Լավ թեմայ ա: Իհարկե, ի լուր աշխարհի չեմ անկեղծանա մինչև վերջ, բայց քանի որ այստեղ խոսք գնաց առևտուրից, սակարկելուց ամաչելուց, մի երկու բան պատմեմ: Նախ, ախպերս ամաչում ա` ինձ հետ առևտուրի գնա, ասում ա` խայտառակ եսԲայց կարևոր բան որ լինում ա, ասում ա` դու գնա, ուղղակի ինքը հետս չի գալիս, օրինակ հայլայնի պայմանագիրը կնքելիս ինչ օրն եմ գցել էդ աղջկան, բայց ճիշտ եմ արել, ասում եմ` ինձ նորմալ սպասարկեք, տեղը տեղին պայմանագիրը կետ առ կետ բացատրել եմ տվել, էդ աղջիկը ասում էր` վախում եմ` քո հետ պայմանագիր կնքեմ, գալու ես կռիվ անես, ասում եմ` ամեն ինչ ճիշտ արեք, կռիվ չեմ անի, վերջը իմ պահանջած ձևով ինձ սպասարկեցին, պայմանագիրս կնքեցի, հիմա փողոցում էդ աղջկա հետ հանդիպելիս իրար բարևում ենք, իրենց մոտ գնալիս էլ արտահերթ ա ինձ սպասարկում
ու ամեն տեղ սիրում եմ, որ նորմալ ամեն հարց ճշտեմ, նոր տվյալ ապրանքը առնեմ, ու գինն էլ ինչքան կարող եմ գցում եմ, մի սվիտեր էի հավանել, ութ հազար դրամ էր, դե հիմա, ես էժանանոց սվիտերներ եմ հագնում, այ քեզ բան, ում ինչ գործն ա, շորի բազարից եմ առել, մեր Կիրովականի մալաթիայից
վերջը փող չունեի, ամեն գնալիս ասում էի, որ վեցով տաք, կառնեմ, չէին տալիս, բայց որ տային էլ, փող չկար, վերջը, ապագայի համար գործ էի դզում, մի օր էլ փողը գրպանումս գնացի, փորձեցի, տխուր ասում եմ` վեցով տվեք էլի, բա չէ, վեց ու կես, ասում եմ` էս ամիս ու կես ա` աչքս վրան ա, տեսեք, իմ նավսից ոչ մեկ չի առնում, վերջը բա լավ, վեցով վերցրու, քո ղսմաթն ա, տենց, ասի` լավ դե որ բարիշել ենք, ասեմ, իննով էլ տայիք վերցնելու էի, ծիծաղում են, վերջը զզվանք գնորդ եմ, կապ ուներ չէ՞ գրածս թեմայի հետ…
Էջանիշներ