User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 130 հատից

Թեմա: Անտուան դը Սենտ էքզյուպերի, "Փոքրիկ իշխանը"

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրքերը, որոնք վերընթերցել ենք

    Եվուկ, իսկ չե՞ս կարծում, որ ձեր ուսուցչուհին պարզապես ձեզ իր մեկնաբանություններն էր փաթաթում: Երբեք մոլախոտների քաղհանի մասին չեմ մտածել որպես բնավորության ստերիլիզացիայի փորձ:
    Ու ընդհանրապես, սա մեկն է այն գրքերից, որ միշտ հրաժարվելու եմ մեկնաբանել, որովհետև շատ բազմանշանակ է ու իմաստ չունի մեկնաբանելը:
    Ինչու՞ ոչ չորրորդ դասարանում: Այո, ավելի ցածր դասարաններում, երբ երեխան դեռ նոր է հայտնաբերում աշխարհը, նա մեծ հաճույքով (ու, հավանաբար, ամենալավը հասկանալով նրա մեջ խորանալու անհրաժեշտության բացակայությունը): Բայց միջին դասարաններում սովորաբար մարդիկ ավելի ցնցող բաներ են փնտրում, ու «Փոքրիկ Իշխանի» նուրբ էմոցիոնալությունը չեն նկատում:
    Եթե դուք ասեք, որ «Փոքրիկ Իշխանն» իր մեջ խիստ խորը փիլիսոփայություն է պարունակում, կասեմ, որ ֆանտազյոր եք: Փիլիսոփայության տեսանկյունից գրքի ասածը Էքզյուպերիից առաջ հազար անգամ հազար գրող ասել են, այնպես որ այս տեսանկյունից «Փոքրիկ Իշխանը» դրոշակ ու կյանքի ուղղորդող գիրք դարձնելը միայն ասում է, որ ինչ-որ ժամանակ հետո դուք անցնելու եք Կոելիոյի ու Կաստանիեդայի կամ էլ չեք անցնելու: Ինչ էլ ուզում է լինի, այն պարզապես շատ նուրբ գիրք է, որը հիշեցնում է՝ մի՛ խեղդեք, մի՛ ճնշեք ձեր միջի երեխային, որ մեծ երևաք: Բայց դե դա էլ գրքի գլխավոր արժեքը չի: Ասենք, պատահում է, չէ՞, ձեր ծեր տատն ասում է՝ բալենիները ծաղկել են: Իրականում ոչ մի բալենի էլ չկա, բայց նա ինչքան բան է ասում այդ նախադասությամբ: Նույն կերպ էլ «Փոքրիկ Իշխանի» հետ է: Ու փորձել ինչ-որ բառերով այդ ամենը բացատրել լրիվ անիմաստ է, պարզապես պետք է գնահատել ակնթարթը, երբ նա քո հետ էր, ու բաց թողնել այն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (27.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  2. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.01.2011, 00:21
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Ազգայինն" versus "Սոցիալական խմբի"
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.12.2009, 01:48
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •