User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ցինիզմ

  1. #1
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ցինիզմ

    Ցինիզմի մասին խոսել ցանականում եմ սկսել իմ ամենասիրելի մեծերից՝ Նիկկոլո Մակիավելլիից: Պատմականորեն նա համարվում է մեծագույն ցինիկ: Նա քաղաքականության հիմք է համարում շահն ու ուժը, և որ քաղաքականության մեջ պետք է հենվել ուժի, այլ ոչ թե բարոյականության վրա: Սակայն վերջինը կարելի է օգտագործել հանուն բարձր նպատակների: Այս ամենը լավ նկարագրված է նրա "The Prince" գլուխգործոցում: Այդտեղից էլ տարածվում է « նպատակն արդարացնում է միջոցները» 21 դարին բնորոշ արտահայտությունը:
    Գոյություն ունի ժամանակակից ցինիզմ տերմինը: Ժամանակակից ցինիզմն անցումն է հույսից ռեալիզմին: Ժամանակակից ցինիկն ապրում է օրից օր, արձակուրդից արձակուրդ, մի խնդրից մյուս խնդիր, մի օրգազմից մյուս օրգազմ: Նա հիմնականում անտարբեր է և շատ պրակտիկ:
    Ներկայացնեմ ցինիզմի հետ տարվող մի քանի զուգահեռներ.
    1. Ցինիզմ և անպարկեշտություն
    Ցինիզմը վատ տրամադրություն տվող հումոր է: / Հերբերթ Ուելս/
    2. Ցինիզմ և դաժանություն
    Ցինիզմը դա միշտ ճշմարտությունն ասելու դաժան տարբերակն է: / Պեր Դանինոս/
    3.Ցինիզմ և մեծամտություն
    Ինձ հերիքում են իմ խնդիրները, ես ժամանակ չունեմ հոգալու այն մասին, որ Աստված բոլորին հավասար մտավոր ունակություններ չի պարգևել: / Դեյլ Կարնեգի/
    4. Ցինիզմ և արդարություն
    Ճշմարտությունը , որքան էլ դաժան լինի ինձ համար միակ ընդունելի տարբերակն է:
    5. Ցինիզմ և անտարբերություն
    Մենք չենք սիրում մարդկանց, ոչ թե այն բանի համար, որ չար են, այլ համարում ենք նրանց չար, քանի որ չենք սիրում: / անհայտ/
    6. Ցինիզմ և տառապանք
    Ցինիզմը փիլիսոփայություն է՝ ստեղծված երկրեյին տառապանքներն հաղթահարելու համար: / Ալեքսանդր Պոպ/
    7. Ցինիզմ և միայնակություն
    Անկախ լինելը շատ մոդայիկ է դարձել: Ապրում ես կյանքդ՝ վերցնելով նրանից բոլոր հաճույքները, առանց որևէ ճնշող պարտականության:

    Վերջապես ի՞նչ է ցինիզմը: Նախանձելի առողջ փիլիսոփայություն, թե՞ դիմակ, որի ետևում թաքցնում ենք մեր նուրբ հոգին: Դա հաճոյախոսություն է, թե՞ հայհոյանք:
    …(W.S.{F})

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    REAL_ist (18.05.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Լավ թեմա ես բացել։ Թեմայիդ +5

    Տանել չեմ կարում ցինիկ մարդկանց։ Ցավում եմ, որ մեր երիտասարդության (տղերքի) մեջ հիմա շատ տարածված է ցինիզմը։
    Ախր մենք էն ժողովուրդն ե՞նք, որ տենց լինենք։ Չեմ կարում հասկանամ, ի՞նչն ա մեր ժողովրդին սենց դարձրել։ Իմ համեստ կարծիքով այլ ազգերի մեջ այս երեւույթն այդքան տարածված չէ (չեմ ասում բոլոր ազգերի)։

    Ու մի օրինաչափություն, որպես կանոն քյառթուները տառապում են ցինիզմով։ Կամ հակառակը` ցինիկները տառապում են քյառթիզմով։

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ թեմա ես բացել։ Թեմայիդ +5

    Տանել չեմ կարում ցինիկ մարդկանց։ Ցավում եմ, որ մեր երիտասարդության (տղերքի) մեջ հիմա շատ տարածված է ցինիզմը։
    Ախր մենք էն ժողովուրդն ե՞նք, որ տենց լինենք։ Չեմ կարում հասկանամ, ի՞նչն ա մեր ժողովրդին սենց դարձրել։ Իմ համեստ կարծիքով այլ ազգերի մեջ այս երեւույթն այդքան տարածված չէ (չեմ ասում բոլոր ազգերի)։

    Ու մի օրինաչափություն, որպես կանոն քյառթուները տառապում են ցինիզմով։ Կամ հակառակը` ցինիկները տառապում են քյառթիզմով։
    Նախ համաձայն չեմ, որ հենց տղաների շրջանում է տարածված։ Նաև չէի ասի, թե դա զուտ քյարթուական հատկանիշ է, ես նույնիսկ հակառակ պատկեր եմ տեսնում. համենայնդեպս, սեփական դիտարկումներիս համաձայն՝ ցինիզմն իր ամենաբուռն դրսևորումներն է գտնում հենց կիրթ ու քյարթուիզմից կիլոմետրերով հեռու մարդկանց շրջանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Իմ կարծիքով, ցինիզմը ինտելեկտ է պահանջում, այլապես այն վերածվում է սովորական լփռիկության կամ ուղղակի կոպտության: Ցինիզմն ավելի խորն է: Ցինիկ մարդու մեջ միշտ լավ զգացվում է նրա անհատականությունը, խելքը, աշխարհայացքը՝ շաղախված ինքնաստահությամբ, արհամարհանքով, դժվարամարս հումորով և նուրբ դաժանությամբ:

  6. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ համաձայն չեմ, որ հենց տղաների շրջանում է տարածված։ Նաև չէի ասի, թե դա զուտ քյարթուական հատկանիշ է, ես նույնիսկ հակառակ պատկեր եմ տեսնում. համենայնդեպս, սեփական դիտարկումներիս համաձայն՝ ցինիզմն իր ամենաբուռն դրսևորումներն է գտնում հենց կիրթ ու քյարթուիզմից կիլոմետրերով հեռու մարդկանց շրջանում։
    Ինձ թվում է ցինիկն արդեն իսկ անկիրթ է։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (18.05.2011)

  8. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է ցինիկն արդեն իսկ անկիրթ է։
    Եդ դեպքում ենթադրում եմ, որ դու ուղղակի սխալ ես հասկանում էդ բառի իմաստը, որովհետև դա անկրթության հետ բնավ կապ չունի։ Ցինիզմի քո բնորոշումը մի հատ կներկայացնե՞ս։ Ես համարյա համոզվեցի, որ դու էդ բառի տակ լրիվ ուրիշ բան ես հասկանում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #7
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եդ դեպքում ենթադրում եմ, որ դու ուղղակի սխալ ես հասկանում էդ բառի իմաստը, որովհետև դա անկրթության հետ բնավ կապ չունի։ Ցինիզմի քո բնորոշումը մի հատ կներկայացնե՞ս։ Ես համարյա համոզվեցի, որ դու էդ բառի տակ լրիվ ուրիշ բան ես հասկանում։
    Դե, կասեմ, որ WhiteSmoke{F}-ի գրածը համապատասխանում է իմ պատկերացումներին։

  10. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, կասեմ, որ WhiteSmoke{F}-ի գրածը համապատասխանում է իմ պատկերացումներին։
    Մաքիավելին էլ իր ժամանակի մեծագույն քյարթո՞ւն էր:

  11. #9
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաքիավելին էլ իր ժամանակի մեծագույն քյարթո՞ւն էր:
    Ճիշտն ասած ես չեմ ճանաչել իրեն, ու չեմ շփվել իր հետ..., դրա համար չեմ կարող նկարագրել նրա քյարթության աստիճանը։

    Ուրեմն ի՞նչ, ստացվում է, ցինիկը չի՞ կարող քյարթու լինել

    Լավ, նոր մի պահ պատկերացրի կիրթ ցինիկ, ոնց որ թե հասկացա, թե Ուլուանան ինչ նկատի ուներ... , բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ քյարթերի մեջ էլ կան շա՜տ ցինիկներ...

  12. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, կասեմ, որ WhiteSmoke{F}-ի գրածը համապատասխանում է իմ պատկերացումներին։
    Բայց ախր քո գրածն էնքան էլ չէր համապատասխանում WhiteSmoke{F}-ի գրածներին։ Այսինքն՝ զուտ մասնակիորեն է համապատասխանում, բայց էդքանը դեռ հերիք չի ցինիզմ կոչվելու համար։

    ivy–ն ցինիզմի բավական հետաքրքիր բնորոշում տվեց: Կարծում եմ՝ կարելի է բառարանային բնորոշումներ էլ գրել, որպեսզի հնարավոր լինի ավելի լիարժեք պատկերացում կազմել էդ հասկացության մասին, որովհետև ինչքան հասկացա, ամեն մարդ գոնե որոշ չափով յուրովի է ընկալում էդ երևույթը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Ցինիզմը չի փրկի աշխարհը: Բայց ցինիկին կփրկի աշխարհից հաստատ:
    Իմ ընկալմամբ ցինիզմը գեղեցիկի վրա ծիծաղելու հատկությունն է, ըստ այդմ՝ սուբյեկտիվ և անձնական երևույթ:
    Ու մի խառնեք ցինիզմը սարկազմի հետ՝ օրինակ, ես ընդհանրապես ցինիկ չեմ, բայց սարկազմը «կաթում է» վրայիցս:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #12
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    մի խառնեք ցինիզմը սարկազմի հետ՝ օրինակ, ես ընդհանրապես ցինիկ չեմ, բայց սարկազմը «կաթում է» վրայիցս:
    Դե սրանք լրիվ տարբեր բաներ են: Կարելիա ասել սարկազմը ցինիզմից մի քիչ լավա

  15. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե սրանք լրիվ տարբեր բաներ են: Կարելիա ասել սարկազմը ցինիզմից մի քիչ լավա
    Սարկազմն իրականում անհրաժեշտ է կյանքի տրիվիալություններից ազատվելու համար:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. #14
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    ցինիզմ հունարեն թարգմանվում է cynismus - ուսմունք կինիկների մասին: Ցինիզմը դա նիհիլիստական վերբերմունքն է հասարակության կողմից ընդունված հոգեբանական, բարոյական և այլ արժեքների նկատմամբ: Մեծագույն նիհիլիստի կերպար է « Ֆաուստի» մեֆիստոֆելը: Նա էլ է ցինիկ: Ի դեպ իմ ամենասիրելի կերպարն է Ֆաուստում: Իր հարցադրումներով բերում է Ֆաուստին իմաստության:
    Մի խոսք կա չէ՞ « եթե քեզ մի ձուկ տամ մեկ օր կապրես կուշտ, իսկ եթե կարթ տամ, ամբողջ կյանքդ կուշտ կապրես» : Մեֆիստոֆելը հենց այդ կերպարն է ինձ համար, ով կարթ է տալիս:
    Իսկ որպեսզի չշփոթենք պրիմիտիվ լպիրշությունը ցինիզմի հետ բերեմ մի պարզ, իրական օրինակ:
    Շուշան Պետրոսյանը ասում է, որ ինքն ամաչում է, որ հայ է, բայց էնպես հուզմունքով է երգում հայրենասիրական երգեր, կարծես թե պատրաստ է իր չվերթային ուղու մաշտաբ ունեցող կրծքով կանգնել, թշնամու թնդանոթի դիմաց:
    Այս դեպքը ի հարկե լպիրշության պարզագույն ձևերից է: Իսկ իմ բերած համեմատությունը նրա կրծքի վերաբերյալ, ցինիզմի դրսևորում է:
    Այ եթե մեր սիրելի երգչուհին /ցինիզմ իմ կողմից/ , ասեր ես չեմ սիրում Հայաստանը, դրա համար էլ երգելու եմ, ոչ թե իմ սիրելի Հայաստան, այլ ասենք Հնդկաստան: Դա կլիներ ցինիզմ:
    Եթե նկատեցիք ցինիզմը անկեղծություն է ենթադրում, միգուցե վիրավորական, անընդունելի բայց անկեղծ: Մինչդեռ լպիրշությունը շաաաաաատ հեռու է անկեղծությունից: Սակայն մեկ մեկ կարող է բավականին մոտ կանգնել ցինիզմին: Մի քանի հետաքրքիր աֆորիզմ կդնեմ սրա վերաբերյալ
    Վերջին խմբագրող՝ WhiteSmoke{F}: 11.12.2008, 22:13:
    …(W.S.{F})

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    zanazan (18.05.2011)

  18. #15
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ցինիզմ

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարկազմն իրականում անհրաժեշտ է կյանքի տրիվիալություններից ազատվելու համար:
    Որոշ ցինիկներ էլ էն սրա նման ասում:
    Խնդրում եմ ճիշտ հասկանաս,ոչ մի ակնարկ չեմ անում:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •