ ենք անելու դրանից հետո՞
Կրկնվեմ օրինակը, որով կարելի է զգալ Հայկական պետականության անդունդի առաջ կանգնած լինելը …
Դա երևում է նրանից, որ եթե ամեն Հայաստանյան ընտանիքի 200 000 $ տան Հայաստանից հրաճարվելու ու քոչելու դրսում ապրելու իրավունքով, բոլոր մնացած միլլիոն ընտանիքը եթե չէ էլ, բայց կեսը հաստատ կքոչեն։
Այսինքն Հայաստանը հիմա 200 Միլլիարդ դոլլար արժի։
Ի դեպ Հունաստանի ու Եվրոի փրկության համար միջազգային արժույթային հիմնադրամը այս օրերին 250 միլլիարդ է հատկացրել ու դա դեռ հույներին պիտի տան, որ իրանք մնան իրանց երկիրում, բայց ուղղակի պիտի աշխատեն հետ տան։
Հայկական պետությունը այդքանից քիչ գումարով կարելի է ուղղակի ԱՌՆԵԼ ու դատարկել....
Ինչու է այդպես, պարզ և հասարակ, Հայկական պետականություն գոյություն չունի, ընդահմենը որոշ անռանձին անձանց բախչեն է, որտեղ մի քանի միլլոն հայ ազգի պատանդ են պահում ու նրանք էլ հուսահատ պատրաստ են ուրիշին ստրուկ դառնան եթե նրանց ավելի լավ պահեն։
Կարճ ասած Թուրքերը կոնկրետ գին ու փող են առաջարկում Արցախի դիմաց, սկզբից Քելբաջար ու Ֆիզուլի հետո պարզ է ամբողջ Արցախահայությանը կառնեն, կգայթակղեն, կամ կստիպեն հեռանան ուրիշ տեղ իրենց համար ավելի լավ պայմաններ ստեղծելով...
Հայությունը մի կողմից պիտի հասկանա, որ ինչ որ առևտրի մեկ է պիտի գնանք, եթե ամեն ինչ կորցնել ու ինքնասպան չենք ուզում լինել։
Բայց հարցը նրանում է, ում ենք պատրաստվում վստահել մեր անունից առևտուր անել....
Վոտեր ջան, էս ինչ մեծ-մեծ թվեր ես կրակում՞:
Որ մարդա իրա տան մի մետրին $200 տաս, գումարած մարդա $1000 ու ճամփի տոմս , հայաստանի 80 տոկոսի աչքի լուսը կդառնաս: Մնացած 20 տոկոսից 15-ին էլ որ մարդա $10.000 տաս ու մետրին էլ $500 ու տոմսերը, մեռսիներն էլ վրեն կունենաս: Իսկ մնացած 5 տոկոսը փողով չեն գնա, բայց որ թուրքերը մի հատ լավ փըշտ անեն, Մի 2-3 չամադան փողով ու առանց վեշ կտռճկեն, կեթան իրանց դրսի տներում ու հայաստանում թալանածով ապրելու: Ու էս սաղ թվերը որ գումարես, մի ընտանիքին ստացվում ա $20-30000:
կարծում եմ ստեղ աբսուրդ թվաբանություն եք անում: Հայաստանի մեծագույն մասը պատրաստ ա ինքը $3000-15000 վճարել, մենակ թե փախնի նորմալ երկիր:
ընենց որ հերիք ա վիզա առաջարկես, Հայաստանում մենակ "առաջին" դեմքերը կմնան
այսինքն այս գործի վրա ոչ թե փոզ ծախսել, այլ կարող են լավ փող սարքել
2 000 000 * $ 5 000 = $10 000 000 000![]()
Վերջին խմբագրող՝ dvgray: 19.05.2010, 03:59:
Բիձա (19.05.2010)
Ես հասկանում եմ, որ 10 անգամ քիչ էլ որ տաս կգնան սաղով խոպան, բայց կհրաժարվեն Արցախից ինչ որ մի 10 միլլիարդի դիմաց՞
Իմ ասածը վերաբերում է ոչ միայն հիպոտետիկ տրամադրություններին, որ յա կա յա չկա, այլ իրական վտանգին, որի առաջ կարող ենք կանգնել, եթե թուրքերն ու ռուսները պայմանավորվեն հայերին կամաց կամաց դուրս հանել այս տարածքից, առնել բոլորի ունեցվածքը ու ասիմիլյացնել դարձնել ուրիշ երկրի քաղաքացի։
Կասկածում եմ, որ 50 հազարով մարդիկ Հայաստանից կհրաժարվեն, բայց 200 000 այն առվելագույն գումարն է, որը Հայաստանից ցանկացած ընտանիքի կարելի է հանել տանել ուրիշ երկրի քաղաքացի դարձնել։
ՈՒ դա հիմք վերցնելով եմ փորձում հասկացնել ինչքան խոցելի է Հայաստանի վիճակը, որ 200 միլլիարդ դոլլարով կարելի է այն ոչընչացնել։
Դժբախտությունը նրանում է, որ օրինակ Լատվիան Էստոնիան կամ Սլովենիան, որ ավելի քիչ բնակչություն ունեն այդքան գումարով չես առնի ու ստիպի մարդանց իրենց հայրենիքից հրաժարվել, իսկ հայերի հուսահատությունը փաստորեն ավելի էժանով էլ կարելի է օգտագործել, ինչը և թուրքերը կարծում եմ, որոշել են անել։
Սահման Արցախի դիմաց բացելու խոստումները դրան են վերաբերում - մենք ձեզ փող դուք մեզ հող։
Որ առօրյա իշխանություններին փողից բացի ոչինչ չի հետաքրքրում, կարծում եմ ոչ մեկ չի կասկածում ու սկզբունքայնորեն թքած, կարելի է և փոխել, բայց եթե բնակչությունը բացի փողից ուրիշ նպատակներ ու առժեքներ այլև չունի, դա այդպես հեշտ չես փոխի ու դրանում շատ մեծ վտանգ կա, ներառյալ և այն, որ լավ գին որ տան կարող է շատ շատերը հրաժարվեն Արցախից էլ Հայաստանից էլ։
Վերջին խմբագրող՝ voter: 19.05.2010, 13:17:
Էէէ, էլի էս պեսիմիստական տրամադրությունները... ոչ ոք չի պատրաստվում լքել Հայաստանը: Դժվար չի տոմս գնել ու գնալ էստեղից, բայց էստեղ ենք չէ՞: Ու այստեղ էլ լինելու ենք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Tig (19.05.2010)
Ինչքան հասկացա ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի համար չկան նորացված Մադրիդյան սկզբունքներ ու 2007ից հետո ոչ մի նոր սկզբունքային առաջարկություն չի եղել, իսկ ինչ էլ որ եղել է Ադրբեջանը սուտ է ասում, որ համաձայնվել է։ http://tert.am/am/news/2010/05/18/shavarshkocharyan/
Թուրքերին էլ մեղադրում է պոպուլիզմի մեջ ու առաջարկում ավելի կոնստրուկտիվ լինել, այսինքն կամ գինը լավը չի ու տենց էժանով չեն ուզում տարածք զիճելու թուղթ ստորագրեն սերժանտները կամ իսկապես կարծում են, իրանց ԱՄՆ/Ռուսաստան/Ֆրանսիա թողելու են իշխեն ու կարան ամեն ինչից հրաժարվեն ու էլի ժամանակ ձգեն...
Եթե ժամանակ ձգելը թույլ տան, դա Հայաստանը դատարկելու ուրիշ մեթոդ է դառնալու...
Նշված հոդվածից մի հատված՝
Բան չեմ հասկանում...«Իրականում, ելնելով այն հայտարարություններից, որ անում է Ադրբեջանը, և համեմատելով դրանք Մադրիդյան սկզբունքների գաղտնազերծված մասի հետ, որտեղ շատ հստակ նշված է, որ հարցը պետք է կարգավորվի երեք միջազգային նորմերի վրա՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն ինքն իր հետ բանակցում է, գալիս է ինչ-որ՝ իր համար ընդունելի լուծման և հետո փորձում է դա ներկայացնել որպես բանակցությունների արդյունք, քանի որ այն, ինչ հայտարարում է Ադրբեջանը, միանշանակ հակասում է հենց Մադրիդյան սկզբունքներին։։ Այսինքն դա միանշանակ բանակցային գործընթացի խեղաթյուրում է»,- նշել է ՀՀ փոխարտգործնախարարը։
Նախ ուժի չկիրառման չէ, այլ՝ սահմանների անխախտելիության: Եթե ուժի չկիրառումը լիներ, Սերժ Սարգսյանը հրապարակավ չէր առաջարկի պ/գ կնքել՝ էդ սկզբունքը պահպանելու մասին: Եվ հետո... ինչպե՞ս թե նորացված սկզբունքներ չկան: Իսկ Բաբայանի հայտարարությու՞նը... անուններ չեմ կարող տալ, բայց նորացված սկզբունքների թեմայի վրա ԱԳՆ-ում տաբու էր դրված: Էս ի՞նչ են խոսում, բացահայտ պատերազմի են տանու՞մ: Խոսքն էլ ՀՀ ԱԳՆ-ի ամենահեղինակավոր դիվանագետին են տրամադրե՞լ:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ