Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ես մի դիսկ ունեմ, որտեղ մի իսպանացի մեծ պաթոսով ներկայացնում է Դիսնեյի մուլտերի ու համակարգչային որոշ խաղերի մեղմ ասած վնասակարությունը: Ի դեպ սրա մասին մի թեթեւ գրել էի այստեղ: Ճիշտ ա, էդ մարդը մի թեթեւ աղանդավոր ա (ավելի ճիշտ բողոքական ա, չգիտեմ` ով ա դա աղանդ հաշվում, ով` չէ), ու նայելուց ներվերս գնաց էդ մարդու շարժուձեւից (բողոքականությունը վրայից թափվում էր ): Ինչեւէ ասեմ նաեւ, որ շատ ճիշտ բաներ կային, բայց կային նաեւ ծիծաղելի բաներ (օրինակ` խոսեց Doom խաղի սատանայության մասին, այնինչ էդ խաղում իրադարձությունները ընթանում են հենց իբր դժոխքում, ու բնականաբար կա սատանիստական սիմվոլիկա, վերջում էլ հերոսը սատանային հաղթում է ):
Բայց այն, որ կան պոռնոգրաֆիկ պատկերներ (թեկուզ ոչ ակնհայտ) դա փաստ է (ոչ ակնհայտը մարդ չի տեսնում, բայց ենթագիտակցության վրա կարող է ազդել):
Հետո շատ էր խոսում համասեռամոլների մասին, որ Դիսնեյը շատ է տեղ տվել նրանց, ու ավելի բարձր է դասել, քան մյուսներին:
Հետո ասեց, որ Դիսնեյի ընկերությունում արգելվում էի ասել «Սուբ Ծնունդ» բառը:

Մի խոսքով, մտածելու տեղ կա:
Ամեն ինչն էլ ճիշտ է: Ախր փաստեր կա

Ինտերնետում որոնեք կգտնեք որոշ փաստեր:

Հիմա դիսկը մոտս չի: Վաղը նկարեմ ու կասեմ, թե որ մուտլի որ վայրկյանում


Եդ դիսկից 5 ձև իմ մոտ կա, ամեն մեկը ուրիշ ձև թարգմանած: Բայց միտքը նույնն է՝ Ժողովուրդը կործանվում է գիտություն չունենալու պատճառով