Այսինքն դասախոսիս նկարագրածն ավելի վատ վիճակ էր, քան հիմա: Ծնողն ամուսնացնում էր իր ուզած տղու հետ, թեկուզ էտ տղեն շատ փոքր էր աղջկանից ու ընդհանուր երկուսն էլ երեխա: Դա արդեն ի վերջո բերում էր դավաճանության: Իսկ դավաճանողը կդավաճանի և սրա, և նրա հետ: Այսինքն արդեն կորցնում ա իր բարոյականությունը, իսկ տղեն, չստանալով կնոջից ինչ որ բան, նույնպես դավաճանում ա, էն բարձր խոտերում: Բայց երկուսն էլ լավ իմանալով դա, մինչև կյանքի վերջ ապրում են: Կան գեղջկական երգեր, որտեղ բառերում այրիացած կինն ուրախանում է, որ վերջապես պրծավ իրիկից (ամուսնուց):
աա, պարզա արդեն
դե լաավ եկեք մի դեպք էլ ես պատմեմ, ինձ էլ էն նույն մամայիս տատնա պատմել ու ես ծանոթ եմ եղել գործող անձանց բոլորի հետ
Ուրեմն մի ընտանիքա, որում ապրում են ամուսիններ ու ամուսնու առաջին կնոջից մնացած երկու զավակները: Երբ ամուսինը պատերազմա գնում ու հետ գալիս տեսնումա կինը մի երեխա էլ ունի: ՈՒ ամբողջ գյուղը գիտեր, որ էտ երեխան կինը ունեցել էր ամուսնու որդուց, բայց ոչ մեկ բան չէր ասում: Տենց էլ մարդիկ ապրեցին` կինը մինչև մահ, ամուսինն էլ մինչև հիմա ապրումաԵրեխայի հայրությունն էլ պապն էր ընդունել:
Տատս նաև պատմում էր, որ պատերազմի տարիներին շատերը լեվի երեխա էին ունենում ու ծննդաբերության ժամանակ խեղդում, որ խայտառակ չլինեն, որովհետև ամուսինները պատերազմի դաշտում էին:
Այսինքը նենց էլ չի, որ եսիմ ինչ բարոյակ են եղել ու հիմա են վդրուգ անբարո դառել ու դա լրիվ օտար պրոպագանդայի արդյունքիցա: Պարզապես հիմա մարդիկ ավելի քիչ են կաշկանդվում, ավելի քիչ ուշադրություն են սկսել դարձնել դիմացինի կարծիքին, Մեծ մասը հասկացելա, որ իրա անձնականը ոչ մեկին չի վերաբերում և այլն: Ու տենց էլ պետքա լիներ...
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Վերջին մտքերի հետ թույլ տուր չհանաձայնել: Ախր ինչպես նշվեց, ազատ սերը խառնում են ուրիշ բաների հետ: Ընդհանուր, ազատության իմաստը չեն հասկանում, իրանց նենց ազատ են պահում, որ դրանով ազդում են դիմացինի նյարդերին:
Լիովին համաձայն եմ, հիմա ուղղակի մարդու տարբեր ցանկությունները ավելի շատ որպես բնական են ընդունվում ու դրանք բավարարելու ճանապարհին էլ ընտրության ազատությունը բավականին մեծ է: Բայց միևնույն ժամանակ ծանոդներից մեկը /ամերիկյան կրթական ծրագրերի հետկապ ունեցող/ պատմում էր, թե ինչպես են ամերիկյան կազմակերպությունները վճարում երիտասարդներին մարդաշատ վայրերում զույգերով ման գալու, համբուրվելու համար: Ինձ սկզբից անիմաստ թվաց, բայց հենց էդպես է, որ անգիտակցաբար որպես սովորական ես սկում ընդունել այլ ազգին բնորոշ վարվելակերպը, հետևաբար սկսում ես վարվել նույն կերպ: Դա էլ երևի հայ երիտասարդի վարքի ու հայկական ընտանիքի ձևավորման դասակն պատկերացմանը հակառակ է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ